Սուտը,անգրագետ խաբեբայությունն այսօր դարձել է Նիկոլի իշխանության գործելաոճը.Վոլոդյա Հովհաննիսյան

Հարցազրույց պահեստազորի գնդապետ ,ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանի հետ:/Մաս 2-րդ/

-Դուք այն ժամանակ պաշտպանեցիք նաև Սերժ Սարգսյանին,ասացիք՝այս ամենն արվեց իրեն թուլացնելու համար:

-2008 թվականի ապրիլի 11-ին հանձնաժողով է ստեղծվել ՊՆ-ում նախարարի հրամանով՝պարոն Հարությունյանի, ուսումնասիրելու գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի ծառայողական գործունեությունը: Իմ հայտարարությունից հետո,երբ ես ասել էի, որ այդ բոլորը կազմակերպված է երրորդ ուժի կողմից,որը հարվածում է մեր պետականությանը ,հարվածում է Սերժ Սարգսյանին և մեր իշխանությունը ,ի դեմ Սերժ Սարգսյանի,դառնում են տիկնիկ:Եվ եթե այդ արյամբ եկած իշխանությունը չլիներ,Սերժ Սարգսյանը այդքան հեշտ իշխանությունը չէր հանձնի:Այդ դաժան պատմական փորձը իրեն ակցանների մեջ դրեց:

-Դուք ասում եք՝մեղավորները ուրիշ են:

-Ինքն էր պատասխանատուն,ինքն էր այդ իրադարձություների արդյունքում եկել իշխանության գլուխ:

-Հիմա դաշտում նրա անունը չկա:

-Դրանք արդեն այն հարցերն են,որոնք հանելուկային հարցերի մեջ են մտնում, ինչու Սերժ Սարգսյանի անունը չկա,ինչու Լևոն Տեր –Պետրոսյանի,Նիկոլ Փաշինայնի,Ալիկ Արզումանյանի անունները չկան,որովհետև դա վենդետա է,քաղաքական հաշվեհարդար:Նիկոլ Փաշինյանը միանձնյա իշխանության ջատագով է և ձգտող ,նա պետք է ոչնչացնի ՀՀ բոլոր քաղաքական ուժերին:

-Ի տարբերություն իրենց,Սերժ Սարգսյանն ունի կուսակցություն:

-Մնացածը չունեն,ինչո՞վ է արտահայտվում այդ կուսակցության գոյությունն այսօր,Շարմազանվի և Աշոտյանի հայտարարություններո՞վ,Արփինե Հովհաննիսյանի խելացի ելույթներո՞վ…

-Նաև..

-Բայց այդ կուսակցությունն այսօր անգործության է մատնված,այսօր քաղաքական դիրքորոշում չունի ոչ մի հարցի նկատամամբ,ինքնամեկուսաված վիճակում է ,այդ կուսակցութոյւնը տեսավ,որ ժողովրդի կողմից մերժված է, ընդմիջում է վերցրել հետագա քաղաքական գործողություններից առաջ:

-Միքայել Հարությունյանին մեղադրել են 0038 հրամանի համար,ասել եք,որ դա հիմարություն է:

-Հրամանի մեջ նշված էր՝ ի կատարումն գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությունների:Հանձնանարել են ,ինքը ի կատարումն գերագույն գլխավոր հրամանատարի զորանոցային վիճակ է հայտարարել: 0038 հրամանը սարսափելի հրաման չէ,և այդ հրամանից բխեցնել մարտի 1-ի արյունը,չի լինում:Այդ հրամանը տրվել էր շատ ավելի վաղուց ,մարտի 1-ի դեպքերը եղել են հետագայում:Բանակից ոչ մի զենք,ոչ մի զինծառայող չի կրակել:Ես 4-րդ բանակային կորպուսի հետ եմ շփվել, ռազմական ինստիտուտի կոլեկտիվի հետ եմ շփվել,ոչ մեկը չի կրակել,եղել եմ հավաքակայանում ,որտեղ հավաքվել էին բոլոր զինծառայողները,ոչ մեկը չի կրակել:Bանակի խնդիրը եղել է այն,որ պատնեշ լինի պետական կառույցների,ժողովրդի և ամբոխի միջև:Թույլ չտա պետական կարևորագույն օբյեկտների զավթում,թույլ չտա արյունահեղություն,հանգստացնի կրքերը :Ես դա ասել եմ և հստակ ,բաnակային ինչ-որ մեկին մեղադրել,որ ինքը դերակատում է ունեցել,դա բխել է կանոնադրությունից և Սահմանադրությունից:Բանակի գործողությունները այդ օրերին փայլուն են եղել:

-ԱԺ-ում 3 ուժ կա,առաջ քաշվեց Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը,ինչո՞ւ այս հարցը օրակարգ եկավ:

-Դիմել է Քաղաքացիական որոշում կուսակցությունը ,նմանատիպ կուսակցությունները Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դուստր կուսակցություններն են, ովքեր գործում են նրանց գաղափարախոսական և օբյեկտիվ ղեկավարման ներքո:Ես միշտ նշել եմ,որ Գագիկ Ծառուկյանը իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին իր հեղանիկությամբ,կուսակցությամբ,նպաստեց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն, կանգնեց նրա կողքին այն ժամանակ,և եթե չկանգներ,Փաշինյանը վարչապետ չէր ընտրվի, և այն ժամանակ կարող է ավելի վատ հետևանքներ լինեին մեր պետության համար,համաենայնդեպս այդ որոշումը օգնեց :Ասացի,որ Նիկոլ Փաշինյանը չի ներելու Գագիկ Ծառուկյանին և ոչնչացնելու է Գագիկ Ծառուկյան քաղաքական գործոնը ՀՀ-ում:Այսօր միակ ուժը ,որն ունի ինքնուրույն հեղինակություն,հենարան ժողովրդի մեջ, նաև չմոռանանք կուսակցության ուժը,ԲՀԿն է,որովհետև ԲՀԿ-ում շատ խելացի և շատ լավ քաղաքական գործիչներ կան,գումարենք Ծառուկյանի անձնական հմայքն ու հեղինակությունը:Գագիկ Ծառուկյանը կարող է ցանկացած պահի ազդել քաղաքական գործընթացների ընթացքի վրա,իսկ Նիկոլ Փաշինայնը դա չի կարող թույլ տալ:Նա չի կարող թույլ տալ,որ ԱԺ-ում որևէ մեկը իրենց կիսագրագետ բերած օրինագծերը քննադատի:Այդ կիսագրագետ օրինագծերը,երբ քննարկեն,իրենց մեջ չլինեն այն ուժերը,որոնք կարողանան հակադարձել:Դա ստեղծում է ծիծաղելի վիճակ իշխող կուսակցության համար:Հասարակության մեջ Ծառուկյանը միակ մարդն է,որը նպաստում է ժողովրդին գոյացության պայքարում,օգնում է ժողովրդին:Ո՞նց կարող է այսօր իշխանությունը,երբ մասսայաբար բարձիթողի է թողել ժողովրդի վիճակը ,թույլ տա,որ Ծառուկյանը գործի:

-Խոստացավ ներկայացնել այն ամենը ,ինչ արել է այս մեկ տարվա ընթացքում:

-Սուտը այսօր դարձել է մեր իշխանությունների գործելաոճը,նաև հասարակական խաբեբայությունը,անգրագետ խաբեբայությունը դարձել է գործելաոճ:Փաշինյանը հայտարարում է,որ կոռուպցիա չկա,հայտարարում է 51 000 աշխատատեղերի մասին,սուտ է,նա այնքան խելք ունեցավ,ասաց՝գիտեք ինչ, շնորհակալություն մեր օլիգարխներին,գործարարներին,որ ստվերից հանեցին այդ աշխատատեղերը,այսինքն՝ դրանք չեն ստեղծվել:Դուք փորձառու լրագրող եք,ուշադիր հետևում եք ՊԵԿ-ի ,սոցապնախարարության հայտարարությանը ,եթե 51 000 աշխատատեղ դուրս է եկել ստվերից կամ բացվել է,ապա հարկերը,տուրքերը,սոցվճարները պետք է 51000 միավորով բարձրանան ,այդ մասին ոչ ոք հաշվետվություն չի տվել:Այդ 51 000 աշխատատեղը հո մի բաժակ չի,վերցնել դնել այլ տեղ:Թոշակների,նպաստների վճարումները պետք է ավելացած լինեին, հայտարարեին,որ այսքան աշխատատեղ ավելացել է,նույնքան սոցվճարում ևս,եկամտահարկ է ավելացել,չկա նման հայտարարություն և թիվ:Հավատում եմ Հրանտ Բագրատյանին,որ հայտարարեց,որ 71 000 աշխատատեղ է կրճատվել: Դա պրիմիտիվ սուտ է ,ամբոխահաճ սուտ,դրա տակ ոչ մի պետական կառավարման սկզբունք չկա,դա ժամանակավոր առաջնորդման սկզբունքն է:

-Ինչ-որ քայլեր արվում են ,օրինակ ,եթե ուժեր կային,որ եկեղեցու դեմ էին պայքարում,նոր իշխանությունը կամաց-կամաց կառուցողական դաշտ է տանում:

-Ես նայում էի հայեցակարգային իշխանությանը ,որտեղ 5 սկզբունք կա,որ հայեցակարգային իշխանությունը կարողանում է կործանել պետությունը,ազգը ,ժողովուրդներ,այդ 5 սկզբունքներից երկրոդը դա պատմությունը խեղաթյուրելն է և ազգին զրկելն է իր պատմական ակունքներից,հենարաններից:

-Ով մեզ զրկե՞ց:

-Զրկվել ենք,եթե այսօր բացվում է գեյ-քրիստոնյաների եկեղեցի ՀՀ-ում,գործում են տարբեր աղանդներ,որոնք հարկ չեն մուծում ՀՀ-ին,որովհետև նրանց ակունքները արտերկրում են:

-Դրանք բոլորը բացվել են և գործել են նախկին իշխանությունների ժամանակ:

-Ոչինչ չունեմ ասելու,այսօր հարց չի դրվում իրենց հարկելու,գործունեությունը սահմանափակելու,տարբեր հարցեի հարց չի դրվում ,որովհետև մենք եվրոպական կառույցների հետ ունենք պայմանավորվածություններ,հարց է դրվում հայ եկեղեցու պատմությունը առարկան կրճատել և եկեղեցին դնել հարկային ծանր բեռի տակ:

-Այդ նույն բանը ասում էր ձեր շատ սիրելի Հրանտ Բագրատյանը տարիներ շարունակ :

-Ես էլի շատ սիրում են Հրանտ բԲագրատյանին:Ի՞նչ է իրենից ներկայացում,երբ հայը հեռանում է մեր ավանդական եկեղեցուց,Մելիքսեթ կաթողիկոսի ժամանակ Հայոց եկեղեցին պարտք է եղել պարսկական արքունիքին…

-Այնքան էլ աղքատ չի,եթե աղքատ լիներ,առաջին տիկնոջ ֆոնդին 100 000 դոլար չէր փոխանցի:

-Մելիքսեթ կաթողիկոսի ժամանակ 300 թուման պարտ է եղել Էջմիածնի կաթողիկոսությունը և այդ 300 թումանը շատ ծանր բեռի նման նստած է եղել,բայց էլի պարսկական արքունիքը Հայոց եկեղեցուն չի հարկել :Ինչ է տեղի ունենում,երբ մենք հեռանում են հայոց եկեղեցուց և եկեղեցու պատմությունից:Մենք ունենք սուտ Նիկոլ Թորոսովիչ եպիսկոպոս,Լվովի թեմում ,ես նրան անվանում են սուտ Նիկոլ առաջին:Նա 1000 ոսկով վաճառում է իր թեմը Հռոմի Պապին և Հայոց Լվովի և Լեհաստանի թեմը կաթոլիկ է դառնում ,մեկ սերունդ հետո ոչ մի հայ չի մնում,այն դեպքում,երբ 1410 թվականի Գրունվալդի ճակատամարտում 5000 հայ է մասնակցել:500 000 հայ էր ապրում լեհ-լիտվական Ռեչ Պոսպոլիտայում: Երկրոդը՝համշենահայերը,որոնք այսօր Թուրքիայում Տրապիզոնի շրջակայքում են ապրում ,Համամ Ամատունու հայերն են,ովքեր Իկոնիայի սուլթան Կարամանյանների ժամանակ ընդունեցին մահմեդականություն,կտրվեցին հայոց եկեղեցուց և այսօր նրանք կիսահայեր են: Այսօր,երբ մենք հարվածում ենք Հայոց եկեղեցու գաղափարախոսությանը,ֆինանսատնտեսական հզորությանը ,մենք հարվածում ենք …

-Չի հարվածում ,ասում է՝նոր տիրույթ ենք բերում:

-Ինչ կարգ են սահմանում,եթե հարկատու է դարձնում,ինչ է անելու Հայոց եկեղեցու համար,ո՞վ է պահելու Գևորգյանը ճեմարանը,ո՞վ է պահելու մեր եկեղեցիները..

-Հաշվի կառնեն երևի:

-Ինչը հաշվի կառնեն,մեր պետությունը արդյոք լրացուցիչ կարող էայդ ծախսերը հոգալ:

-Եթե 100 000 դոլար կարողանում է տալ ֆոնդին …

-Ուրեմն ինչու պետք Նիկոլյան իշխանությունը,Սիսիանի եկեղեցին,որ 6-7 դարերից է,հարկի ,հարկի հողային տարածքները ,այդ եկեղեցու բակում նաև գտնվում է իմ պապերի գերեզմանը, ես համաձայն չեմ,որ այդ հողերը հարկվեն:

-Հարկումն էլ է մարդկանց համար արվելու:

-Ո՞ւմ համար է արվելու:

-Ի նպաստ բոլորի թոշակների,եկեղեցաշինության…

-Երբ 124 միլիոնը փոշիանում է կասկածելի հասարակական կազմակերպությունների մեջ, երբ կառավարության կողմից 500 000 դոլարի չափ փոշիանում է կառավարության աշխատակազմի ղեկավարների,բարեկանների մեջ որպես նվիրատվություններ, երբ փոշիանում են այլ ծախսերը ,բյուջետային այլ եկամուտները 18-19 թվականերին կտրուկ նվազել են և ուր է գնացել այդ փողերը, ընկել ենք եկեղեցու ետևից ,մոմից ստացած եկամուտից ուզում ենք հարկ վերցնել,դա խոսում է մեր ազգային հիմքների,արմատների ,կրոնական փիլիսոփայության կորստի մասին:

-Այսօր ձեզ ի՞նչն է մտահոգում և ի՞նչն է ոգևորում:

-Ինձ մտահոգում են բանակի բարոյական ազդեցության թուլացումը հասարակությունում,կռված տղաների դերի նսեմացումը ,մեր փառապանծ զորահրամանատարների նկատմամբ շինծու գործերի հրահրումը մեր հասարակության մեւ,որը կատարվում է այն մարդկանց կողմից ,ովքեր բանկում չեն ծառայել:ուզում եմ հիշեցնել՝ բանակից փախածները քաղաքականության մեջ տեղ չունեն Նիկոլ Փաշինյանի ամպագորգոռ հայտարարությունը ԱԺ-ում ,այսօր բանակից փախածները՝ իր քաղաքական թիմը, 80-90 տոկոսով բանակից փախածներ են տարբեր պատրվակներով և չգիտես ինչու:Մենք երբ նախկին իշխանությունների ժամանակ մենք ծաղրում էինք քավոր սանիկական հարաբերություններով հարստացածներին, զոքանչի հաշվին հարստացածներին, այսօր ընկերների և կնոջ օժիտներով կասկածելի հարստացածներին մենք ներում ենք,կարծես չենք էլ նկատում:Ինձ ուրախացնում է,որ մենք ազգ ենք և կարող ենք հաղթել,և եթե այս հաղթանակը չպահեցինք,իրավունք չունենք ազգ կոչվելու:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 7730 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am