Նիկոլ Փաշինյանը շիզոֆրենիկ,թշնամական հայացքով հոխորտաց՝ չենք ներելու,մկների նման թալանել եք բանակը …Վոլոդյա Հովհաննիսյան

Հարցազրույց պահեստազորի գնդապետ ,ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանի հետ:/Մաս 1-ին/

-Վերջին մի քանի օրերին լայնամաշտաբ զորավարժություններն են անցկացվում Արցախի սահմանին,ինչո՞վ են տարբերվում նախորդ զորավարժություններից:

-Այս զորավարժությունները նախորդներից տարբերվում են նախ անվանումով՝Աթաթուրք 2019 –ը,անվանումը հենց հուշում է այն մասին,որ պետք է վերականգնվեն Թուրքիայի,այս դեպքում Ադրբեջանի սահմանները և սոցիալիստական Ադրբեջանի սահմաններում պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:Տարբերվում էնաև նրանով ,որ զորավաժությունների մեջ ընդգրկված են ԶՈՒ 20-25 տոկոս պաշտպանական ռեսուրսներ,որոնք մեծածավալ են, և դրանք տարբերվում են նաև,որ աննախադեպ բարձրության են հասցրել Ադրբեջանի բանակի մարտական պատրաստավածության և պատրաստականության աստիճանը:Դա մեզ համար վտանգավոր է,որովհետև եթե մի քնաի տարի առաջ մենք հստակ նշում էինք ,որ ՀՀ և Արցախի ԶՈՒ-ն մարտական պատրաստավածության և պատարստականության առումով ավելի բարձր են ,քան Ադրբեջանի ԶՈՒ-ն,այսօր այդ փաստը չենք կարող արձանագրել: Ադրբեջանը վերջին տարիներին անընդհատ Թուրքիայի հետ զորավարժություններ է անցկացնում և աննախադեպ զարգացում է ապրել:Այդ զորավարժության մեջ ընդգրկված են ոչ միայն համազորային,այլ նաև ՀՕՊ,հրթիռահրետանային միջոցներ, և զրահատեխնիկայի մեծ քանակություն:Զորավարժության մեջ ընդգրված են այն պահեստային ուժերը,զորակոչային ռեսուրսները,որոնք ունեն մարտական ուղի ,փորձ : Ադրբեջանը,որը ՀՀ –ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սպասում էր լուրջ զիջումների և չտեսնելով այդ զիջումները կամ ժամանակի մեջ չսպասելով դրանց,նա արդեն լուրջ պատրաստվում է Արցախի հարցը լուծելու հօգուտ իրեն:Այստեղ ոչ թե տարածքների հարցն է,ինչպես Ալիևն է հռչակում,այլ Արցախի և ՀՀ –ի անվտանգության գոտու հարցն է:Տեսնում ենք,որ մեր հյուսիս- արևելյան շրջաններում,Նոյեմբերյանի և հարակից շրջաններում,Արդրբեջանը անընդհատ թիրախավորում է հայակական բնակավայրերեը,ճանապարհները,պետական ևազգաբնակչության ինֆոստրուկտուրաները,ինչը շատ վտանգավոր է: Այս զորավարժությունը գագաթաթնակետն է վերջին 3 տարիներին կազմակերպված թուրք-ադրբեջանական զորավարժությունների ,և իր ծավալներով աննախադեպ վտանգավոր է ՀՀ համար:

-Եվ այդ ամենը խաղաղություն պահելու լոզունգների ներքո:

-Ինքը չի էլ հայտարարում,որ ուզում է խաղաղություն պահել,ինքը հայտարարում է,որ պատրաստ են իրենց հողերը ազատագրել ցանկացած միջոցով,այդ թվում նաև պատերազմի:Ադրբեջանը չի հռչակում իր արտաքին քաղաքականությունը ՀՀ-ի և Արցախի հանդեպ խաղաղասիրական, այն հռչակաում է թշնամական,այլ բան է ,որ մեր նոր իշխաությունները Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննայի գլխավորությամբ, հռչակում են խաղաղասիրական և հռչակում են,որ իրենք խաղաղությամբ կհսանեն Ադրբեջանի ժողովրդի մոտ այնպիսի զարգացման,որ իրենք այլև Հայստանին չեն ընդունի թշնամի,այլ կընդունեն որպես բարեկամ ազգ,որն իհարկե հեքիաթի ժանրից է:

-Դուք բազմիցս եք խոսել,որ երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո հրամանատարական կազմի,մեր հերոսների նկատմամբ ի՞նչ քայլեր են արվում:Ասել եք,որ նոր իշխանությունների առաջ գալով,մեր հրամանատարական կազմին,գեներալներին ներկայացրեցին միայն թույլ,վախկոտ կաշառակեր նման որոկավորումներով:Կայի՞ն չէ փաստեր,որ նման հայտարություններ արվեցին:

-Ասում եք կան փաստեր,նշեք մի քրեական գործ ,կամ մի վարչական գործ ,որտեղ ապացուցվել է որևէ գեներալի ,ինչպես Նիկոլ Փաշինյանն է ,ասում՝մկների նման գողացել եք ,կրել եք բանակը:

-Նիկոլ Փաշինյանը պետք չէր,որ ասեր,նույն Սերժ Սարգսյանի իշխանությունը ապրիլյան պատերազմից հետո ասաց,որ չարաշահումներ են եղել,որոշակի հրաժարականներ եղան:

-Հրաժարականները զենքի,զինամթերքի ժամանակակից լինել-չլինելու համար էր,Նիկոլ Փաշինյանը ,երբ հոխորտաց՝շիզֆրենիկ,թշնամական հայացքով ,հոգեգարի հայացքով,չհպարտանաք,որ դուք ազատամարտ եք հաղթել,ոչ մեկիդ չենք ներելու,մկների նման թալանել եք բանակը …

-Չկա՞ր այդտեղ ճշմարտություն:

-Ոչ: Մենք ունենք հարստացող գեներալներ,մենք ունենք նաև անպատկառ և ոչ օրինապաշտ սպաներ,բայց դա դարձնել չափանիշ ամբողջ բանակի համար,սխալ է:Բանակում,եթե մեկը հանցանք կամ զանցանք է կատարել, տասնյակ հազարներ բարեխղճորեն իրենց պարտքն են կատարել,տասնայակ հազարներ իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի՝զինվորներ և սպանել և երբ բոլորին դարձնում են գող ու ավազակ ,դա վիրավում է ազնիվին:Հիշենք Արիստոտելի խոսքերը Ալ.Մակեդոնացու մասին՝մեղավորին չպատժելը այնքան վնաս չի տալիս, ինչքան անմեղին մեղադրելը և պատժելը:

-Կոնկրետ անուններ նշվեցին:

-Ո՞ւր են այս նշված անունների հետևանքները,մի Մանվել Գրիգորյան …

- Մանվել Գրիգորյան,Միքայել Հարությունյան,Սեյրան Օհանյան …

-Սեյրան Օհանյանը որևէ զանցանք կամ հանցանք է կատարե՞լ:

-Համենայնդեպս հիմա մեղադրանք կա :

-Մեղադրանքը բանակին վնաս հասցնելու մեջ չէ,Մարտի 1-ի գործով է և Միքայել Հարությունյանի ,և Սեյրան Օհանյանի:Եթե ուզում եք իմանալ, Սեյրան Օհանյանը այն եզակի հրամանատարիներից է,ով 1992 թվականին կազմակերպեց և Գետաշենի հաղթանակից հետո կանգնեցրեց թշնամուն Մարտակերտում,ես անձամբ մասնակցել եմ այդ մարտական գործողություններին ,երբ Սեյրան Օհանյանը Սիսիանի,Սևանի,Ապիտակի,Ամարսի Արթուրի,Սուրոյի հետ կանգնեցրեց ու ջախջախեց թշնամում,նա այդ օպերցիան իր կյանքի գնով կազմակերպեց,հաղթանակ տարավ: Այսօր այդ մարդուն մեղադրում են Մարտի 1-ի դեպքերի մեջ,այնինչ որ մի բանում նա մեղավոր չէ, ինքը պարզապես ելույթ է ունեցել,նրան պետք է չէ մեղադրել:Նույն Մանվել Գրիգորյանին այսօր ոչ տուշոնկայի,ոչ սգուշոնկայի համար մեղադրանք չկա, այլ բան է,որ Նիկոլ Փաշինյանը դա հայտարարեց,որ կրթության երիտասարդ նախարարը հայտարարեց,որ մենք չպետք է քարոզենք դպրոցներում տուշոնկա գողացող ազատամարտիկներին: Դա բավական էր,երբ կրթության նախարարը նման հայտարարություն է,երկրի այսօրվա փաստացի ղեկավարը նման հայտարություն է անում :Հասարակության մեջ այսքանից հետո կմնա՞ բանակի կամ սպայի հեղինակություն,իհարկե չի մնա: Իսկ պաշտպանական ռեսուրսների կարևորագույն մասը,հասարակական դիրքորոշումն է իր սեփական բանակի նկատմամբ:Այսօր Արցախի Պաշտպանության նախարարին հեռացրեցին պաշտոնից,նշանակեցին ուրիշին:Օգանովսկի Սամոյին հանում են գործից,ես նրա հետ Ֆիզուլիում մարտական գործողությունների եմ մասնակցել, հանճարեղ կազմակերպիչ,քաջ տղա,այդ մարդուն առանց մեկնաբանության,պատճառաբանության հանում են,և դուք ուզում եք,որ բանակում ոգի մնա՞:Մարդը նստած է բանտում,կազմակերպում են և Երկրապահը դարձնում իշխանության դրածո կառույց:

-Կարծես թե նախկինում այդպե՞ս չէր:

-Համբերեին,թող դատը լիներ,դեռ անմեղության կանխավարկածը խախտվեց: Ես բոլոր կռված տղաներին պաշտում եմ:

-Դա չի արդարացնում:

-Թող ասեն,թե ինչ չարաշահումներ է արել Մանվել Գրիգորյանը , թող ասեն ՝այսինչ չարաշահման համար քրեական գործ է հարուցվել: Մեղադրանքը ներկայացված է,որի մեջ տուշոնկայի կամ սգուշոնկայի,բանակից թալանածի մասին խոսք չկա:

-Մայիսյան եռատոնն է,ինչպես ենք մոտենում հիմա այդ օրվան,հատկապես Շուշիի ազատագրման հարցին:

-Երբ ես պետնախարար Վազգեն Սարգսյանի օգնականն էի, այդ թեմայով նրա հետ զրուցել եմ:Վազգեն Սարգսյանը ասաց մի բան,որը կարելի է երկիմաստ հասկանալ,նա ասաց՝Լևոնը դեմ էր այդ գործողությունը ,նա գտնում է,որ չպետք է սրենք ադրբեջանահայկական հարաբերությունները այն աստիճան,որ հասցնենք իրենց կամ մեր կղոմից այդպիսի քայլերի,Լևոնը վախենում էր ռուսների օգնությունից Ադրբեջանին ,որովհետև այդ ժամանակ հակառուսական քաղաքականությունը ,որ վարում էր մեր երկիրը ռուսներին ստիպում էր օգնել Ադրբեջանին,բայց այդ գործողությունը Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ էր:Չեմ կարող ասել,թե դա իր գիտությամբ է եղել,թե ոչ գիտությամբ, բայց ասաց,որ դեմ էր:

-Այդ օրը դառնում է միավորող ՝առաջին,երկրորդ,երրորդ նախագահները լինում են Արցախում,նման ավանդույթ կա,Արցախի իշխանությունը ջանք է թափում,որ այդ օրը միավորի:Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ու ներկա նախագահ Բակո Սահակյանը նամակով դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին,որպեսզի իրենց երաշխավությամբ Ռոբերտ Քոչարյանը կարողանա մասնակցել միջոցառումներին,լինի Արցախում:

-Շուշիի ազատագրումը հայոց ոգու և զենքի հաղթանակի մեծագույն տոնն է:Երևի մենք պատմության մեջ շատ քիչ ենք նման տոներ ունեցել,երբ մեր ազգային ոգին բարձրանում  է մի նոր աստիճանի, դա Շուշին է:Ճակատագրի բերումով մեր առաջին 3 նախագահները եղել են Շուշիի ազատագրման կերտողները,Լևոն Տեր- Պետրոսյանը որպես նախագահ,Սերժ Սարգսյանը ստորագրել է Շուշիի գրավման օպերացիայի քարտեզը,հաստատել է պլանը,Ռոբերտ Քոչարյանը այդ ժամանակ փաստացի Ղարաբաղի ղեկավարն էր և փաստացի ինքն էր մոբիլիզացնում բոլոր ուժերն ու միջոցները: Այդ տոնը բոլորի տոնն է ,հաղթանակի տոնն էր ,որը միավորում էր նաև մեր նախագահներին,անկախ իրենք քաղքաքական հայացներից և անկախ նրանց աձնական մոտեցումներից միմյանց նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության,այդ սահմանը փշրված է,որովհետև այդ հաղթանակի մեծ հոգեբանությունը այսօր մեր պետականությունը,մեր պետական կառույցներ չեն կրում իրենց մեջ:

-Լևոն Տեր -Պետորոսյանն էլ այդ օրերին չէր գնում:

-Երբ ինքը նախագահ էր,գնում էր,հետագայում սկսեց չգնալ: Երբ 2 նախագահները դիմել են դատախազին,ճիշտ են արել,բարոյական և ոգեկերտվածքով քայլ են արել,բայց ես չեմ հավատում,որ այսօրվա իշխանություններ թույլ տան այս մեծ ներդրում ունեցած մարդուն գնալ իր կերտած հաղթանակի մասնակցելու՝ելնելով այսօրվա իշխանությունների քենախնդիր և նպատակային հալածյալ քաղաքականությունից:

-Մարտի 1 –ի գործի մասին աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկաք,ասացիք,որ հայտարարություն կա,կարող եք լսել ,որտեղ կոչեր են լսվում:Դուք այդ ժամանակ առաջին բանակաիյն կորպուսի հրամանատարի տեղակալն էիք և ասել եք,որ տուժել էք մարտի 1-ի արձագանքներից,հետո ինչ -որ գործեր են հարուցել : Մարտի 1-ի գործը հիմա արդեն գործն ուղարկեվել է դատարան,ի՞նչ տպավորություն ունեք այս ամենից:

-Մարտի 1-ի 4 մեղադրյալներից երկուսը հայոց բանակի կերտողներն են և հայոց հաղթանակի՝ Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը:Խաչատուրովի հետ ես համատեղ Կապանի օպերացիային եմ մասնակցել, ինքը ռազմաճակատի հրամանատար էր,ես հետախուզության պետ, իսկ Սեյրան Օհանյանի հետ Ֆիզուլու ,ինչպես նաև Մարտակերտի մարտական գործողություններին եմ մասնակցել,երկուսին էլ համարում եմ բարձրագույն,ռազմական,ազգային արժեքներ: Այսօր Մարտի 1-ի համար ,մեկը իր կանոնադրական պարտականությունները,մեկը կոչ էր արել որ բոլորը սթափվեն,նրանց նկատմամբ քրեական գործ են հարուցել,դա վենդետա է,հաշվեհարդար է:

-Սեյրան Օհանյանը հեղափոխության ժամանակ իրենց կողքը կանգնեց:

-Այդպես չէ,այս իշխանության նպատակն է ,Հայաստանը զրկել ազգային բոլոր արժեքներից և ազգային դիմադրողականությունից,այն բոլոր ուժերից ,որոնք արժեք ունեն,կարող են ազգը իր հետևից տանել:Սեյրան Օհանյանը ,անկախ նրանից,թե հեղափոխության ժամանակ խելացի կամ ոչ խելացի պահվածք ունեցավ,դա չեզոք պահվածք էր,նա պետք է պատժվի ,որովհետև նա այսօր ռազմաստրատեգիական մտածողության բարձրակետն է մեր երկրում,մենք այնպիսի խելացի և փորձառու ,պատրաստված նախարար չենք ունեցել,ինչպիսին Սեյրան Օհանյանն է և նա պետք է ոչնչանա:Խաչատուրովը պետք է ոչնչանա,որոհետև երկարամյաԳՇ պետը շատ փորձառու է :Ես այս քանի օրը նայում եմ մարտի 1-ի բոլոր տեսագրությունները,մարտի 1-ը կազմակերպված էր,ամբոխը զինված էր,ամբոխին ուղորդում էին և մղում էին հակադրության պետական կառույցների հետ ,իրենց պետք էր բախում…

-Բայց այդ ամենը հետևա՞նք էր չէ:

-Ոչ,եթե հետևանք էր ,մենք ունենք փորձ ,որ կարելի էր առանց զինված բախման բերել իշխանափոխության,Նիկոլ Փաշինյանը դա իրականացրեց՝ժողովրդի կամքով և ժողովրդի ցանկությամբ: Եթե ընտրությունների ժամանակ 20-21 տոկոս ձայն հավաքած ուժը փորձում է թելադրել պետական կառույցներին ,նրանք ինչ պետք է անեն,այդ ուժը ,որը փողոց է դուրս եկել պայքարելու իր իրավունքների համար, զինված է այդ ուժը,հարձակվում է պետական կառույցների վար,այրւմ է,թալանում է,այդ ուժը,նույն Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով հստակ ասում է՝ղզիկ ոստիկաններին ողջույն ենք ուղարկում հետ քաշվեք,և այդ սահմանագծից կրակում են ոստիկանների ուղղությամբ: Ո՞ր երկրում եք տեսել,որ զինված կրակեն պետական կառույցների ,պետականության վրա:Պետք է Ռոբերտ Քոչարյանը ձեռքերը ծալեր նստե՞ր,կամ իշխանությունը :Փորձեք որևէ նորմալ երկրում կրակել ոստիկանների վրա,փաստերը կան,որ այստեղ կրակել են:Ինչ է նշանակում այն գոհունակությունը,որ հաջորդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանը և Ալիկ Արզումանյանը խոսում են, շատ լավ է ,ամեն ինչ լավ է:10 զոհից հետո է շատ լավ,ով է մեղավոր այդ 10 զոհերի համար,նա ով գո՞հ է,թե նա ,ով մեղադրվում է :

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 16203 անգամ
Լրահոս
Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am