Նոր միջադեպ Շերեմետևոյում Sukhoi Superjet-100 ինքնաթիռի հետ կապված
Այսօր Շերեմետևո օդանավակայանում Մոսկվա-Ռիգա չվերթի ուղևորները պահանջել են փոխել Sukhoi Superjet-100 ինքնաթիռը, քանի որ վառվածի հոտ են զգացել, հաղորդում է Звезда հեռուստաալիքը:
Ուղևորները անմիջապես պահանջել են ստուգել օդանավը: Արդյունքում թռիչքը 2 ժամ հետաձգվել է: Ստուգումներից հետո անսարքություն չի հայտնաբերվել, և Sukhoi Superjet-100-ն օդ է բարձրացել: Թռիչքը բարեհաջող է ավարտվել: