Փաշինյանի տապալման պատասխանատվությունը չեն ուզում կիսել

Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երկրորդ ընթերցման ժամանակ ևս դեմ է քվեարկելու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով ներկայացված փոփոխություններին:

«Ինչպես առաջին ընթերցման ժամանակ, երկրորդ ընթերցման ժամանակ ևս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու խորհրդարանին ներկայացված օրենքի այս նախագծին»,- նել է նա: Պատգամավորի խոսքով` մշակույթի նախարարությունը կրթության և գիտության, սպորտի նախարարության հետ միացնելու մեջ տրամաբանություն չի տեսնում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս համաձայն չէ կառավարության կառուցվածքի առաջարկվող տարբերակին: Ազգային ժողովում նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հայտարարել է, որ ուժային կառույցներին խորհրդարանական վերահսկողության դաշտ չբերելու կառավարության արդարացումները ձախողվել են: «Սահմանադրությունը հստակ որոշում է, թե ովքեր են խորհրդարանական վերահսկողության դաշտում: Ընդդիմության առաջարկների ընդունման ձեր նոր մշակույթը ողջունելի է, բայց այն կարծես դեռ կաղում է»,- ասաց Սամսոնյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ դիմում-նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ուշադրություն սևեռել հատկապես մշակույթի նախարարությունը որևէ այլ գերատեսչության չմիավորելու հանգամանքի վրա: «Մշակութային քաղաքականությունը պետք է մշակվի և իրականացվի մեկ կառույցի, այլ ոչ թե միավորված կառույցի կողմից»,- նշել է Կոստանյանը: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը մենակ են մնում կարևոր նախաձեռնություններում: Կառավարության կառուցվածքի հարցը կարևոր սկզբունքային խնդիրներից է, որի շուրջ քաղաքական կոնսենսուսը իշխանության համար կարևոր քննություն է: Ճիշտ է, իշխող ուժը խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունի, ինչն առավել քան բավարար է կառավարության կառուցվածքի և գործունեության մասին առաջարկվող նախագիծը, որով հիշեցնենք, նախատեսվում է մի շարք նախարարությունների միավորում, ընդունել: Քաղաքական համաձայնության առակայության դեպքում պատասխանատվությունը կիսվում է:

Եթե կառավարման նոր մոդելը ավելի անարդյունավետ լինի, քան ներկա համակարգն է, ապա դրա համար պատասխանատվության իրենց մասնաբաժինը կունենան նաև խորհրդարանի մյուս երկու ուժերը: Ու չնայած և' Լուսավոր Հայաաստանը և Բարգավաճ Հայաստանը հանդես են եկել որպես հեղափոխությանը աջակցող ուժեր, սակայն նրանք չեն պատրաստվում աջակցել Փաշինյանի նախաձեռնությանը` թերևս քաջ գիտակցելով, որ անկախ կառուցվքածքից և նախարարությունների թվից` ներկա կառավարությանը չի հաջողվելու շոշափելի արդյունքներ ցուցաբերել: Հետևաբար ինչ իմաստ ունի մտնել խորտակվող նավը:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 5637 անգամ
Լրահոս
Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am