Եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում, արեք. Նաիրա Զոհրաբյանին զարմացրել է կառավարության գործելաոճը

 «Կառավարությունն ինձ անընդհատ զարմացնում է: Կառավարությունը քննարկել է նախագիծը, դրական եզրակացություն տվել, իսկ այժմ ԱԺ-ն առաջարկում է ձեռնպահ մնալ դրա ընդունումից։Կառավարության նիստին որոշ անդամներ քննարկման ժամանակ չգիտեմ ինչի ուրախանում են՝ դե դա իրենց էմոցիաների հարցն է, դրական մեսիջներով անում են առաջարկներ, որն ավելի է ոգևորում ինձ, ասում են՝ չէ, դուք քիչ պատիժ եք նախատեսում, մինչև 3 տարի ազատազրկում, ասում ենք՝ բրավո, համաձայն ենք, դրական մոտիվացիայով գալիս է ԱԺ, բայց հետո ստանում ենք նույն Կառավարությունից կից գրություն՝ երկար-բարակ պատմում են, որ «ընդհանուր մոտեցումները լավ են, բայց քանի որ ԱԺ-ում մենք ստեղծել ենք, մենք քննարկում ենք, մենք անում ենք, առաջակում ենք ձեռնպահ մնալ օրենքի նախագծի ընդունումից» »,-ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով իր և իր գործընկերների ներկայացրած նախագծին, որով առաջարկում են կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է կենդանու ոչնչացմանը կամ խեղմանը, քրեականացնել։

«Ամեն կերպ իշխող ուժը ուզում է նախագիծն ինքը ներկայացնել։  Հիմա եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում և ուզում եք անպայման դա ներկայացված լինի «Իմ քայլի» կողմից, քա՛վ լիցի, խնդիր չկա, արե՛ք դուք, ես նախագիծը չեմ հանելու շրջանառությունից, դրեք մերժեք իմ նախագիծը։ Եթե գտնում եք, սա այն հարցն է, որ անպայման դուք պետք է անեք, որ շները և կատուները իրենց խորին շնորհակալությունը հայտնեն ձեզ, արեք դուք, բայց արեք հնարավորինս արագ, որովհետև վիճակագրությունը իսկապես բավական ծանր է, կենդանիների խեղում, սպանություն»,-ասաց նա։

Զոհրաբյանը կրկնեց, որ նման մոտեցումն իր համար զարմանալի է։ «Էնտեղ տալիս են դրական եզրակացություն, հետո նստում մտածում են՝ «լավ ինչի՞ իրանք անեն, էս լավ բանը մենք կարանք անենք»։ Արեք այդ լավ բանը դուք, ես իմ նախագիծը շրջանառությունից չեմ հանելու»,-ասաց նա։

դիտվել է 751 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am