«Շերեմետևո»-ում SSJ-100-ի կործանման գերակա վարկածը
«Կոմերսանտի» փոխանցմամբ Sukhoi Superjet 100 (SSJ-100)-ի աղետի գործում գերիշխող վարկած է դարձել օդաչուների սխալը: ԱՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի խոսքով, որը մեջբերում է թերթը, օդաչուների նկատմամբ կասկածները կապված են հանրանավի վայրէջքի ժամանակ նրանց գործողությունների հետ: Նրանք չեն սպառել վառելիքը, ինչի պատճառով ինքնաթիռը վայրէջքի է գնացել շատ բարձր արագությամբ, ինչը հանգեցրել է «կոշտ վայէջքի» եւ բոցավառման:
Այս պահին նրանք գտնվում են հիվանդանոցներում շմոլագազից թունավորման պատճառով: Բացի դրանից, հետաքննությունն ուսումնասիրում է, թե ինչպես են վերգետնյա ծառայությունները կատարել իրենց աշխատանքը: Հրատարակության տվյալներով՝ նրանք, հնարավոր է, օպերատիվորեն չեն արձագանքել օդանավակայանում արտակարգ դրության վերաբերյալ հաղորդումներին: