Ադրբեջանն այնքան հզոր է, որ Ղարաբաղի հարցը կարող ենք լուծել առանց պատերազմի. Սևինջ Ֆաթալիևա
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության միջազգային հարաբերությունների վարչության նախագահ Սևինջ Ֆաթալիևան, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երբեք չեն կարող հաստատվել քաղաքական և տնտեսական հարաբերություններ. տեղեկացնում է oxu.az կայքը:
«Ադրբեջանն ուժեղ պետություն է, և մենք կարող ենք այդ հարցն առանց պատերազմի լուծել: Այսօր անհնար է համեմատել Հայաստանին Ադրբեջանի հետ: Այդ առումով մենք ավելի առաջ ենք»,- ասել է նա: