Արտակարգ դեպք. պատշգամբից ընկած երիտասարդը մահացել է
Մայիսի 5-ին, ժամը 20:30-ի սահմաններում արտակարգ դեպք է գրանցվել Գյումրու Մանուշյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում:
5-րդ հարկի պատշգամբից մոտ 28-ամյա երիտասարդ է ընկել եւ մահացել: Նախնական տեղեկությունների համաձայն, տղան դուրս է եկել պատշգամբ՝ ծխելու նպատակով:
ՀՀ դատախազության տեղեկատվության համաձայն, 1991 թվականին ծնված երիտասարդը այդ շենքի բնակիչ է: Քննիչների կողմից դին ենթարկվել է զննության: Դեպքով նախապատրաստվում են նյութեր: