«Շերեմետևո»-ում ուղևորատար ինքնաթիռի հրդեհման պատճառով Մուրմանսկում եռօրյա սուգ է
ria.ru-ի փոխանցմամբ, նահանգապետ Անդրեյ Չիբիսը հայտնել է,որ ՌԴ Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ուղևորատար ինքնաթիռի հրդեհման պատճառով:
«Ցավոք, հաստատվել են վատթարագույն մտավախությունները: Հայտարարվել է, որ զոհվել է 41 մարդ: Այժմ ստուգվում են ցուցակները՝ պարզելու, թե Մուրմանսկից քանի բնակիչ է եղել»,-ասել է նահանգապետը:
Պաշտոնյան իր խորին ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին՝ հայտարարելով, որ նրանք 1-ական միլիոն ռուբլի փոխհատուցում կստանան, իսկ տուժածները՝ 500 000-ական ռուբլի: