Երևանում վրաերթի է ենթարկվել ճանաչված լրագրողը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Կարեն Սարգսյանը իր վարած Volkswagen մակնիշի 36 CM 687 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցի թիվ 157/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, 69-ամյա Հովհաննես Այվազյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից էլ Իզմիրլյան բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: