Հայկ Մարությանը սևերի ու սպիտակների աշխատավարձ է սահմանել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է կարգին բարձրացնել իր և քաղաքապետարանի մնացած ղեկավարների աշխատավարձերը։

Երևանի ավագանու մայիսի 8-ի օրակարգում ընդգրկված է աշխատավարձերի բարձրացման հարցը։ Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատավարձը կազմում է 575 հազար դրամ, սակայն նոր փոփոխություններով նախատեսվում է դարձնել 1 մլն 200 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ այնքան, որքան վարչապետի աշխատավարձն է։
Երևանի քաղաքապետարանի բոլոր վարչությունների պետերի աշխատավարձերը կլինեն 641 հազար ՀՀ դրամ՝ ներկայիս 346 հազար դրամի փոխարեն, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը կդառնան 773 հազար ՀՀ դրամ: Վերջիններս ներկայում ստանում են 400 հազար ՀՀ դրամ:
Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը կդառնա 947 հազար դրամ, մյուս երկու տեղակալներինը՝ 912 հազար դրամ:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի աշխատավարձը, որոշման համաձայն, կլինի 912 հազար ՀՀ դրամ՝ 443 հազարի փոխարեն:
Քաղաքապետի խորհրդականները կստանան 667 հազարական դրամ:
Ինչ վերաբերում է սովորական աշխատողներին, ապա նրանց աշխատավարձը կբարձրացվի 28-30 տոկոսով։ Ի դեպ, քաղաքապետարանի հաստիքացուցակը, նախկին 1998 հաստիքի փոխարեն, այժմ 2124 հաստիքի է հասել։
Երևանի քաղաքապետարանը՝ որպես համայնք, իրավունք ունի ինքնուրույն տնօրինել իր բյուջեն և ավագանու որոշմամբ սահմանել աշխատավարձեր։ Փաստորեն, մայրաքաղաքի իշխանավորները կունենան առանձնահատուկ կարգավիճակ, որովհետև եթե ավագանին հաստատի այդ որոշումը, ապա քաղաքապետն ու նրա տեղակալները մի քանի անգամ ավելի բարձր կվարձատրվեն, քան նախարարները։ Անգամ վարչական շրջանի ղեկավարները ավելի բարձր կստանան, քան նախարարները։ Քաղաքապետարանի վարչության պետերի աշխատավարձերը համարժեք կլինեն նախարարների և պատգամավորների աշխատավարձերին։ Եվ սա այն դեպքում, երբ այդ նույն Երևանի քաղաքային բյուջեում համապատասխան միջոցներ այդպես էլ չեն գտնվում համայնքային հիմնարկ համարվող մանկապարտեզների, երաժշտական և սպորտի դպրոցների տնօրենների  աշխատավարձերը բարձրացնելու համար։  Իսկ Երևանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվեցին ընդամենը 20 տոկոսով։ Ընդ որում, բարձրացումը նախատեսվում էր իրագործել գարնանը՝ մարտ կամ ապրիլ ամսին, և, հիշեցնենք՝ չի տարածվում մանկապարտեզների ղեկավար կազմի՝ տնօրենների և փոխտնօրնների վրա։ 

Հատկանշական է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացումից հետո համայնքային բյուջեից աշիատավարձի ֆոնդին շուրջ 1 մլրդ 800 մլն ավելի շատ գումար է հատկացվելու, քան հիմա։Համեմատության համար նշենք, որ Հայկ Մարությանը ժամանակին հայտարարել էր, որ մանկապարտեզների աշխատողների վարձատրության բարձրացման արդյունքում Երևանի  բյուջեից տարեկան կտրվածքով մանկապարտեզներին կտրվի 1 մլրդ դրամով ավելի շատ գումար։ Նա նաև ասել է, որ այժմ մանկապարտեզներում տարբեր աշխատավարձեր են ստանում՝ 70-100 հազար դրամ: Փաստորեն, բարձրացումից հետո մանկապարտեզների աշխատողները լավագույն դեպքում 120 հազար դրամ աշխատավարձ են ստանալու, որից եթե հանեք հարկային պահումները, կստացվի մտ 90 հազար դրամ՝ լավագույն դեպքում։ Իսկ տնօրենները, որոնց վրա դրված է կրթության բովանդակության և հիմնարկի ֆինանսական պատասխանատվությունը, միջինը 110 հազար դրամ աշխատավարձ են ստանում՝ առանց պահումների։ Երաժշտական դպրոցներում աշխատավարձն ավելի ցածր է։ Ի դեպ, դպրոցի տնօրենի աշխատավարձը ևս շատ ցածր է՝ 120-150 հազար դրամի միջակայքում է տատանվում՝ կախված աշակերտների թվից։

Հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս է լինում, որ Հայկ Մարությանի ու նրա նեղ թիմի աշխատավարձը բարձրանում է կրկնակի, իսկ երբ խոսքը մանկավարժների մասին է, մի կերպ 20 տոկոս է բարձրանում։ Ի՞նչ տրամաբանությամբ են քաղաքապետարանի 600 հազարից մինչև 1,2 մլն դրամ աշխատավարձ ստացող ղեկավարները 110 հազար աշխատավարձ ստացող տնօրենից պահանջում անկաշառ և նվիրված աշխատանք։ Ի դեպ, մայրաքաղաքի մանկապարտեզների թիվը այդքան էլ շատ չէ՝ խոսքը մոտ 150 ՀՈԱԿ-ի մասին է, ղեկավար անձնակազմի դեպքում՝ մոտ 500-600 հոգու մասին ։ Ընդհանրապես որքանո՞վ է նորմալ, որ քաղաքապետարանի սովորական մասնագետը ավելի բարձր վարձատրվի, քան դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենները, որոնց վրա բովանդակային և ֆինանսական մեծ պատասխանատվություն է դրված։ Քաղաքապետի ապրիլի 29-ի որոշմամբ, ի դեպ, կրճատել է Երևանի մանկապարտեզների շենքերի վերանորոգման և հիմնանորոգման բյուջեն՝ 243 մլն դրամով։

Հավանաբար Հայկ Մարությանը առաջնորդվում է  սևերի և սպիտակների հայտնի տրամաբանությունը՝ Երևանում սպիտակները բարձր են վարձատրվում։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1691 անգամ
Լրահոս
Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am