Սասուն Խաչատրյանը,քիթը քամու ուղղությամբ պահելով մտածում է,թե ինչ է ցանկանում Նիկոլ Փաշինյանը.Ռուբեն Սահակյան

Հարցազրույց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան ,փաստաբան ՀՀ Ռուբեն Սահակյանի հետ:/Մաս 1-ին/


-Դեկտեմբերի 12 –ին պաշտպանների թիմը ստացել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը,որով մերժվում է պաշտպանների՝ Վերաքննիչ բողոքը երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ:Ի՞նչ պատճառաբանություններով է մերժվել:

-Վերաքննիչ դատարանը չի պատասխանել մեր հարցադրումներին,չի պատասխանել անձեռնմխելիության հարցին,անձեռնմխելի է կարգավիճակից բխող գործողությունների համար հանրապետության նախագահը ,թե ոչ,ինչ-որ բան արտագրել են Վճռաբեկ դատարանի որոշումից և դրանով բավարարվել:Որոշակի հետևություններ է կատարելի իրենից,որոնք օբյեկտիվ չեն և լուրջ քննադատության կարիք ունեն ,ինչը մենք կանենք մեր Վճռաբեկ բողոքում: Անպայման կդիմենք նաև Եվրոպական դատարան: Ինձ հետաքրքրող հարցը՝քրեական օրենսգրքի 300 հոդվածի և առաջարդված մեղադրանք ՝300.1 հոդվածի հարաբակցության հարցին ընդհանրապես չի անդրադարձել:Դատավորին թվում է ,թե դա գաղտնիք է և դրա մասին չի կարող խոսել,եթե դրա մասին խոսեցինք,կարող ենք մխրճվել գործի ապացույցների մեջ:

-Ձեր ներկայացրած բոլոր փաստարկներին անդրադարձ եղել է,թե՞ ոչ :

-Իհարկե չի եղել:

-Կա տեսակետ,որ քննիչները դուրս են եկել իրենց լիազորություններից:

-Քննիչը մտածում է այնպես,ինչպես մտածում է քննչական խմբի պետը, քննչական խմբի պետը մտածում է այնպես ,ինչպես ՀՔԾ պետը,իսկ ՀՔԾ պետը,քիթը քամու ուղղությամբ պահելով մտածում է ,թե ինչպես է ցանկանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը :Եղել է այն մեղադրանքը,որը կա,իսկ դա ջուր է:

-Ասուլիսներից մեկի ժամանակ խոսեցիք գաղտնալսման մասին,այս հարցի վերաբերյալ ձեր տեսակետը:

-Ջուրը լսեցիք,դա ասացիք:Երկրոդ գաղտնալսումից հետո Նիկոլ Փաշինյանը նման մի միտք արտահայտեց՝նայեք իմ այսինչ օրվա ԱԺ-ում 20 րոպեանոց ելույթս և տեսեք,որ ամեն ինչ ճիշտ է ,իր տեղում է:Ես ուշադիր նայել եմ և ամբողջությամբ սղագրել եմ:Այնտեղ ասում է,որ գիտեք ,պարզվել է,որ ոչ թե ԱԱԾ պետն է զանգահարել դատավորներին կամ դատական իշխանության ներկայացուցիչներին, այլ կամ դատական իշխանության ներկայացուցիչներն են զանգել ԱԱԾ պետին,ուրեմն ընունում ենք ,որ զանգ եղել է:Այլ կերպ լինել չի կարող:Ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին:Եթե զանգը եղել է և Նիկոլ Փաշինյանը շարունակում է,որ ըստ ԱԱԾ պետի,որը իրեն ասել է,թե հիմա էլ այսպիսի նոր բան են ասում,թե գործը ջուր է,տակը բան չկա…Նիկոլ Փաշինյանը ասում է,որ ԱԱԾ պետը իրեն նման բան է ասել,փոխանցելով կամ դատական իշխանության ներկայացուցչի խոսքը:Եթե գործը ջուր է ասում դատական իշխանության ներկայացուցիչը ,ուրեմն դատական իշխանության ներկայացուցիչը համամիտ է մեզ հետ,մենք էլ ենք նույնը ասում,տակը բան չկա:

-Ձայնագրությունը ուրիշ հիմք տվե՞ց ձեզ:

-Մեզ հիմք տվեց,որ եղել է ճնշում դատավորի վրա,ասում են մոնտաժված է,արդյո՞ք մոնտաժված է ԱԱԾ պետի խոսքը, որը ասել է՝ես իրեն ասացի դուխով ,ուզես-չուզես կալանքը պետք է տաս: Եղե՞լ է նման բան:Եղել է:Ինքը ասում է՝մենք լսում ենք:նիկոլ Փաշինյանն ասում է՝եղել է: Այդ բառերը կոնտեքստից կտրվա՞ծ են,չէ: Պարզաբանում տվեց ԱԱԾ պետը,ասաց,որ գիտեք այն Հրաչիկը,որի մասին ակնարկվում է հեռախոսային խոսակցության մեջ,դա Հրաչիկ Մուշեղյանն է,ով քննչական խմբի պետն է :Քննչական խմբի պետ՞ն է ուրեմն ասել ՝գործը ջուր է:Այսպես է լինում:Եթե Նիկոլ Փաշիյանն ասել,որ նրան ասել են գործը ջուր է և ասել էմ ի անձնավորություն,որը Հրաչիկն է ,իսկ Հրաչիկը Մուշեղյանն է,ուրեմն Մուշեղյանն է ասել,որ գործը ջուր է,ուրեմն քննչական խմբում էլ կան մարդիկ,ովքեր մտածում են ճիշտ այնպես,ինչպես մենք :Ինչո՞ւ պետք է ՀՀ վարչապետը իմանա գործի տեղեկությունները ,ինչու են նրան զեկուցու՞մ:

-Ասացիք ,որ քննիչները կարդալ չգիտեն,ինչի՞ մասին է :

-ՀՔԾ պետը՝Սասուն Խաչատրյանը, Հանրայինի եթերում զրույց ունեցավ և ասաց՝ այն ժամանակվա՝2008 թվականի քրեական օրենսգրքով 300 հոդվածով Սահմանադրական կարգը տապալելը կարող էր կատարվել 4 եղանակով՝իշխանությունը ապօրինի զավթելը,իշխանությունը պահելը,Սահմանադրական կարգը տապալելը ,տարածքային ամբողջականությությունը խախտելը: Ես համոզված եմ,որ նա կարդալ գիտի ,ոնց կարող է չիմանալ,նա գիտի և նենգափոխում է փաստերը,նա պետք է ասեր,որ հոդվածը այն ժամանակ կոչվում էր այլ կերպ՝պետական իշխանությունը յուրացնելը՝2008 թվականի խմբագրությամբ: Պետական իշխանությունը յուրացնելը կարող է ունենալ 4 դրսևորում՝ ՝իշխանությունը ապօրինի զավթելը,իշխանությունը պահելը,սահմանադրական կարգը տապալելը ,տարածքային ամբողջականությությունը խախտելը: Ինչու է տերմինները փոխո՞ւմ: Սասուն Խաչատրյանին պետք է եղել,որ լինի սահմանադրական կարգ տապալելու նորմ:Ինչո՞ւ է պետք,որովհետև…մանր մանիպուլյացիա է կատարվում,խաբում են ժողովրդին :Ես համոզված եմ,որ կգտնվեն իրավաբաններ,որ հակառակը կասեն ինձ, բայց եթե դեմ դիմաց նստած լինենք,չեն կարող ասել:Պետական իշխանությունը յուրացնելը հանցակազմը,որը եղել է 2008 թվականին, գոյություն չունի, վերացել է,քրեական օրենսգրքից հանվել է և ներմուծվել է պետական իշխանությունը զավթելը հանցակազմ ,որը բաղկացած է երկու մասից,առաջին մասը զավթելը,երկրորդ մասը՝պահելը:
Հոդված 300.Իշխանությունը յուրացնելը/2009թ. խմբ/
1.Իշխանությունը զավթելը՝բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ,ինչպես նաև սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի …լիազորություններին տիրանալը…
2. Իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը …
Այս հոդվածով թող մեղադրանք առաջադրեին,եթե ասում եք,որ պետական իշխանության յուրացնելու հոդվածը ունի 4 դրսևորում,այսինքն ինքը պետք է պետական իշխանությւնը սկզաբից յուրացներ,նոր կարողանար Սահմանադրական կարգը տապալել:Իշխանություն որ չունի,ոնց կարող է Սահմանադրական կարգը տապալել,սովորական մի քաղաքացի,ի՞նչ է նշանակում տապալել Սահմանադրական կարգը:Պետք էր գտնել հոդված , այս հոդվածը վերացել է,2008 թվականի 300 վերացել է,ներմուծվել է նոր նորմ,որով չեն կարող մեղադրել պետական իշխանությունը զավթելու մեջ ,որովհետև նա չի կարող զավթել այն,ինչ արդեն ունի,ինքը այդ իշխանության կրողն է,ինքը հանրապետության նախագահն է:Ո՞րն է Սասուն Խաչատրյանի ասած ՝300.1 հոդվածը. Սահմանադրական կարգը տապալելը/18.03.2009 թվ/. Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ՝

-Սահմանադրության երաշխավորը սահմանադրության կարգը տապալել է,դա հնարավո՞ր է:

-Այստեղ կարևորը այլ է.այս նորմը գոյություն չունի ,վերացել է,մահացել է,խոտան է, չկա այս հոդվածը,հարկավոր է մի բան կպցնել,կպցնենք սա ,չի կպնում,որովհետև խոսքը պետական իշխանությունը յուրացնելու մասին է,որից հետո կարող է տապալվել սահմանադրական կարգը:Ինչու ասացի Ազարյանից էլ եմ դժգոհ.դու անդրադարձել ես միայն և միայն անձեռնմխելիության հարցին:Ես պաշտում եմ դատավոր Ազարյանին որպես մասնագետ,իրավաբան,ինչու է այսպես վարվել,կարող է ինքը հիմնավորի ,որ ես սխալ եմ:Ես հավատում եմ հանրապետության համար մեկ քրեական դատավորին,ես աշխատում եմ իմ բառերով ասել,ոչ թե օրենքի ,որ ավելի հասկանալի լինի:Մենք ունենք Վճռաբեկ դատարանի նախագահ Խոնդկարյան,որը քաղաքացիական իրավունքի մասնագետ է,մենք ունենք Քրեական Վճռաբեկ դատարանի, քրեական գործերով պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյան,որը գիտությունների դոկտոր է,մենք ունենք այդ կազմում դատավոր, գիտությունների դոկտոր Սերժիկ Ավետիսյան,ով առանձին կարծիք հայտնեց,որ պետք է դիմել ՍԴ:

-Ինչո՞ւ եք նշում այս անունները:

-Իմ ձեռքի տակ է մի որոշում,որտեղ գրված է այն ,ինչ ասում ենք մենք՝Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները:Եթե հիշում եք կար յոթի գործ՝Ալեքսանդր Արզումանյան,Մյասնիկ Մալխասյան ,Հակոբ Հակոբյան և այլն:Նրանց մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 300 հոդվածով և այն ժամանակ ,երբ 1 տարի անց ՝2009-ին,քրեական օրենսգրքում փոփոխություն մտցվեց և 300 հոդվածը ստացավ այլ ձևակերպում,որը ես ներկայացրեցի և դրա հետ մեկտեղ եկավ 300.1 հոդվածը,ինչ գրեցին այդ գործով Լիլիթ Թադևոսյանը և ևս 5 դատախազներ:Լիլիթ Թադևոսյանը այդ ժամանակ մեղադրող կողմում էր և դատարանում նրանք հրաժարվեցին 300 հոդվածի մեղադրանքից:Ձևակերպումը կարդամ՝որոշում քրեական հետապնդումից մասամբ հրաժարվելու, եղած մեղդարնքից հրաժարվելւ և նոր մեղադրանք առաջադրելու մասին.31-ը մարտի ,2009 թվական:Փոփոխությունը մտնելուց 13 օր անց: Ալեքսանդր Արզումանյանին, քրեական օրենսգրքի 300 հոդված 1-ի մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրականացրել է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու և պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ: Այն ինչ որ մեղարանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին: Մինչդեռ ՀՀ ԱԺ-ի կողմից 2009 թվականի մարտի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով սահմանվել են հանրորոեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր:Մենք սա ասել ենք ,գրել ենք,կրկնում ենք,կրկնելու ենք:Շարունակվում է ամենակարևորը.նկատի ունենալով,որ ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-դ մասի համաձայն ,արարքի հանցավորությունը սահմանող,պատիժը խստացնող կամ հանցանքը կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարաոցնող օրենքը հետադարձ ուժ չունի ,ուստի ամբաստանյալ Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդված 1-ին մասով քրեական հետապնդումը ենթական է դադարեցման: Մենք էլ ենք խնդրում՝դադարեցրեք մեղադրանքը նույն այս հիմքերով, հարգելի Լիլիթ Թադևոսյան:Ինչ արել եք ժամանակին ,ճիշտ եք վարվել,այս նորմը ինչու ասացի խոտան է,հո մենք չենք որոշել:Առաջին ազդակը եղավ Եվրոպական կառույցներից,Թոմաս Համերբերգի զեկույցում գրել էին,որ սա նորմ չի:Վճռաբեկ դատարան,դու գիտես այս մասին, ինչու ես լռում և ինչու ես վերադարձնում մեր բողոքը,մերժում դատախազի բողոքը ,չէր որ դու այդ լիազորությունը չունես:

-Հայտնի է,որ շուրջ 5 ամիս առաջ հայտարարվել է ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը:Արդյո՞ք դա բավարար ժամանակ չէր,որ հայտնաբերեին իրեն և արդյո՞ք ճիշտ էր առանց Պնախարարի հարցաքննության կազմել այս ամենը:

- Ես անգամ կարդացի,որ գլխավոր դատախազը ասաց,որ Միքայել Հարությունյանին դեռ չեն հայտնաբերել, քաղաքացիությունը պարզ չէ,չգիտեն,թե որտեղ է,բայց 5 ամիս է անցել: Միթե 5 ամսում մի պետություն,որի հետ ունենք պայմանագիր,կոնվենցիա ենք ստորագրել հանձնման մասին,չի կարողանում ճշտել Միքայել Հարությունյանը Ռուսաատանի տարածքում է,թե ոչ:Այստեղ այլ խնդիր կա.Միքայել Հարությունյանը ճիշտ այնպես,ինչպես Քոչարյանի մասով ենք ասում,հանցանք չունի կատարած:Պետք չէ կռվացնել Ռոբերտ Քոչարյանին և Միքայել Հարությունյանին,ինչու չեն հետամուտ լինում,որ նրան հայտնաբերեն,այն պատճառով Ռուսաստանի դատախազությունը պարտավոր է քննել մի հարց՝արդյոք այն ենթադրյալ արարքը ,որի մեջ մեղադրվում է Միքայել Հարությունյանը ,այն ժամանակվա գործող օրենքով հանցանք է ,թե՞ ոչ,համապատասխանում է,օրենքին,թե՞ ոչ :Կնայի ,կտեսնի,որ չի ահմապատասխանում,կմերժի Հայաստանին և ամբողջ աշխարհը կիմանա,որ Հայաստանում տեղի է ունեցել պրիմիտիվ,մանր քենախնդրություն:

-Այդ դեպքում,ինչո՞ւ առաջ չի գալիս Միքայել Հարությույանը,եթե վստահ է,որ կդիմեն ռուս իրավապահներին,և կպարզվի,որ ոչ մի հանցակազմ չկա:

-Այդ հարցը տվեք Միքայել Հարությունյանին: Ես խորհուրդ կտայի ի հայտ գալ,կասեի՝եկեք և քննեք ինձ,ես կտամ ցուցմունք ,կասեմ,որ ես ճիշտ եմ վարվել,որ այդպիսի հրամանագիր եմ ստորագրել,իրավիճակը այդպիսին էր ,որ պետք էր այդպիսի գործողություններ իրականացվեին:

-Բազմաթիվ հրապարակումներ կան,որ 2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության նախագահը իրավասու չէր հայտարարելու արտակարգ դրություն, քանի որ այդ ժամանակ արտակարգ իրավական ուժի վերաբերյալ օրենքը ընդունված չէր:Վերաքննիչ դատարանի դատավոր Ազարյանը ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության իրավուքը,այժմ կարծիք կա,որ Վճռաբերկ դատարանը վերացրել է Քոչարյանի անձեռնմխելիության խնդիրը: Ո՞րն է իրականությունը:

-Ես նույնպես կարդացի իմ կոլեգաներից Նորիկ Նորիկյանը գրել էր ,որ վերացվել է Քոչարյանի անձեռնմխելիությունը ,նման բան չկա,հարգելի հաարակություն հավատացեք: Ասել է քննեք սկզբից,հիմնավոր կասկածը առկա՞ է, և եթե կտեսնեք,որ հիմնավոր կասկածը առկա է,անդրադարձեք՝ Քոչարյանի անձեռնմխելիությունը առկա է,թե՞ ոչ: Կարող է օժտված լինել,օգտվել այդ իրավունքից ,թե ոչ:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 3705 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am