Մնացված 6 մլրդի համար պատասխան է տալու Նիկոլ Փաշինյա՞նը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1.000.000.000 ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին:

Այսօր առավոտյան նման բովանդակությամբ հաղորդագրություն էր տարածել Պետական եկամուտների կոմիտեն։ Եվ սա այն դեպքում, երբ նույն ՊԵԿ-ը ավելի վաղ տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ հավաստիացնում էր, թե «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ: Այսինքն՝ խոսվում էր ավելի քան 7 մլրդ դրամ չվճարված մաքսային վճարի մասին, հարցը լուծվեց 1 մլրդ դրամով։ Հետաքրքիր է ՝ ո՞վ է պատասխան տալու անհայտ մնացած 6 մլրդ դրամի համար՝ կոռուպցիայի և պետական մսխումների դեմ անհաշտ պայքար սկսած Նիկոլ Փաշինյան՞ը, թե բարձր «պրեմիաների» սիրահար Դավիթ Անանյանը։

Առաջացել է մի շատ պարզ տրամաբանական հարց՝ ինչպե՞ս է լինում, որ ընկերությունը նախ մեղադրվում է պետությանը ավելի քան 7 մլրդ դրամ վնաս հասցնելու համար, ընկերության գույքն ու հաշիվները վերցվում են կալանքի տակ, տնօրենը ձերբակալվում է, բայց հետո 1 մլրդ-ի դիմաց նույն մարդն ազատ է արձակվում, գույքի և հաշիվների կալանքն էլ վերացվում է։ Խնդիրն ամենևին էլ «Սպայկա» ՍՊ ընկերությունը փակելու կամ ամեն գնով ընկերության տնօրենին բանտ նստեցնելու մեջ չէ։ Ընդհակառակը՝ շատ ավելի լավ, որ ընկերությունը շարունակել է աշխատել, ընկերության աշխատողները չեն դառնալու գործազուրկ, իսկ նրա հետ պայմանագիր կնքած հազարավոր քաղաքացիները չեն կորցնելու իրենց եկամուտները։ Այս ամբողջ պատմության մեջ անհասկանալի է իրավական գործընթացը։ Ի սկզբանե ինչպե՞ս և ո՞վ է որոշել, որ պետությանը պատճառվել է այսքան կամ այնքան գումար, ի՞նչ մեթոդով են գնահատական տվել, թե «Սպայկան» ապօրինի ճանապարհով բեռնափոխադրումներ և ներմուծումներ է իրականացրել։

Առայժմ անհասկանալի է՝ 1 մլրդ դրամը «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից վճարվել է որպես գրա՞վ, թե՞ որպես պետությանը պատճառած վնասի հատուցում։ Դատելով այն բանից, որ 1 մլրդ դրամի վճարման մասին հաղորդագրությունը տարածել է ՊԵԿ-ը և ոչ թե իրավապահ մարմիններից որևէ մեկը՝ դատախազությունը կամ ՀՔԾ-ն, պետք է ենթադրել, որ կատարվածը չվճարված մաքսատուրքի բռնագանձում է։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ այդ ի՞նչ հրաշք կատարվեց, որ 7 մլրդը դարձավ 1 մլրդ։ Անհասկանալի է նաև, թե ««Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը բացի, 1 մլրդ վճարելուց, արդյոք ընդունե՞լ է մեղքը և իրեն մեղավոր ճանաչել։
Եթե այս հարցերին հրապարակավ հստակ իրավական պատասխաններ չտրվեցին, կնշանակի, որ դատական համակարգում բարդակ է սկսվել, և մենք գործ ունենք պետական ռեկետի հետ, որն աշխատում է մարդկանց վզին թվեր դնելու և հետո ինչ-որ թվի շուրջ բարիշելով հարցը փակելու մեխանիզմով։ Եվ դժվար է հավատալ, որ այն մարդիկ, ում Նիկոլ Փաշինյանը վստահել է պետական ռեկետի պատասխանատու գործը, սրբի պես մաքուր են և աշխատում են անկաշառ ու անշահախնդիր։


Հայկ Դավթյան

դիտվել է 14613 անգամ
Լրահոս
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video) Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին Ամենամեծ թշնամին Փաշինյանն է. Ակցիայի մասնակից Վաղուց պետք է այսպես արվեր. Արա Ռոստոմյան Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, Փաշինյանն էլ է դա հասկանում․ Էրդողան ՇՏԱՊ․ Ծեծկռտուք Զվարթնոց օդանավակայանում (video) Վճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ին Պահանջ ներկայացրե՛ք Բաքվին, ասե՛ք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից (video) Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ Ամեն ինչ այնպես է, ինչպես Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների դեպքում. Զախարովա Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am