Թիմին փչացնելու նուրբ արվեստը

Հայաստանի և ՌԴ վարչապետների մասնակցությամբ աղմուկ հանած դրվագը կարծես թե մարելու միտում չունի: Հիմա էլ տեղեկություններ կան, որ այդ դրվագով պայմանավորված Ալեն Սիմոնյանի արձագանքը կարող է հայ-ռուսական հարաբերությունների հերթական լարումն առաջացնել: Սիմոնյանը <<անտակտ>> էր որակել ՌԴ վարչապետի արարքը: Հիշեցնենք, որ փոքրիկ այդ բառախաղը տարբեր ընկալումների առիթ տվեց, ոմանք համարեցին, թե ՌԴ վարչապետը ծաղրել էր Հայաստանի վարչապետին: ՌԴ վարչապետը ի պատասխան Հայաստանի վարչապետի հարցադրման՝ թե, եթե հարցեր չկան, ապա անցնենք… փորձել էր կատակել՝ ո՞ւր անցնենք: Այդ ամենը, անշուշտ, ռուսերենով: Մեդվեդևն ըստ երևույթին նկատի ուներ անցնենք ընդմիջման սրահ, որը, սակայն, շարունակություն չունեցավ Հայաստանի վարչապետի խոսքում:
Մեդվեդևի` Փաշինյանին ուղղված «Перейти куда?» կեսկատակ-կեսլուրջ հարցադրումն ու դրան հաջորդած ծիծաղը մի չհանդարտվող փոթորիկ բարձրացրեց: Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները, գործադիրի ներկայացուցիչները մեկը մյուսին հերթ չտալով նետվեցին շեֆի պատիվը պաշտպանելու եւ անարգանքի սյունին գամեցին ՌԴ վարչապետին` շեշտելով Նիկոլ Փաշինյանի մեծահոգաբար լռելու ու «դուխով» լինելու հատկանիշը:
Որոշներն էլ այնքան դուխով գտնվեցին, որ ոչ թե ֆեյքերի, այլ սեփական դեմքով վիրավորեցին մեր ռազմավարական դաշնակից երկրի վարչապետին: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Մեդվեդևի պահվածքն «անտակտ» որակեց, ասում են, թե ռուսական վերնախավում չափազանց մեծ դժգոհության տեղիք է տվել: Խնդիրն այն է, որ Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է: Հիմա ռուսական կողմը ոչ պաշտոնական խողովակներով հարց է բարձրացնում, թե ինչպես կարող է ՌԴ վարչապետին «անտակտ» որակող մարդը նման պաշտոն զբաղեցնել:
Դիմա, Դիմոչկա, մի խոսքով՝ մի կաթիլ մեղրի պատմություն: Սակայն ամենազավեշտալին այս ամենում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան արձագանքն էր միջադեպին եւ դրա արձագանքներին. <<Նոր մի պահ մտնում եմ ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, այլեւ մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետեւ բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես ժամ ավել տեւեցին։
Իսկ նախորդ օրվա մեր շփումը բոլոր հիմքերը տվել էր ոչ աշխատանքային հատվածին անհամբեր սպասելու։ Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում>>,- գրել է նա։

Ինչ խոսք առաջին հերթին տարակուսելի էր, որ ՀՀ վարչապետը հարկ էր համարել անդրադառնալ դրան: Երկրի թիվ մեկ դեմքը գերզբաղված օրակարգից ժամանակ տրամադրեց այս հարցին ու նախ փուռը տվեց իր թիմակիսներին, որովհետեւ նախեւառաջ նրանք էին համացանցում փոթորիկ բարձրացրել ու նետվել շեֆի պատիվը պաշտպանելու: Սա նշանակում է, որ անկախ բոլոր կարգի ստորացումներից նա պատրաստ է անմնացորդ նվիրվել մեծ եղբորը եւ ինչպես ինքն է ասում անհամբեր սպասել ոչ աշխատանքային հատվածներին:

Անի Սահակյան

դիտվել է 2585 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am