Էրդողանն իր կեղտոտ ծրագրի մեջ քաշեց մեզ ու մեր հարցը.Սուրեն Մանուկյան

 Հարցազրույց պատմաբան Սուրեն Մանուկյանի հետ:/Մաս 2-րդ/

-Իսկ այսօր՞:

-Ինչպես ասացի, ինքը հասկացավ ինչ-որ մի փուլի,որ պրոցեսը վերահսկողությունից դուրս է գալիս,հարցեր շատ են տալիս,մանավանդ նաև դա արվում էր ոչ թե Եվրոպայի դեմ,այլ ընդառաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի: Թուրքիայում սարսափում էին 100-րդ տարելիցից:2011-ին թուրք հայտնի լրագրող եւ քաղաքական մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդը գրեց ,որ մեծ ցունամի է գալիս,որը կարող է սրբել և տանել թուրքական ինքնությունը: Խոսքը 100-րդ տարելիցի մասին է,ես դա կապում եմ նաև հենց 100-րդ տարելիցին պատրաստվելու հետ: Իրենք էլ շատ լավ հասկանում էին,որ գիտելիքի մեծ հոսք կլինի, և ուզում էին նախապատրաստել,որ նման բաներ են խոսվելու ,այս թեման է արծարծվելու և փորձում էին այդ գիտելիքը իրենց կառավարվող հունով տանել: Հույսեր կար,որ միգուցե իրոք թուրքական հասարակությունը փոխվել է:

-Հրանտ Դինքն էլ այդ հույսը ուներ,որ մենք միայն փոխվող թուրք հասարակության հետ կարող ենք հույսեր կապել:

-Չտեսնված բաներ տեղի ունեցան.ով կարող էր պատկերացնել,որ ապրիլի 24-ին Ստամբուլի կենտրոնում կլինեն հայ մտավորականների նկարներով ցույցեր,ներողություններ,ծաղիկներ,ապրիլի 24-ը նշել Թուրքիայում,դա անհավանական էր: Վերջին հեղաշրջման փորձը բոլորովին փոխեց իրավիճակ, տվեց էրդողանին այն քարտերը,որը նա կարող էր օգտագործել,ձգեց ամեն ինչ հետաքրքիր ձևով,հիմնականում թիրախավորվեց մտավորականությունը,ձերբակալվածների մեծ մասը համալսարանականներ են ,դասախոսներ, գրողներ,մարդիկ,ովքեր ինտելեկտուալ ինչ -որ բան էին ստեղծում:

-Մեծ մասը Թուրքիայից դուրս եկան:

-Նաև քաղաքական գործիչներ ,որոնց հետ մենք հույս էինք կապում:Նրանք  Հայաստանի շրջապատող քաղաքների քաղաքապետեր էին,համահայկական խաղերին նույնիսկ Հայաստան եկան,իրենց քաղաքների մասնակցությունը ապահովելու համար:Բոլորը ձերբակալված են,հասարակությունը շատ ավելի ծայրահեղական է,քան 10 տարի առաջ:Վերջին ընտրությունները ,որում Էրդողանը կրկին հաղթեց,ցույց է տալիս,որ թուրքական հասարակությունը իր որոշումը կայացրել է,այս թեման գոնե մոտ տեսանելի ապագայում այլևս թուքական հասարակությանում բացառված է :

-Հայտարարություն արվեց,որը վատ ընկալվեց արտգործանախարարի կողմից. Երբեք ցեղասպանությունը մեր կողմից նախապայման չի եղել և մենք պատրաստ ենք թուրքերի հետ երկխոսության :Շատերի կողմից քննադատվեց,ձեր կարծիքը:

- Այդ երկխոսության 2 հոգու խոսելու գործընթաց է,երբ մենք չենք տեսնում ոչ մի ազդակ,ոչ մի ուղերձ Թուրքիայի կողմից,երկխոսության մասին խոսելը անիմաստ է:Ո՞ւմ հետ ենք պատրաստ երկխոսել,չեմ պատկերացնում: Էրդողանի խիստ հռետորիկային պետք է Հայաստանի կողմից գոնե նույն հռետորաբանությունը հետևի:

- ՌԴ-ն և Հունաստանը ,ովքեր շատ բան են արել ցեղասպանության ճանաչման գործընթացներում,այս տարի ընդհանարպես չխոսեցին, և ցեղասպանություն բառը չօգտագործեցին:Կրկին քաղաքականությո՞ւն է:

-Թուրքիան շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ռուս-թուրքական հարաբերությունները ծաղկում են, և շատ բարձր մակարդակի վրա են և այս պարագայում ցաղասպանության հարցը դրվել է դարակի մեջ,մինչև լավ ժամանակները:Հանրային մակարդակով ինչ-որ բան եղավ,մի քանի լրագրողներ դրա  մասին խոսեցին,այնինչ մենք պետք է այդ առումով շատ ավելի պահանջատեր լինենք,նշելով ,որ Ռուսաստանը առաջին պետություններից մեկն է ,որ ճանաչել է և պարտավորություն ունի գոնե պատշաճ կերպով նշել ապրիլի 24-ը:

-Մենք պետք է գոնե դրան արձագանքեինք:

-Վերադառնանք այն հարցին,ինչ պարտավորություն ունեն երկրները,որոնք ճանաչում են:Մեզ թվում է,թե դա ընդամենը բարի կամքի մի ժեստ է, որը անում են պետությունները,հայտարարում են և վերջ ,միակ բանը ,որ մենք պետք է անենք,իրենց շնորհակալություն հայտնելն է:Նույն Գերմանիան ,որ 2016 ի ճանաչեց,  ընդամենը իրեն արեց մի լավ բան,որովհետև ինքը դուրս եկավ 100-ամյա ստից,թեմային չանդարադառնալով նրանք 100 տարի ապրում էին ստի մեջ: Գերմանիան ոչ միայն ուղղեց իր սխալը,ճանաչեց իրեն մեղսակից,որոշ իրավական տրամաբանությամբ մեղսակիցը պետք է պատիժ կրի,կամ որոշակի փոխահտուցում տա զոհին:Մենք դրան հետամուտ չեղանք,թեև դրա հանարավորությունը ունեինք և ունենք :

-Այդ ռազմավարությունը չունենք:

-Երբ մենք խոսում են Հոլոքոստի մասին կամ հրեական պետության կողմից Հոլոքոստի օգտագործման մասին,դա մի ամբողջ ռազմավարություն է,որի մեջ են ոչ միայն պետական մարմինները,այլ բիզնես կառույցները,հասարակական կառույցները: Ցանկացած բիզնես կառույց,որ գնում է Եվրոպա պայմանագիր կնքելու ,ինքը արդեն իսկ հաղթած է,որովհետև ֆրանսիական բիզնեսմենի հետ բանկացելու ժամանակ,հերիք է մեկ երկու խոսք ասել Հոլոքոստի և Ֆրանսիայի մեղքի  մասին ,դա իրենց իրավունք է տալիս ստանալ առավել մեծ առավերություններ,որովհետև միշտ կարելի է ասել ՝ձեր նախնիները մեր նախնիներին կոտորել են:Դրա համար լավ կլինի մեր բարեկամամակն հարաբերությունները ամրագարենք այս կետը ավելացնելով:Գերմանիայի պարագայում դա կարելի էր անել,պահանջել փոխհատուցում,ոչ ուղիղ,գումարային իմաստով,դա կարող էլ լինել ներդրումների տեսքով,կարելի էր ասել՝ընդունել եք ձեր մեղքը ,հրեաներին ամեն տարի միլիարդավոր դոլարներ եք վճարում,մեզ վճարել պետք չէ,բայց պարտավորվեք մի քանի միլիարդի ներդրումներ անել Հայաստանում:

-Դա քննարկման հարց է:

-Համոզված եմ,որ նման առաջարկ չի եղել:Հաջորդ քայլը,որ էլի Գերմանայի ճանաչումը կարդալուց,կարելի է հստակ հասկանալ,որ Գերմանիան ունի պարտավորություն իր դպրոցական ծրագրերում,համալսարանական և քաղաքական կրթության մեջ Հայոց ցեղասպանության թեման լուսաբանելու և տարածելու:Արդյո՞ք մենք հետևում ենք,մեր դեսպանությունը մոնիթորինգ անո՞ւմ է ,հանդիպու՞մ է մեր դեսպանը տեղական ԿԳնախարարների հետ,մենք առաջարկե՞լ ենք մեր օգնությունը Գերմանիային, ասել,որ մեր ցեղասպանության թանգարանը,ԵՊՀ-ն կարող են ձեզ նյութերով ,մեթոդաբանությամբ օգնելով ,թե՞ միայն շնորհակալություն ենք հայտնել:Այսօր,երբ մենք լավ թեմայից սկսեցինք,ինչ ենք անելու հետո,եկենք մտածենք դա ձևափոխելու մասին,միայն ճանաչման վրա այլևս կանգ չառնեքն,կարիք չունենք ավել երկրների ճանաչման,որովհետև կրիտիկական թիվը կա,Եվրոպական գրեթե բոլոր մեծ պետությունները կան,մեկ այլ մայրցամաքի մեծ պետություններ,կա Կանադայի նման մեծ պետությունը,որի վարչապետը ամեն ապրիլի 24-ին շատ լավ ուղերձներ է հղում:

-Նույնը ԱՄՆ-ն:

-Մենք չպետք է սպասենք մի նախագահի բառի,որովհետև նահանգային մակարդակով ընդունված է ,որոնք նույն պարտավարությունը ունեն իրենց դպրոցական ծրագրում մտցնել Հայոց ցեղասպանության հարցը:Պետք է բովանդակային փոխվի.դա հենց այդ 2 մարտավարական քայլն է:Առաջինը՝ պահանջել,որ ժխտումը քրեականացվի և երկորդը ՝փորձել հասարակական ,հանրային իրազեկվածությունը ավելի բարձրացնել ,իսկ դա արվում է միայն դպրոցներում այդ գիտելիքը դասավանդելու միջոցով:

-Ցեղասպանությունից հետո ինչ-որ բաներ են մտել մեր մեջ և լավ իմաստով,և վատ իմաստով:Մի փոքր մանրամասնեք:

-Հիմնականում վատ իմաստով,որովհետև ցեղասպանությունը շատ մեծ ցնցում է,տրավմա է հանրային մակարդակով ,այդ պատճառով մենք ունենք շատ հոգեբանական տրավմայի հետևանքներ,որ մինչև այսօր կրում ենք:Հոգեբանները այդ ուղղությամբ աշխատում են:Հոգեբան Խաչիկ Գևորգյանը նշում է,որ ընդհանուր հասարակության վատատեսությունը ուղղակիորեն կապված է ցեղասպանության հետ,իսկ այդ հոռետեսությունը պրոբլեմ է,ցարգացման չի առաջնորդում,նաև կա հայտնի չապրված վշտի ֆենոմենը ,որը մեզ մոտ շատ պարզ արտահայտված է:Որն է խնդիրը,ի վերջո մեր հայկական կարևորագույն ծեսերից մեկը թաղման ծեսն է, թաղման ժամանակ մարդիկ հավաքվում են,բարեկամները զորակցում են,սգում են,թաղումից,քառասուն օրից հետո փակում են այդ էջը,շարունակվում է , բայց վիշտը ապրված է:Հայոց ցեղասպանության ժամանակ 1 500 000 չթաղված զոհեր ունեցանք,ամեն մի ընտանիք ունի այդ չապրված վշտի իր բաժինը,որ մինչև հիմա թույլ չի փակել այդ էջը և գնալ առաջ:Իսկ թուրքական ժխտողականությունը և չճանաչումը խորացնում են այդ վիշտը,շատ ժամանակ կա այդ անհասկացողությունը,մարդիկ կան,որ կորցրել են իրենց բարեկամներին և նրանց չեն գտել,հարց է՝արդյոք այդ մարդը,մահացել է,կենդանի է,մշտական անորոշ վիճակը,որ մեր մեջ կա,ծնում է շատ հոգեբանական բարդույթներ,որոնք արտացոլվում են կենցաղում: Օրինակ ,շատ հաց ուտելը ևս դրա հետ են կապում ,որովհետև փոքր կտոր հացով կարելի է արագ հագենալ, արագ մի բան ուտել գաղթի ճանապարհի ընթացքում սովի զգուցումը կոտրելու համար, դա պահպանվել է մինչև այսօր:

-Ցեղասպանության քաղաքականության լավագույն պատասխանը Արցախի միջազգային ճանաչումն է,համաձա՞յն եք այս կարծիքի հետ: Մենք ժամանակին սա կորցրեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ,հետո հրապարակ բերեց երկրորդ նախագահը,արդյոք մենք այս ուղղությամբ չպետք է աշխատեինք: Ցեղասպանված ազգի առաջ աշխարհը ունի պատասխանատվություն :

-Ոչ միայն միջազգային հանրության առջև,մենք շատ սիրում էինք կոչ անել միջազգային հանրությանը,բայց հիմա պետք է հասկանանք որ աշխարհում դու ոչ մեկին պետք չես,աշխարհում ոչ ոք մյուսի համար ոչինչ չի անում ,աշխարհը օգնու մէ միայն ուժեղներին:Երբ մենք Արցախի հարցը լուծում ենք ,տարածքներ ենք ազատագրում,այդ տարածքները ինտեգրում ենք մեր պետության կազմում ,աշխարհը հակված է մեզ հետ խոսել այն լեզվով,որը մենք ենք ուզում :Դրա համար շատ հաճախ ես էլ եմ կրկնում ,որ Հայոց ցեղսպանության ճանաչման ամենակարևոր գործոնը ուժեղ,հզոր Հայաստանն է՝և ՀՀ-ն ,և Արրցախի հանրապետությունը,որովհետև այլ ակնկալիք գոնե այս փուլում մենք ունենալ չենք կարող ,եթե չունենք ուժեղ պետություն,որ այդ հարցերը կարող էդնել և լուծել:

-Մենք դրա պատասխանը մասամբ տվեցինք հենց Արցախում,Արցախի հաղթանակով ,ինչն էր մեր մեջ ,որ մենք այդքան տարի հետո կարողացանք արժանի պատասխան տալ:

-Արցախյան հաղթանակը ոչ միայն աշխահին է ասելիք,այլ ասելիք էր ինքներս մեզ,ինչքան ենք մենք փառաբանում Սողոմոն Թեհլերյանի ֆիգուրը:Ի վերջո,եթե տրամաբանական էր սառը գլխով նայենք,Սողոմոն Թեհլերյանի գործողությունները ընդամենը մի մարդու նկատմամբ կատարված վրեժ էր,ի վերջո այն չբերեց հետ ոչ հողերը,ոչ արդարությունը ,ոչ մի բան,բայց նրա արվածը այն սիմվոլիկ բանն էր,որ մենք սպանդանոց ուղարկվող ոչխարներ չենք,որ մենք կարող ենք կռվել,պետք եղած տեղը պատասխան էլ կտանք:Արցախը դրա վառ արտահայտությունն էր :Ես միշտ ասում եմ՝պատկերացնում եք այսօրվա տնտեսապես թույլ,օր օրի հյուծվող Հայաստանը,արտագաղթի ճանապարհը բռնած, նաև ունենար Արցախյան պատերազմի պարտության բարդույթ,մեր պետությունը վաղուց գոյություն չէր ունենա ,մենք փլված կլինեինք, և հարևանները արդեն մեզ հոշոտած կլինեին:Այդ առումով այդ հաղթանակը մեզ շանս տվեց մեր պատմական ճակատագիրը մեծացնելու:Բոլոր բացասական երևույթների դեպքում,որ կան Հայաստանում,միշտ կա այդ լուսավոր կետը ՝Արցախյան հաղթանակը:

-Այստեղ է ,որ պետք է ասել՝զգույց,դա Արցախն է ու մենք ենք:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 981 անգամ
Լրահոս
Խոշորների թռիչքը Հրաժարականներից լուր չկա Բավական է հեղափոխություն վաճառեք մարդկանց.Արթուր Ղազինյան.video Միայն տեսնեիք,թե ինչ հրճվանքով էին Իմ քայլի պատգամավորները հայտնվել իրենց հարազատ միջավայրում՝փողոցում .Արթուր Ղազինյան Վերջին դեպքերից հետո գլխավոր դատախազը քրեական գործ կհարուցի վարչապետի նկատմամբ.մասնագետների կարծիքը Վլադիմիր Պուտինի «սիրուհին» զույգ երեխա է ունեցել (լուսանկար) ԵՄ-ն ընդունում է Նիկոլ Փաշինյանի երեկվա վճռական հանձնառությունը և պատրաստ է աջակցել. Պյոտր Սվիտալսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոսկե ձկնիկի պատմությունը դուրս չգա՞... Ովքեր են, այսօրվա դրությամբ, մեր հասարակության մեջ ՔՊ-ի հենքերը Մաշվող լեգիտիմություն. Արամ Հարությունյանը բանավեճի է հրավիրում Արամ Սարգսյանին Նիկոլականները ու սորոսականները անցումային արդարադատություն են սղացնում Վահան Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական «քասթինգի» մասնակից Հետխաղային ծեծկռտուք. Էրիկ Վարդանյանը փորձում է քարով հարվածել Տիգրան Ավինյանը Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է հայ-ուկրաինական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր Էն գիտեմ, որ վաղն էլ ձեր մասին եմ դարդ անելու, ձեր վրա է սիրտս ցավալու ՀՅԴ-ն իրավիճակը գնահատում է տագնապեցնող Video. ՀՀ ոստիկանությունը վերջնականապես քաղաքականացվեց. Նարեկ Սամսոնյան Վահե Գրիգորյան. «Սա աննախադեպ ցինիզմ է դատարանի կողմից եւ այստեղ, արդեն, ակնհայտորեն, սատկած առնետի հոտ է գալիս» «Քարդաշյանների ընտանիքի» հետևորդը․ Փաշինյանի ռեալիթի շոուն․ մաս II Հարված Փաշինյանի «զենքով» արևմուտքից Բատկան «մուռ է հանելու» Փաշինյանից Դպրոցի տնօրեններն իրավունք չունեն լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մեծ հետընթաց է գրանցել հանդուրժողականության մասով». Ռուբեն Մելիքյանը՝ իր գրառման և ԿԳ նախարարի մեկնաբանության մասին «Մեզ բերման են ենթարկում». Կոնստանտին Տեր-Նակալյան. տեսանյութ Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. նկար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին,ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են հոգեբան Սամվել Խուդոյանը և PR տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը: Թեմա` ներքաղաքական զարգացումներ, դատական համակարգում ստեղծված իրավիճակ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Արցախի հետ կապված`այս համատեքստում մատնանշված ազդակներ Մայիսի 22-ին,ժամը 13:30 Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Թեմա՝Այս տարի կառավարությունը չի հայտարարել տենդեր խեցգետնի և ձկների պաշարների որոշման համար:Սևանա լճից սիգի և խեցգետնի որսը թույլատրված չէ, բայց սիգի որսագողությունը շարունակվում է. ինչ կորուստներ կարող ենք ունենալ Մայիսի 22-ին՝ ժամը 16:00-ին, ԱԺ 334 դահլիճում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տնտեսական ոլորտը լուսաբանող լրագրողների նախաձեռնությամբ կանցկացնի «Հայաստանի ներդրումների միջավայր, իրավական դաշտը եւ առկա հիմնախնդիրները» խորագրով հետազոտության շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպվում է «Կոնրադ Ադենաուր» հիմնադրամի կողմից: Մայիսի 22-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԵՊՀ «Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի» ղեկավար Աիդա Իսկոյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWC) բնապահպանական ծրագրերի պատասխանատու Արսեն Գասպարյանը: Թեման՝ «Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է: Կենսաբազմազանության պահպանությունը, հատուկ պահպանվող տարածքների վիճակն ու խնդիրները: Որսագողություն: Հարակից հարցեր»։ ՄԱՅԻՍԻ 22-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ վարչապետի աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի, իրավաբան Լիլիթ Սաֆարյանի ասուլիսը: Թեմա.- 2019 թվականի միասնական / դպրոցի ավարտական և բուհի ընդունելության միաժամանակ/ և 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական կենտրոնացված քննություններ: Ի՞նչ փուլում են նախապատրաստական-կազմակերպական աշխատանքները: Մայիսի 22-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ՝ նվիրված երաժշտագետ Զառա Տեր-Ղազարյանի հիշատակին: Մայիսի 22-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրվա աշխատանքի արդյունքներին: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ապրիլի 30-ից մայիսի 9-ը Հայաստանի Հանրապետությունում իրականացված հետազոտության արդյունքները: Ասուլիսը տեղի է ունենալու «GALLUP International Association»-ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում (մանրամասների համար զանգահարել 09... Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արցախի և Հայաստանի ներքաղաքական զարգացումները. Արցախի մասին ՀՀ վարչապետի հայտարությունը. Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման ռիսկերը. Արցախի անվտանգությունը: ՄԱՅԻՍԻ 22-ին՝ ժամը 15:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ֆրանսիահայ երգչուհի Ռոզի Արմենի, կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանի ասուլիսը: ԹԵՄԱ.-60 տարի բեմում. Ռոզի Արմենի հոբելյանական համերգը՝ Երևանում: Մայիսի 22-ին՝ ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը կխոսի ներկա քաղաքական իրավիճակի, տեղի ունեցած զարգացումների հնարավոր հետեւանքների մասին, ինչպես նաեւ կանդրադառնա Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացի հնարավոր զարգացումներին: