Քերի՛ր քայլարածին, և տակից դուրս կգա «կոռուպցիոն համակարգի մնացորդը»

Եվրասիական միջկառավարական խորհրդիհերթական նիստի աշխատանքները, դրա արդյունքները և կարևոր մյուս հարցերը (օրինակ՝ Փաշինյան–Մեդվեդև հանդիպման ժամանակ արդյոք քննարկվե՞լ է գազի գնի հարցը, և ինչ լուծում կա այս կարևոր հարցում) թողած՝ հիմնականում քննարկվեց ՀՀ և ՌԴ վարչապետերի մասնակցությամբ հայտնի միջադեպը։

Ցավալի է, բայց բովանդակությունը թողած՝ մեզանում հիմնականում քննարկվում է ձևը։

Այդ ձևի, Մեդվեդևի ծիծաղի ու Փաշինյանի «դուխով» կամ «անդուխ» պահվածքի թեմայով սոցցանցային քննարկումները, թրոլլինգները և «պրիկոլները» հունից հանեցին Փաշինյանին, ու նա ֆեյսբուքյան գրառում արեց՝ իրեն «կպնողներին» պիտակավորելով որպես «կոռուպցիոն համակարգի մնացորդներ»։

Փաշինյանին կարելի է հասկանալ, քանզի եղածը մի բան չէր, բայց այնպես արվեց, որ նա «փչանա»։ «Ժողովրդի վարչապետը», սակայն, ինքն իր վրա պետք է զայրանա ու հերսոտի, քանզի ինքն է տարիներ շարունակ այսպիսի խաղի կանոն քարոզել, ու ինքն է հիմա նորաձև դարձրել բովանդակության փոխարեն ձևի հետևից ընկնելը։ Ինքն է մթնոլորտը կեղտոտելու կանոն սահմանել։ Ինքն է հացի փոխարեն տեսարանը կարևորել։ Ինքն է դրել հանրությունը բաժանելու հիմքերը։

Հիմա Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է։ Երբ սիրո և հանդուրժողականությանկարգախոսի ներքո իրականացվում է ատելության ու անհանդուրժողականության քաղաքականություն, բնական է, որ բումերանգի էֆեկտը սկսում է աշխատել։

Ինչ վերաբերում է «կոռուպցիոն համակարգի մնացորդ» ձևակերպմանը, ապա դա առաջին հերթին վերաբերում է քայլարածներին՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, վերջացրած ՀՀԿ–ի այն թերմացքներով, որոնք նախորդ տարվա ապրիլից հետո դարձան թունդ ու թավշյա հեղափոխականներ։

Եթե Փաշինյանը նախորդ ռեժիմի հետ սիլի–բիլի արած չլիներ կամ նորաձև լեզվով ասած՝ «կոռուպցիոն համակարգի մնացորդ» չլիներ, ապա ո՛չ խորհրդարանում կհայտնվեր, ո՛չ կուսակցություն ստեղծելու ռեսուրս կունենար, ոչ էլ «թավշյա հեղափոխությունը» գլուխ կբերեր։

«Թավշյա հեղափոխությունը» ստացվեց, քանզի նախորդ իշխանությունները թերագնահատեցին իրենց հաճախորդներին։ Թերագնահատեցին իրենց մնացորդներին։Թերագնահատեցին այնպիսի դեմքերի, ինչպիսին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն է, ով հիմա «կռուտիտ» է լինում, թե, իբր, նախկինում «ֆիկտիվ» ՀՀԿ–ական է եղել (պարզվում է, որ սույն փոքրիկ Նիկոլը, ըստ մամուլի հրապարակումների, ժամանակին նաև «ֆիկտիվ» ՕԵԿ–ական է եղել և ձեռքի հետ էլ համակրել է Լևոն Տեր–Պետրոսյանին՝ մինչ այդ մասնակցելով 1–ին նախագահի դեմ իրականացվող բողոքի գործողություններին)։

ՀՀԿ–ի «պադվալում» ու քաղաքագիտական դպրոցում պտտվել է նաև «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ Լուլուները և մյուսները նույնպես նախորդ իշխանությունների հետ քսմսվել են։

«Իմ քայլը» խմբակցությունում ու նոր իշխանություներին կից շրջանակներում բազմաթիվ այլ «կոռուպցիոն համակարգի մնացորդներ» կան։ Այնպես որ, Փաշինյանը պետք է զգույշ լինի իր ձևակերպումներում։

Մի խոսքով, քերի՛ր քայլարածներին և տակից պարբերաբար դուրս կգան «կոռուպցիոն համակարգի մնացուկները»։ Նկատենք՝ ամենաանհաջող կադրերն ու մնացորդները։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 495 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am