Պատերազմն անխուսափելի է .Պավլիկ Մանուկյան

Հարցազրույց ազատամարտիկ, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Պավլիկ Մանուկյանի հետ:/Մաս 2-րդ/ 

-Սասնա ծռեր կուսակցությունը հայտարարություն տարածեց ի պաշտպանության Դավիթ Սանասարյանի:Շատ են խոսում,որ այսօր իշխանության ներսում պայքար է գնում սորոսականների և բուն Փաշինյանի թիմի միջև,Դավիթ Սանասարյանն էլ սորոսական է համարվում :Ձեզ մոտ հարցեր առաջ եկա՞ն:

-Ճիշտ ասած՝ոչ:Ներքուստ զգում եմ,որ երկուսն էլ հոգեհարազատ չեն,գայլն ու շունը իրար նման են,բայց տարբեր գործողություններ են անում ,գայլը հոտն է հոշոտում,իսկ գմփռը փրկում է հոտը:Դերակատարությունները շատ տարբեր են:

-Ձեր ճանապարհները վաղուց բաժանվե՞լ են,իրենց հետ եզր չկա՞:

-Բացարձակապես:

-Ինչո՞ւ Սամվել Բաբայան:

-Բաբայան Սամվելը մինչև այսօր ,հա-ն հա է եղել,չէ-ն՝չէ:Երբեք նրանից լպրծուն պատասխան չեմ լսել:Գործունեության դաշտում նրա կարևորությունը շատ մեծ է ,հատկապես Արցախի պաշտպանության խնդրում:Մեր ականատես գրողներից մեկը մի շատ կարևոր միտք ունի՝ հայ ժողովրդի առողջ գենը երեք մասում է պահպանված՝Զեյթուն,Սասուն և Արցախ:Զեյթունն ու Սասունը գիտեք որ չունենք,իսկ Արցախը ամբողջ ազգովի պարտավորչ ենք պահպանել:Բաբայան Սամվելի դերակատարությունն այսօր ուղղակի պահանջված է Արցախի համար:Անկախ նրանից,ինչ է արել,ինչ չի արել,ինչեր են ավելացրել:

-Ի՞նչ տեղի ունեցավ 2000-ին,ի՞նչ եղավ հետո:

-Իմ մասով էլ այնքան հարցեր կան,ինձ էլ են ասում սրա մարդն եմ,նրա մարդն եմ:Պատկերացնում եք՝առանց Բաբայան Սամվելի հնարավո՞ր էր հաղթանակ կերտել:Ես հայկական բանակում այսօր չեմ տեսնում այնպիսի մի գեներալի,որի արձակած հրամանը կյանքի կոչվի:

-Բա ինչու այսօր հասանք նրան,որ այդքան քրեական գործեր,հրամանատարների նկատմամբ,հիմա էլ ասում եք՝չունենք հրամանատար:

-Ասեք մեկի մասին ,ով պատժվեց,նույն վերնախավից:Անպատժելիությունը բերում է սրան:

-Սամվել Բաբայանը նստեց:

-Սամվել Բաբայնաը ինչի՞ համար նստեց:Նա համառորեն պաշտպանում էր այն շահերը,որ մեզ այսօր պետք էին:

-Բայց նա դրա համար չնստեց՝Արկադի Ղուկասյանի հետ կապված միջադեպը:

-Իմ մասով էլ ինչ ասես ասում են,ես այսօր վարձով եմ բնակվում,ոչ մեկից կախման մեջ չեմ,արածս երբեք չեմ դրել նժարին,այսօր էլ պատրաստ եմ ծառայությունս մատուցել հայ ժողովրդին:

-Վիտալի Բալասանյանի անունն էլ վերջերս շատ շոշափվեց,երբ ասաց,որ Արցախը վաղուց կայացած,անկախ հանրապետություն է և դա Սասնա ծռերի կողմից քննադատությունների արժանացավ:Սամվել Բաբյանը մի թեզ առաջ քաշեց,դա ևս քննադատությունների առիթ դարձավ, Սամվել Բաբայանը արջագանքեց:Համակարծի՞ք եք Սամվել Բաբայնի հետ.արդեն վտանգավոր սահման ենք հասնում,այսպես կոչված Սասնա ծռեր խմբավորման կամ կուսակցության,ոնց ուզում եք հասկացեք:Անհեթեթ հայտարարություններ,մեղադրական նոտայով հայտնված մտքեր,ինչ-որ վերացական ակնարկներ:

-Սամվել Բաբայանը արդեն սպառիչ պատասխան տվել է: Մյուս մասով.չի կարելի,ոնց է լինում,նույն այդ Պավել Մանուկյանը երկու ընտրությունների ժամանակ կանգնած է եղել Բալասանյան Վիտալիի կողքին ,հետո հանկարծ այդ Պավել Մանուկյանը Վիտալի Բալասանյանի կողմից հայտարարովում է ահաբեկիչ :Ես թաքցնելու ոչինչ չունեմ,առ այսօր ես բացահայտ կանգնած եմ պարզ և կանգնելու եմ:Ես գիտեմ,որ սովորական մահկանացու եմ, սովորական քրիստոնյա եմ,Քրիստոսը չեմ,որ բոլորի մեղքերը լվանամ,տանեմ: Եթե չունենամ հայրենիք,ընտանիքս ավելորդություն է դառնալու:

-Դուք հիմա հայտարարում եք,որ վաղն էլ կարող եք ապստամբել,հնարավոր է,որ վաղը համարեն ,որ դուք ամպստամբող եք և այսօրվա իշխանությունը նորից ձեզ ձերբակալի:

-Շատ լավ կանի,ինքը այդ դեպքում կապացուցի,որ պետական տեռորը աշխատում է: Ես հայտարարում եմ,որ եթե կգործեն պետական տեռորի լեզվով:Բա ինչ անե՞մ,թույլ տամ ժողովրդիս հոշոտե՞ն:

-Արցախի հարցով համակարծի՞ք եք պարոն Բաբայանի հետ: Ինչու Սասնա ծռերի և Սամվել Բաբայանի միջև այս հեռական բանավեճը գնաց:

-Բաբայան Սամվելի ես անցել եմ թուրքական բանտերով,հայկական բանտերով,այնպես չէ,որ մե ջրերը միշտ մի առվով են գնացել ,նաև վիճել ենք,նրա խոսքի մեջ ազգային էություն կա,զինվորի լուրջ հատկանիշ կա՝չզիջելու,չխոնահվելու հատկանիշները,ինչը շատ-շատերի մոտ չկա:Խամաճիկ են,համազգեստով չեն զինվորական,էությամբ են,կարկատած բուշլատների մեջ էինք,բայց տղամարդն էր մեջը:Ես ուրիշ շահ չունեմ,Արցախի ամեն սանտիմետրի համար պատրաստ եմ արյուն թափել,բայց պատերազմը նորից չբերել,չփաթաթել մեր սերունդների վրա,զիջելու դեպքում ապտերազմն անխուսափելի է:

-Դուք նման տրամադրվածություն տեսնո՞ւմ եք,որ ինչ-որ մեկը պատրաստվում է զիջել:

-Այս ինչ եք ասում: Բա որ մի սենյակի մեջ մի կենդանի էին մտցրել, ու ասել էր՝բացի Լաչինի միջանցքից մնացածը ,որ տալիս ենք ,բա մեկը ձայն չէր հանել,նույն Վիտալի Բալասանյանը:Այդ մասին մենք խոսել ենք ՊՊԾ-ում , հարցրեցինք՝այդ ճիշտ է,որ դուք ասել եք,ով կփրձի զիջել ,կգնդակահարեմ,պատասխանեց՝տի պեն ելալ չի : Ես էլ ասացի՝ափսոս,կյանքում քեզանից մի լավ բան պետք է սպասենք , դա էլ չի եղել:

-Կարող է դրանից առաջ էլ չի եղել:

-Այդ հարյուրից մեկը է թող դուրս գալ ասի,որ ես նման բան եմ ասել:

-Արցախցի բոլոր գեներալները 1000 անգամ ասել են,որ մենք ոչինչ չենք պատրաստվում զիջել:Նոր չէ որ հայտարարում են,դրա համար չպատժվեցի՞ն:

-Լևոն Մնցականյանը ,իմիջայլոց,ամենաչզիջող գեներալներից մեկն է:

-30 տարին ցույց է տալիս,որ մարդիկ չեն զիջում:

-Այդ ծնունդը տալիս է հայուհին,որի զավակնին ուղարկում են այնտեղ,բայց այդ նույն մայրը,որ ամուսնուն կամ զավակին կորցնում է և գնում արդարացի պահանջով նախագահի նստավար,ոսըիկանը ձեռքից վերցնում շպրտում է փողոցից փողոց,մեր մարմնից կտրել մի մաս են սարքել,որը ուտում է մեր մարմինը: Գեներալը ի՞նչ գործ ունի բիզնեսի մեջ , հերոսը նա է՝ Անդրանիկն ինչ էր ասում՝մեկ ոսկի,մեկ որբի դիմաց:

-Գանք Սասնա Ծռերի և Սամվել Բաբայանի բանավեճին:

-Հայաստանում չկա մի քաղաքական կուսակցություն, որը թե ԼԳբՏ-ներին ,ներքին կարգավիճակին, նույնիսկ Ամուլսարին,կուսակցական մակարդակով արձագանքի: Արցախի խնդրից պակաս խնդիր չէ դա:

-Ինչու՞ չարձագանքեցին:

-Հետաքրքիր բան է,ասում են՝նրանք էլ են մարդ,բայց այս վարակը վաղը գնալու,հասնելու է մինչև բանակ: Ամուլսարի անունն էլ մեր պապերը պատահական չեն դրել ,դա վտանգավոր սար է,կարող է մի ամբողջ մի ազգ շարքից հանել :Այնտեղի ժողովուրդը պայքարի մեջ են,կողքներին կանգնող չկա:

-Հիմա ավելի շատ եք համոզվում,որ ճիշտ քայլ էր կուսակցության շարքերը չհամալրերլը:

-Ես այսօր պատկանում եմ և շվարած Հանրապատականին,և ՀՅԴ-ին, և Սասնա ծռերին:

-Շվարած Հանրապետականների՞ն:

-Կան,իհարկե,խաբվածներ շատ կան,ես քայլում եմ քաղաքում,բոլորը մոտենում են:

-Դուք քննադատում եք նաև այսօրվա իշխանությանը,ձեր գործը փակված չէ,շարունակվում է, մտավախություն չունե՞ք,որ անխնա քննադատում եք Նիկոլ Փաշինյանին:

-Մահվան բոլոր տեսակների մեջ ես վախենում եմ խայտառակ մահվանից,հանուն իմ ժողովրդի, ես պատրաստ եմ նույնիսկ հրկիզման ,ոչ ոք չփորձի ինձ վախեցնել բանտով,գնդակով ,քառատելով:Թուրքական բանտ եմ անցել այդ ամենը տեսել եմ՝Սաֆոնովը Գյոզալովին մի հետաքրքիր բան ասաց՝6 այսպիսի զինվոր ունենամ,Բաքուն առանց կրակոցի կվերցնեմ: Ես այդ չափման միավորը տեսել եմ:

-Բա 5-ը չհայտնվեցի՞ն,միասին գնայիք,վերցնեիք:

-Եթե այդ 5-ը չհայտվեին,մենք հաստատ Արցախը չէինք կարող պաշտպանել: Այդ ժամանակվա իրադարձությունները շատ լավ հիշում ենք՝ալան-թալան,ՀՀՇ-կանները եկան,մնացին մի քանի հարյուր կարգին տղաներ,որնք ոչ թե 1/10-ի ,այլ 1/20-ի հարաբերությամբ էին ,անհավասար մահ ու կենաց պայքարի մեջ էինք:Այդ հաղթանակը պատահաբար չծնվեց,այդ տղաների արյան գնով ձեռք բերվեց:

-Այսօրվա իշխանության վարած քաղաքականության ինչի հետ համաձայն չեք,ինչն է,որ ձեզ խորթ է:

-Ազգային ոչ մի բան չեմ տեսնում…

-Ասացիք ՝պետք է պայքարեն,սրանց հեռացնեն,հեռացրեցին:

-Ավելի վատը եկավ,հիմա ես ասե՞մ՝լավն է:Լուսահոգի մայրս միշտ ասում էր ՝տղաս,վախեցիր այն մարդկանցից,որոնց էգ ու որձը չես կարողանում տարբերել:

-Տրասնգենդերի մասին է:

-Այս այդ վիրուսի դեմը չկարողանանք առնել…տարբեր տեսակի թշնամիներ կան,վիրոսի նման մտել են մեջներս…

-Ամենալուրջ խնդիրը ս՞ա է:

-ժողովուրդը արդարոթյուն է փնտրում,հանցագործները չեն պատժվում, 1 300 000 ավելի հայ պակասել է,Սյունիքում գյուղեր կան,դատարկ են, այն դպրոցը ,որտեղ ես ոսովորել ավարտել եմ, 480 աշակերտ ուներ,այսօր 150 է,սա ցեղասանություն է,թե՞ ոչ,սրանք խնդիրներ են:Աշխատատեղերը. Ի՞նչ է նշանակում ՝գնացեք մոշ հավաքեք,չի կարելի այսպես,ժողովրդի հետ այս լեզվով չեն խոսում:

-Ցանկություն հայտնե՞լ եք հանդիպել:

-Այո:

-Ե՞վ:

-Չենք հանդիպել:

-Սամվել Բաբայանն էլ է ցանկություն հայտնե՞լ:

-Ես տեղյակ չեմ:

-Այնպիսի տպավորություն է,որ այստեղ ուժեր կան, համաձայն չեն հայաստանյան իշխանության շատ քայլերի հետ,բայց փորձում են լռել:Բոլորը կենտրոնացել են արցախի վրա:ՊեՇտք չէ չափից շատ զգույշ լինել:Ինչ-որ շարասյուն է պատրաստվում գնալ,հեռական բանավեճեր են լինում,գեներալներին են պիտակավորում:

-Գնահատում են:Արցախի հարցը,դա Արցախի հարց չէ,դա հայակական հարցի բացում է,այդտեղից սկսվելու է հայկական հացի բացումը,զգուշավորույթունը պետք է :Բաբայան Սամվելի այնտեղ գտնվելը,դերակատարություն ունենալը , նույնիսկ հրամայական է: Այդտեղից սկսվելու է շարունական հարցերի բացումը :

-Ոջունո՞ւմ եք,որ պետք է շարասյուն գնա:

-Թող գնան,ժինգյալով հաց ուտելու ժամանակն է:

-Մտավախություն չունե՞ք:

-Արցախցին շոուներ չի սիրում :

-Ճիշտ ասացիք,արցախցու խնդիրը այնքան լուրջ է ,ամեն րոպե կողքը պատերազմ :

-Կգնան,ժինգյալով հաց կուտեն ,կգան:

-Վստա՞հ եք:

-Այո:

-Ի դեպ ,Սասնա ծռերը,որ ուզում էին գրանցվել,Արցախում տևական ժամանակ 200 ձայն չէին կարողանում հավաքել: Ինչո՞ւ չկարողացան:

-Այդ ինչուները դուք ինքներդ էլ ունեք: Դաշտը կանաչ է,թող գնան ժինգյալով հաց ուտեն:

-Կնեղսրտեն,որ դուք միայն ժինգյալով հացի ետևից եք իրենց ուղարկում:

-Սրտները թող լայն պահեն,մի բաժակ էլ գինի կտան:

Առաջին հայտվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 4118 անգամ
Լրահոս
Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն «ֆազի» տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am