Նորություն Ասանժի գործով
Wikileaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով հաջորդ լսումները կկայանան մայիսի 30-ին: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանի դահլիճից:
Նիստը նախագահող դատավոր Մայքլ Սնոուն նաեւ որոշել է, որ Ասանժի գործով ընդլայնված լսումները կկայանան հունիսի 12-ին:
Wikileaks-ի հիմնադիրն ինքը տեսակապով հայտարարել է, որ չի ցանկանում արտահանձնված լինել ԱՄՆ: