Պետական հեղաշրջման փորձն ուղղորդել է անձամբ Բոլթոնը.Մադուրո
«Միացյալ Նահանգները պետք է հետաքննի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գործողությունները, որոնք ուղղված են եղել ապրիլի 30-ին Վենեսուելայում պետական հեղաշրջում իրականացնելուն:Եվրոպական պարբերականներից մեկում մի հրապարակում եմ կարդացել, որում գրված է հետևյալը՝ Բոլթոնը լուսադեմից առաջ համակարգել է պետական հեղաշրջման ամբողջ գործողությունը, զանգահարել է Կոլումբիայի, Չիլիի, Բրազիլիայի, Արգենտինայի կառավարություններին:Պետական հեղաշրջման փորձն անձնապես Սպիտակ տնից ուղղորդել է Բոլթոնը»,-ինչպես նշում է ria.ru-ն, Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Վենեսուելայի նախագահ հայտարարել է Նիկոլաս Մադուրոն :
«Եվ ես խնդրում եմ, որ Միացյալ Նահանգները հետաքննի ապօրինի գործողություններն ու Ջոն Բոլթոնի՝ Վենեսուելայի ժողովրդավարության դեմ ուղղված պետական հեղաշրջումը»,-հավելել է երկրի նախագահը: