Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ապրիլի 30-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Սիրիայում սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել:
Այս մասին հաղորդում է Hürriyet Daily News-ը:
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Լիբիայում ու Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան Աստանայի խաղաղության գործընթացի երաշխավորներն են: