Տավուշի մարզում 3000 քմ խաղողի այգի է հրդեհվել
Ապրիլի 30-ից մայիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ և 3000 քմ խաղողի այգի:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: