Ինչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել,որի ընթացքում քննարկել են Լիբիայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պայմանավորվել շարունակել սերտ համագործակցությունը սիրիական հակամարտության կարգավորման շուրջ աստանյան գործընթացի շրջանակում:
«Մեր նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու առաջնորդնբերը քննարկել են Լիբիայում իրավֆիճակը՝ հաստատելով մտադրությունը աջակցելու կայունությանը և խաղաղությանն այդ երկրում: Նրանք նաև պայմանավորվել են սերտորեն համագործակցել աստանյան գործընթացի շրջանակներում՝ սիրիական ճգնաժամի լուծման նպատակով»,- «Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ, ասված է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ: