Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, ըստ որի՝ ՌԴ իշխանությունները մտածում են բոլոր ուկրաինացիներին պարզեցված կարգով ռուսական քաղաքացիություն տրամադրել:
«Նախ, խորհուրդ չէի տա ռուսական իշխանություններին Ուկրաինայի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տալով՝ վատնել ժամանակը… Մենք՝ ուկրաինացիներս, ունենք խոսքի, մամուլի, համացանցի ազատության իրավունք: Այդ պատճառով էլ գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում ռուսական անձնագիրը: Դա խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքից զրկված լինելն է, ազատ և մրցակցային ընտրություններ չունենալը, մարդու իրավունքների ու ազատությունների անտեսումը: Ուկրաինացիները չեն ուզում «նոր նավթ» դառնալ, ինչպիսին փորձում եք դարձնել ձեր սեփական ժողովրդին… »,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի նորընտիր նախագահը:
Զելենսկին հուսով է, որ Ռուսաստանում ավելի շատ ուզում են բանակցել, քան կրակել. «Ես Աստված չեմ, որ իմ ցանկություններն իրագործվեն: Բայց հասկանում եմ, որ գալու է ժամանակը, երբ բոլոր պետական գործիչներն իրենց կատարած գործողությունների համար պատասխան են տալու: Ոչ ոք միանգամից դրախտ չի ընկնում: Սկզբում լինում է դատավարություն»:
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը