Նիկոլը հաղթել է.հաղթողներին երբեմն գնդակահարում են .թեժ բանավեժ Արամ Հարությունյանի և Ազատ Արշակյանի միջև

Հարցազրույց քաղաքական գործիչներ  Արամ Հարությունյանի և Ազատ Արշակյանի հետ:/Մաս 1-ին /

-Մեկ տարի առաջ մեր երկրում տեղի ունեցան փոփոխություններ,և այդ առիթով որոշվեց նշել Քաղաքացու օրը.ի՞նչ է այդ տոնը ձեզ համար:

Արամ Հարությունյան.Ինձ համար Քաղաքացու օրը սեպտեմբերի 21-ն է ,երբ մեր ժողովուրդը ընտրեց անկախության ճանապարհը,դրանով կարելի էր բավարարվել որպես քաղաքացու օր և ամեն օր է քաղաքացու օր:Եթե նկատի ունեին ապրիլի 23-ը,որը ուղղակի տեխնիկական պատճառներով 27-ը,ապա այդ օրը նաև ավարտվեց թավշյա հեղափոխությունը :Դրանից հետո եղելէ իշխանության տապալման գործընթաց ,երբ ճնշում է գործադրվել պատգամավորների վրա,որպեսզի իրենք քվեարկեն իրենց խղճի դեմ, և կարելի է ասել,որ այդ իմաստով արհեստական օր է և նորօրյա իշխանությունները վախենալով, որ իրենք պատմության մեջ այդքան էլ լավով չեն մնալու,փորձում են իրենցից հետո օր ֆիքսել,համոզված եմ,որ կգա ժամանակ և այդ օրը կփոխվի: Եթե Քաղաքացու օրը համարում ենք այն օրը,որ օրը Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, ապա դրանից հետո չի եղել ժողովրդի կարծիքը հաշվի առնելու օր:Եթե քաղաքական տերմիններով ասենք,ապա 23-ից հետո պառլամենտը պետք է ցրվեր, ինչպես խոստանում էր Նիկոլ Փաշինյանը ,երբ ասում էր,որ ես իմ թեկնածությունը կհանեմ և գնային արտահարեթ ընտրություններ,հեղափոխության հաղթանակը կլիներ բոլոր այն ուժերի հաղթանակը,միասնական ցուցակով գնալը,որոնք պայքարել էին նախորդ ուժերի դեմ,ոչ թե մի մարդ,ով կարելի է ասել Սերժ Սարգսյանին չսիրելը շփոթեցրեց Նիկոլ Փաշինյանին սիրելու հետ և որի մանիպուլացիաների շնորհիվ հաջողվեց յուրացնել նաև թավշյա հեղափոխության արդյունքները:Ըստ էության, այդ հեղափոխությունը սկսվել էր ոչ Գյումրիից քայլելուց:

Ազատ Արշակյան.Ես մասամբ համաձայն եմ այս կարծիքի հետ, ավելի կարևոր օրեր էլ են եղել մեր պատմության մեջ՝անկախության հռչակման օրը,անկախության քվերակության,Սահմանադրության օրերը ,դրանք նույնպես շատ կրևոր են և խորհրդանշական: Ես կուզենայի,որ համատեղվեր,եթե հնարավոր լիներ օրինակ Սահմանադրության և Քաղաքացու օրը համատեղել,եթե դա միասին լիներ շատ արդյունավետ կլիներ:Բայց ,որ այդպիսի տոն ՝citoyen, ազատության օր ,դեմոկրատիայի օր,ես շատ եմ ուզում,որ իմ հայրենիքում օր լինի,որտեղ մենք նշում ենք քաղաքացու ազատության օրը,մենք իմանանք ,որ իշխանության աղբյուրն ենք,դա է կարևորը:Իշխանությունը ձևավորում ենք մենք, այնքան կարևոր ենք,որ պետությունը այդ օրը նշում է:

-Այդպես էլ նշում են,որ առաջին անգամ ժողովուրդը,քաղաքացին ձևավորեց իշխանություն:

Ազատ Արշակյան.Տոներ կան,բայց այս տոնը ավելի շատ է լինելու այդպես,դա նաև երիտասարդության տոնն է լինելու,ես ենթադրում եմ,որ դա կարող է սերտաճել, սահմանադրության կամ անխախության օրվա հետ:Մեզ համար պետք է դառնա մշակույթի մի մասը:

Արամ Հարությունյան.Սահմանադրության հետ ընդհանրապես չպետք է կապենք այդ օրը,քանի որ 23-ից Սահմանադրությունը բռնաբարվեց,երբ անտեսվեց սահմնադրությունը,երբ պառլամենտում ձևավորվել էր իշխանություն,որին ըստ էության ելք դաշինքը ժամանակին ընդունել էր,որ տեղամասում խնդիր չի եղել,իրենք ոչ մի ձայն չեն կորցրել:Դա նշանակլե էր ,որ Ելքին ձայն էր տվել 7 տոկոսը:Տարբերություն չկա ժողովրդով ,թե զենքով ես ստիպում ընդունել իշխանությանը:

-Ի դեպ նրանք համարում էին,որ հակասահմանադրական է,բայց ՍԴ-ն որոշում կայացրեց ,և պարզ դարձավ,որ սահմանադրական է,նախագահին ուղարկեցին :

Արամ Հարությունյան.Դա նշանակում է,որ այն նիստերը,որ ճնշման միջոցով ստիպել են՝ Նիկոլ Փաշինյանը ընտրվի վարչապետ,անօրինական նիստեր են եղել:

Ազատ Արշակյան.Հեղափոխությունը նշանակում է հակասահմանադրություն ,հեղափոխությունը արվում է այն դեպքում,երբ սահմանադրությունը անօրինակ է հայտարարվում :

Արամ Հարությունյան.Այսօր վարչապետը,հայելիի մեջ անընդհատ նայում է իրեն Սերժ Սարգսյանի կարած կոստյումով:

Ազատ Արշակյան.Լավ է անում,հաղթել է ինքը,դուք հաղթողին դատում եք:

Արամ Հարությունյան.Հաղթողներին երբեմն գնդակահարում են :

Ազատ Արշակյան.Պետք է ասվի ոչ թե հակասահմանադրական էր,մարդիկ իրենց ակցիան հայտարարել են հեղափոխություն :

Արամ Հարությունյան.Հեղափոխությունը ավարտվել է 23-ին, երբ ամբողջ ժողովուրդը տոնախմբություն էր անում, եթե այդպես լիներ,հիմա այդ տոնախմբությունները պետք է շարունակվեին:

Ազատ Արշակյան.Ուզում եմ օգնել,որ դուք հասկանաք ,թե ինչ է տեղի ունեցել,դուք ասում եք՝հակաօրինական էին:

Արամ Հարությունյան.Ինձ օգնել պետք է չէ:

Ազատ Արշակյան.Հենց օրենքն էր հակաօրինական:

Արամ Հարությունյան.Ո՞ր օրենքը:

Ազատ Արշակյան.Բոլոր օրենքները…

Արամ Հարությունյան.Ո՞ր օրենքն են փոխել:Այնքան բան են հայտարարել:

Ազատ Արշակյան.Ծանոթացեք Ելքի նախընտրական ծրագրին…

Արամ Հարությունյան.Որ ԵԱՏՄ-ից պետք է դուրս գա՞ն…

Ազատ Արշակյան.Արդեն դուրս է եկել…այն կարգավիճակը որ մենք ունենք այսօր ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, կարելի է և դուրս չգալ, թող իրենք մտածեն,թե ոնց են դուրս գալու Նիկոլի ստեղծած իրավիճակից,թող Բելոռուսը անընդահտ իր Զասին բերի,ասի նա է լինելու ՀԱՊԿ-ի նախագահը:

Արամ Հարությունյան.Խնդիր է լուծվել:

Ազատ Արշակյան.ԵԱՏՄ –ն խնդիր լուծող ինստիտուտ է, այն նախորդ իշխանությունը դրանով խնդիրներ էր լուծում,ՀԱՊԿ-ն դրանից առաջ ստեղծած ինստիտուտն է: Քաղաքացիական համակարգի մեջ մենք ունենք և պետք է ունենայինք երեք կարևոր մարդ ,բայց հիմա մեր մոտ մեկն է կարևոր,արդարադատության համակարգը չկայացած եմ համարում՝հեղափոխական միջամտությամբ պետք է ցրել արդարադատության համակարգը և ձևավորել նորը :

-Իրենք կլսե՞ն հեռախոսային հրահանգները:

Ազատ Արշակյան.Քանի դեռ ինքը ուժ ունի և ես երբեմն քննադատում եմ նոր իշխանություններին,ասում եմ՝շատ եք թավիշ:

-Հովիկ Աղազարյանը հայտարարում է,որ դեռ առնվազն 200 մարդ կա,որ պետք է ձերբակալեն:

Ազատ Արշակյան.Պարտադիր չի ձերբակալել ,պետք է օրենքներ անցկացնել:

Արամ Հարությունյան.Ո՞ր օրենքն են անցկացրել:

Ազատ Արշակյան.Այ դրա համար ես ասում եմ՝թավիշը մի քիչ շատ է,պետք է ավելի կոշտ և վճռական լինել: Ձեր ինչին լսեմ,ասում եք հեղափոխություն են արել և ասում եք՝սահմանադրությանը չհետևեցին:

Արամ Հարությունյան.Սահմանադրությունը չփոխեցին :

Ազատ Արշակյան.Ես ՀՀ քաղաքացի եմ,թոշակառու,անկուսակցական,ինձ համար միևնույնն է՝ ում ազգանունն է գրված ,ես ուզում եմ ,որ լավ լինի,սառնարանը լիքը լինի:

Արամ Հարությունյան.Դա կենաց է:

-Մի տարվա ընթացում սառնարանը լցվե՞լ է:

Ազատ Արշակյան. Պետք է լցվի,չեն թողում,որ աշխատեն:

Արամ Հարությունյան.Ես համոզված եմ ձեր տանն էլ հեռուստացույցի և սառնարանի մեջ հակասություն կա:

Ազատ Արշակյան.Չկա: Ես վիճակագրությունը այսօր եմ կարդացել,ասում են ՝տնտեսական բարեկեցության մասին մարդիկ ոչինչ չեն ասում,ասում են՝50 000 ստվերից վերադրաձել են հարկային դաշտ:

Արամ Հարությունյան.Ձեզ շփոթում եք Նիկոլ Փաշինյանի հետ:

Ազատ Արշակյան.Ես նրան աջակցում եմ: Ես շատ նման եմ Նիկոլ Փաշինյանին,բայց դա խաբուսիկ է:

Արամ Հարությունյան.Ինչ է ստացել Հայաստանը այսպես ասած հեղափոխությունից հետո :

Ազատ Արշակյան.Ազատություն է ստացել:Մարդը ազատություն է տվել և ասել՝գնացեք բացեք,աշխատեք:Քիչ բա՞ն է,ասում է գնա,գլուխդ,մկաններդ աշխատեցրու,ապրի:

Արամ Հարությունյան.Եթե ասվում է կփռեմ ասֆալտին,կծեփենք պատերին…

Ազատ Արշակյան.Լավ է անում…հակառակաորդին ինչ անեն…

Արամ Հարությունյան.Իր համար Հայաստանում հակառակորդներ կա՞ն…

Ազատ Արշակյան.Իիհարկե կան,ովքեր կողոպտում են ինձ ու քեզ:Այն 800 հեկտարը,որ տարաք ,տվեցիք…

Արամ Հարությունյան.Այդ 800 հեկտարը ու ,որ վերագրում եք,դուք իր ռեալիթի շոուին էիք մասնակցո՞ւմ:

-Պարոն Արշակյան,այդպես պառկացելով ձեզ էլ կհասնեն: Եթե ասում եք՝տարել են,թալանել են,հասրակությունը դա է լսում,եկեք գնանք ահսնանք 1990-ական թվականներ,տեսնենք այդ սեփականաշնորհումը թալան է եղել,թե՞ թալան չի եղել:

Արամ Հարությունյան.Իհարկե թալան է եղել:

Ազատ Արշակյան. Իհարկե թալան է եղել:

-Այդ սեփանակաշնորհումից ձեզ էլ է ինչ-որ բան հասել, հիմա դուք թալանչի եք,թե թալանչի չեք:

Ազատ Արշակյան.Ինչ ոչ մի բան չի հասել:

Արամ Հարությունյան.Ո՞նց չի հասել:Թռչնաբուծական չի հասե՞լ:

Ազատ Արշակյան.Ես դա հանձնել եմ քո նմանների բերանը փակելու համար:

-Ես վստահ եմ,որ պարոն Հարությունյանին էլ է ինչ-որ բան հասել:

Ազատ Արշակյան.Մի հատ օրացույց պահիր,դուռը բացեիր ,տես ուր ենք հասել:Ասֆալտին փռելը դա թավիշ է, 800 հետկար հանձնողին,երկիրը կողոպտողին…

Արամ Հարությունյան.Պարոն Արշակյանը այսպես ինքնամոռաց նաև Լևոն Տեր Պետրոսյանին է պաշտպանել:

Ազատ Արշակյան.Լավ եմ արել, Ղարաբաղի պատերազմը հաթող Լևոն Տեր-Պետրոսյանին պետք է գովել…

Արամ Հարությունյան.Ինքը չի հաղթել,ժողովուրդն է հաղթել…

Ազատ Արշակյան.Ինքը հրամանատարն է եղել,նրա օրոք է եղել…չէ դուք եք եղել…

-Եթե դուք պատերազմը հաղթած նախագահին եք պաշտպանում,մյուսներին էլ պետք է պաշտպանեք:

Ազատ Արշակյան.Ես դրա համար ասացի՝իմ դիրքորոշումը քաղաքացիական է,ես ուզում եմ ,որ ՀՀ նախագահը ,ղեկավարը լավը լինեն,նրանք,ովքեր կողոպտում են,Հայաստանի առաջաընթացը արգելափակում են ,նրանց պառկեցնեն ասֆալտին:

-Ովքե՞ր են կողոպտում,կողոպտողները Հայաստանից ազատ դուրս են գնում :Ինչ-որ մարդկանց անձնագրեր վերցրել են,այսօր էլ խոսեց Փաշինյանը դրա մասին:Ինչ-որ մարդկանց անձնագրերը վերցրեցին,ինչ-որ մարդկանց կալանավորեցին:Կան մարդիկ,ովքեր փախնում են,քաղաքական ապաստան են խնդրում,որոշ մարդիկ լեգենդներ են պատմում,կասկած ունենա՞մ,որ այս մարդիկ ինչ-որ գումարներ են տվել:

Ազատ Արշակյան.Էս ինչ խոսակցություն է, ես ասացի՝կեցցե ՀՀ քաղաքացին,արդարությունը և ազատությունը,և ասացի ՝ցրել արդարադատության համակարգը և նորից հավաքել:

-Մարդիկ կան ազատ գնացին,մարդիկ կան այստեղ են ազատ:

Ազատ Արշակյան.Կբերեն,ովքեր որ գնացել են:

-Գուցե արդեն բերել են,գումարները տվել են,դուք տեղյակ չեք:

Ազատ Արշակյան.Եթե տեղյակ չենք ,ինչի մասին ենք խոսում:

-Եթե մարդը ազատ գնում է,կարող եմ կասկածել ինչո՞ւ ազատ գնաց:

Ազատ Արշակյան.Սպասենք …արդարադատության նկատմամաբ ես կասկածներ ունեմ:Հարկավոր է ցրել:

-Այդ ամենը տեղի է ունենում առանց վերնախավի իմացությա՞ն:

Արամ Հարությունյան.Մի մասը փոխանցում են անում Աննա Հակոբյանի հիմնադրամին,որոշ լուրերի համաձայն մուծվում են Նիկոլ Փաշինյանին :

Ազատ Արշակյան.Բամբասում են:

Արամ Հարությունյան.Նիկոլ Փաշինյանը բամբասո՞ւմ էր,որ ասում էր՝ճամպրուկով տանում են Սերժ Սարգսյանին:

Ազատ Արշակյան,Բռնել են…

Արամ Հարությունյան.Ու՞մ են բռնել:

Ազատ Արշակյան.Վաչիկ-մաչիկին…

Արամ Հարությունյան.Վաչիկը պետք է Սերժ Սարգսյանի փողերը ճամպրուկով տանե՞ր:

Ազատ Արշակյան.Այդ ճամպրուկով տարածները,ճամպրուկով բռնել են:

Արամ Հարությունյան.Հայաստանում այսօր,ոչինչ չի փոխվել,Նիկոլ Փաշինյանը որևէ խոստում չի կատարել,ամենավատը այն է,որ պառակտվել է հասրակությունը,վարկաբեկվել է եկեղեցին,բանակը …

Ազատ Արշակյան.Ինչի է վարկաբեկվել,հրաշալի հրամանատարություն ունի մեր բանակը…

Արամ Հարությունյան.Եթե արցախյան հաղթանակը ստորադասվում է հեղափոխությունից:1992 թվականին հեռուստացույցով,երբ մենք պատերամի մեջ ենք ,նա Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝մենք այս պատերազմում պարտված ենք:

Ազատ Արշակյան.Դա հատուկ քեզ համար է ասել:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1521 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am