Փաշինյանը Կերենեսկու հետքերով.վարչապետը կփախնի՞ կանացի հագուստով.Անդրանիկ Թևանյան

Հարցազրույց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հետ:/Մաս 1-ին/

-Ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցան փոփոխություններ,ժամանակը կգնահատի դա հեղափոխություն էր,հեղաշրջում,թե իշխանափոխաություն:Ձեր կարծիքով ին՞չ տեղի ունեցավ , ի՞նչ ունեինք առաջ և ինչ ունենք հիմա:Այն ժամանակ առիթ ունեցել էիք այդ ժամանակահատվածը գնահատելու և վերլուծելու և նման մի գնահաստական էիք տվել՝քաղաքական տրասգենդերիզմ, և կոնկրետ ղեկավարին էլ այդպես էիք բնութագրել:Ինչ՞ նկատի ունեիք:

-Եթե մենք հետևենք մեր լրահոսին,կտեսնենք,որ հեղափոխական կամ փոփոխված իշխանության կողմից հիմնականում 2 բայ է գործածվում ՝ազատել և բռնել:Այսինքն՝ մարդկանց հիմնականում սպառնում են ազատելով կամ իրականացնում են այդ գործընացը,մյուսը,որ կբռնենք:Իշխանությունը պատկերացնում է,որ իր ֆունկցիաները դրանք են:Այնինչ հեղափոխական խոստումները ենթադրում էին ազատել կապանքներից և բռնել տնտեսական զարգացման պոչը և հասնել գլխին:Սա չենք տեսնում:Քաղաքական տրանսգենդերիզմի մասին ասեմ .տրանսգենդերը սեռափոխված մարդն է,ով և իր արտաքին տեսքն է փոխում, և սեռը:Քաղաքական առումով տրանսգենդերը այն մարդն է ,ով փոխում է իր հայացքները 180 աստիճանով,փոխում է իր տեսակետները և կատարում է իր խոստումները հակառակ իմաստով:Խոստանում է մի բան ,անում հակառակը,սկզբում մի բանին դեմ էր,հիմա կողմ է: Այս առումով մենք քաղաքական տրանսգենդերիզմի երևույթներ ենք տեսնում և եթե այդ երևույթները շատ խորանան, և տեսնենք ,որ հեղափոխությունը ապահովում է դատարանական պրոցեսները,ընդ որում ընտրովի սկզբունքով և սուբյեկտիվ մոտեցմամբ…

-Սպայկայի դեպքում, ի՞նչ եք կարծում սեփականության բերաբաշխման պահն է,թե իրականում մեծ խախտումներ են եղել:

-Օրինակ ցեմենտի գործարանի հետ կապված կան մոտեցումներ, ըստ որի կարող է սեփականության վերաբաշխում լինել: Սեփականության վերաբաշխում ասելով նկատի չունենք անպայման մեկի գործարանը խլելը ,նկատի ունենք այնպիսի քաղաքականություն,որի պայմաններում սեփականատերերը ստիպված են լինում վարքագծի փոփոխություն իրականացնել:Երրորդ բայն էլ է շատ օգտագործվում,դա փակելն է.հիմնականում փակվել են՝ճանապարհ,գործարան,հիմնարկ,նախարարություն,աշխատեղեր ,բացվելու հետ կապված լրահոս չկա,և սա բացասական ազդակ է:Զարմանալին այն է,որ հեղափոխությունը ավարտվել է հրապարակում,բայց հանրահավաքները շարունակվում են ՝ հանրահավաք է կառավարության նիստի,ֆեյսբուքյան լայվի ժամանակ ,ՀԱՊԿ-ի գագաթաժողովում,միջպետական հարաբերություններում,ԵԽԽՎ-ում,մաքսատանը:Մաքսատանը վերջերս տեսանք ,որ հանրահավաք էր՝պոպուլիզմ ,դեմագոգիա, էմոցիա,էքսպերսիա,բայց չկար անկեղծություն և չկար բովանդակություն:Երբ որ բովանդակաությունը բացակայում է,առաջին պլան է մղվում ձևը:Տեսանք,որ հեղափոխությունը և հեղափոխության առաջնորդը գերի դարձան հին Հայաստանին,սեփական կոմպլեքսներին, սեփական վախերին,վրեժխնդրությանը և ըստ էության նեղացվեց այն հանրային շերտը,որը կազմում էր այդ թավշյա հեղափոխության հենքը,հիմքը:Նեղացան, գնացին և մնացին 2008 –ի,1998թվականին,սկսեցին անձնական վենդետաների ճանապարհով գնալ,քանր որ ապագայի հետ կապված տեսակետ էլ չունեն,անընդհատ ետ են նայում:Այս առումով պետք է ասեմ,որ մերոնք օրիգինալ չեն:Գործադիր իշխանության ղեկավարը ինձ հիշեցնում է Կերենսկուն…

-Կերենսկին տխուր ճակատագիր ունեցավ,կանանցի հագուստով փախավ Ռուսաստանից…

-Այո, և խնդիրն այն է,որ նա իր գործողություններով դարձել էր ատելի և մերժելի ինչպես հեղափոխականների համար,բոլշևիկների,այնպես էլ ցարական իշխանության ներկայացուցիչների և հանրության լայն շերտերի համար: Կուզենայի զուգահեռներ անցկացնել նաև Ուկրաինայում տեղի ունեցածի հետ կապված՝Պորոշենկոն իշխանության եկավ հեղափոխությունից հետո,արտահերթ ընտրություններով,Մայդանով,և այն ժամանակվա իրենց մարտի 1-ով:Նա խոստանում էր ,որ ինքը գալու է և դրական փոփոխություններ է անելու,բայց արեց հակառակը:Նախ ,եթե որոշեց ընտրովի արդարադատություն իրականացնել, կանխավ մեղավորներ նշանակվեցին իրենց մարտի 1-ի մասով,այնտեղ 100-ից ավելի մարդ է մահացել իշխանություն-ընդդիմություն պայքարի ժամանակ, խոստացել էր,որ բացահայտելու է,բայց որևէ բացահայտում չեղավ սպանությունների հետ կապված ,և հիմա արդեն խոսակցություն կա և դրանք միջազգային հեղինակավոր մարդիկ են ասում,որ Ուկրաինայում տեղի ունեցած սպանությունների մեջ հիմնականում մեղավոր է եղել այն ժամանակվա ընդդիմությունը և հնարավոր է նաև երրորդ կողմի ներգրավվածություն, որը իրականացրել է սպանությունները:Մի ժամանակ խոսում էին վրացական դիպուկահարների մասին ,որոնք այնտեղ են աշխատել և հրահրել են այդպիսի իրավիճակ,որպեսզի իշխանափոխությունը ավելի հեշտ իրականացվի:Հետագայում Պորոշենկոն Ուկրաինայում հասարակությանը բաժանեց սևերի և սպաիտակների ,ռուսախոսների և ուկրաինախոսների,արևմուտքցիների և արևելքցիների, վատացրեց ռուս-ուկրաինական հարաբերությունները,չկարողացավ խնդիրները կարգավորել և ի վերջո հեռացավ:Եթե մենք զուգահեռներ ենք տանում,նման է իրավիճակը և մեզ մոտ էլ,եթե նկատում եք,մարտի 1-ի հետ կապված հետաքննությունը բացարձակապես կապված չէ 10 զոհերի բացահայտման հետ:Ոչ մի քայլ այս ուղղությամբ չի կատարվում:

-Շատ սահուն կերպով շրջանցում են:Երբ վարչապետին հարց ուղղեցին այս թեմաով,նա մանևրեց և կոնկրետ պատասխան չտվեց:Հանրությունն էլ պահանջ չդրեց, ընկեր,ասել եք,որ մարտի 1-ը բացահայտված է,10 հոգու սպանությունը,ասեք անուններ:

-Ինքներս մեզ անկեղծ հարց տանք :Հասարակությունը 2018 –ի ապրիլին ինչու էր դուրս եկել,ես կարծում եմ,որպեսզի լավ ապրի,որպեսզի իրավիճակը,իր կենցաղային ,սոցիալական պայմանները բարելավի,պետությունը լինի անվտանգ:Մարդիկ չէին պահանջում,որ մի հոգի գա և իր անձնական քաղաքական խնդիրները լուծի :Իսկ մեզ մոտ ,երբ որ վերադարձ եղավ 2008-ին,դա արդեն անձնական վենդետայի հարց էր:

-Դուք անընդհատ ասում եք,որ անձնական վենդետայի հարց էր, իսկապես հանրային պահանջ չկա՞ր:

-Հանրային պահանջ կար, բայց առաջին հերթին մարտի 1-ի 10 զոհերին է վերաբերում, և եկեք մեկ ուրիշ տեսակետից նայենք.ես Ուկրաինայի հետ համեմատեցի և ուզում եմ,ցույց տալ ,որ մեզ մոտ էլ է նույնն է տեղի ունենում,բացահայտումներ չկան,քաղաքական շահարկման հարցն է առաջնային: Հետընտրական քաղաքական զարգացումներ Հայաստանում եղել են բոլոր նախագահական ընտրություններից հետո՝1996,2003,2008,2013 թվականներին:Միակ դեպքը,երբ հետընտրական զարգացումներ չեն եղել նախագահական ընտրությունների ժամանակ,դա 1998 թվականն էր,երբ որ երկրորդ տեղը զբաղեցրած մարդը չդիմեց ՍԴ և չգնաց փողոցային զարգացումների:Սա որպես բացառություն,մյուս դեպքերում մենք ունեցել ենք հետընտրական զարգացումներ և ընդդիմության տարբեր լիդերներ են եղել: Ինչպե՞ս պատահեց,որ միայն 2008 թվականի հետընտրական զարգացումների ժամանակ մենք ունեցանք զոհեր:

-Այսինքն պատասխանատվությունը ընդդիմությա՞ն վրա է՝Լևոն Տեր-Պետրոսյանի և իր թիմի:

-Ես ուզում եմ հարցարդումներ անցկացնել և զուգահեռներ տանելով ասել,որ տանկեր եղել են նաև 1996 թվականին,1996 –ի հետ կապված հաստատվել է ամբողջությամբ ,որ տեղի է ունեցել ընտրակեղծիք և դա հաստատել են իշխանության այն ժամանակվա կարկառուն ներկայացուցիչները:2008 թվականի հետ կապված այս տեսակետից էլ պետք է հարցին մոտենանք,որովհետև թվում է , թե այդ հարցի պատասխանը կիսատ է մնացել և քանի ,որ հարցը դարձել է բացառապես քաղաքական ,պետք է գնահատական տալ բոլոր տեսանկյուններից և հասկանալ՝ միգուցե վաղը այլ բաներ պարզվեն:

-Սա անձնական վրեժխնդրության պահն է,թե իրականում պետք է տնտեսական շատ հստակ ռեֆորմներ,քայլեր լինեն,դա մենք չենք տեսնում ,այդ պատճառով էլ անընդհատ կառչում են այդ թվականին,որպեսզի հանրությունը զբաղեվնի դրանով:

-Կա և հոգեբանական և քաղաքական հարց:Հոգեբանական առումով ինձ համար հասկանալի է,կա վրեժխնդրության պահ ,ժողովրդական լեզվով ասած՝մուռ հանելու:Բացի մուռ հանելուց,կա քաղաքական շատ պրագմատիկ հաշվարկ.հնարավոր հակադիր բևեռին ֆիզիկապես ուղղակի զրկել …

-Այդ հակադիր բևեռը իր համար հանգստանում էր,մի քիչ անհասկանալի՞ չէ,բերել մարդուն հռչակել դու ընդդիմություն ես ,դե քանի որ ընդդիմություն ես,պայքարելու ես իմ դեմ,քեզ տանեմ,փակեմ…

- Քանի որ իրավական լուծում չկա և մենք տեսնում ենք ,որ իրավական առումով որևէ բացատրություն չի տրվում,բացահայտում չկա ,մեզ մոտ թավշյա ճանապարհ գնաց ,բայց հետո սխալվեցին և շեղվեցին ուղուց:Հայտարարվել էր սիրո և հանդուրժողականության մթնոլորտ ,բայց հիմա ատելության և թույնի մթնոլորտ է տարածվել, և մեր հասարակությունը բաժանված է մինչև վերջին բջիջը:

-Հասարակությանը ներարկում են,որ քան դեռ կա քեզանից լավ ապրող 5-6 հարուստ մարդ ,մինչև դրանց բոլորի հարցերը չլուծվի,քո համար լավ չի լինելու:

-Դա ամնավտանգավոր կարգախոսն է ,որը ժամանակին ամբողջ աշխարհի կողմից մերժվել է:Այդ մերժված կարգախոսով բոլշևիկյան իշխանությունը գործեց և միլիոնավոր մարդիկ զոհվեցին,այդ մերժված կարգախոսով ֆաշիստական Գերմանիայում էին գորոծողություններ անում և այլ բռնապետական ռեժիմները:Սա մոլորություն է,սա կարելի է ասել հեղափոխության մանկական հիվանդություններից է,որով բոլորը հիվանդանում են,բայց պետք է որոշակի վակցինացիայից հետո արդեն իմունային համակարգը աշխատեցնի և մարդիկ չհավատան նման պարզունակ բաներին:Շատ կարևոր է ,որ մեզ մոտ տնտեսական բարեփոխումներ իրականացվեն:Երբ տնտեսական բարեփոխման հայեցակարգ չկա, տնտեսական բարեփոխման հերոս է դառնում ՀԴՄ կտրոնը, կտրոնը մեր երկրի տնտեսական բարեփոխիչն է դարձել:Շատ զարմանալի է,որովհետև բարեփոխումները ավելի ինստիտուցիոնալ տեսք են ստանում,բայց եթե մենք էլի մանրացնենք և տնտեսական բարեփոխումների հայտարարություններից ավելի խտացրած տեսք ստանանք ,կպարզվի ,որ տնտեսական հեղափոխության հասնելու համար և անելու համար մեզ պետք է ՀԴՄ կտրոն պահանջել,ոչխար պահել և մոշ հավաքել:Չորրորդ մեսիջը կառավարությունը դեռ չի տվել:Մեսիջ,որով տնտեսական բարփոխում պետք է իրականացվի,չկա որպես այդպիսն:

-Ձեռքի հետ էլ մի քանի գործարարների ձերբակալում են:

-Այդ բռնելը ,ազատելը,փակելը իրենք գերակայող են դարձել,իսկ գոյականները այդ ոչխարն է,ՀԴՄ կտրոնն է և մոշը :Այս երեք գոյականների և երեք բայերի համադրությամբ ,մենք փորձում ենք տնտեսական հեղափոխություն անել:

-Ռեֆորմներ իրականացնել նշանակում է նախ պատրաստ լինել գնալ ռիսկային քայլերի և քննադատությունների և մտածել,որ արդյունքը մենք տեսնելու ենք 2 տարի,5 տարի հետո: Նիկոլ Փաշինյանը իր թիմով ունի՞ այդ տվյալները,վախենում է դրանից,թե իրենք ի զորու չեն ընդհանրապես որևէ տնտեսական ռեֆորմ իրականացնելու:Մի քանի օր առաջ գրառում էիք կատարել ՝ կլոր թվերը, որպես կանոն, խաբում են: 50 հազար աշխատատեղ, 40 միլիարդ դրամ, 30 տոկոս, 2 անգամ ... Սրանք բոլորը քարոզչական կլոր թվեր են:

-Երբ հայտարարում են,որ կրճատում ենք որպեսզի իրենք հետագայում կարողանան ինքնաիրացվել,դա ինձ հիշեցնում է,որ բռնատիրական ռեժիմների ժամանակ մարդուն ասում էին,որ մենք քեզ ձերբակալում ենք և գնդակահարում ենք հանուն քո ապագա երջանկության :Բոլոր տիպի պոպուլիստական և բոլշևիկյան ոճի հեղափոխությունները նպատակ ունեն երջանկացնել ապագա մարդուն այսօրվա մարդու դժբախտության գնով:Մարդուն ասում են՝դու վաղը չես կարողանալու այդ համակագում և մենք քեզ ազատում ենք այդտեղ ապրելու հնարավարությունից և դու հայտնվում ես բանտում: Դու պետք է երջանիկ լինես:Ստալինյան գուլակներում՝ կենտրոնացման ճամբարներում,այսպիսի նախադասություններ կան, դա շատ լավ նկարագրված է Սալժինիցինի մոտ, որ երկաթյա ձեռքով մենք ձեզ կուղղորդենք դեպի երջանկություն:Երբ մարդկանց կրճատում են և ասում են՝մենք ձեզ դրանով երջանկացնում ենք, սա ինձ հիշեցնում է այդ կարգախոսը:

-Ինչո՞ւ է գնում այդ քային:

-Պատկերացում և մոտեցում չկա:Այս մարդիկ իշխանության գալուց առաջ շատ պարզունակ պատկերացում են ունեցել, գործադիր իշխանության բոլոր օղակները առավոտից երեկո զբացված էին կոռուպցիայուվ,հերիք է որ մենք գանք և դրանով չենք զբաղվի, տնտեսությունը կդառնա ծաղկուն:Իրենք անկեղծ են եղել,դա կոչվում է անկեղծ մոլորվածություն և անկեղծ ոչ կոմպետենտություն,որպեսզի չասեմ անմեղսունակություն:Ոչ կոմպետենտությունը հարվածում է այսօրվա իշխանության լեգիտիմությանը,որը օրինական ընտրությունների մասով կարծես թե հանրության որևէ շերտի կողմից խնդիր չունի:Կյանքը ցույց է տալիս,որ միայն օրինական ճանապարհով իշխանության գալը խնդիր չի լուծում, խնդիրը լուծում է կոմպետնենտ և արդյունավետ որոշումների կայացումը :Եթե մենք նայենք մակրոտնտեսական ցուցանիշներին,նույնիսկ պաշտոնական վիճակագրությանը,շատ վտանգավոր միտում է նկատվում,2018 թվականի կեսերից մենք արտաքին շուկան էլ ենք կորցնում,մեր արտահանման ծավալները և արտաքին առևտրաշրջանառությունը երկնիշ թվով անկում ենք ապրում:Սա պաշտոնական թիվ է ,մենք արտահանման շուկա ենք կորցնում ,և դա հիմնականում ԵԱՏՄ տարածքում:Երկորդը՝հիմնականում գյուղատնտեսության ոլորտի հետ կապված մեր հասարակության ներգրավվածությունը կա մեր ՀՆԱ-ի մեջ և այդ ոլորտում ևս անկում ենք արձանագրել և այդ անկումը պայմանավորված է եղել կառավարության սխալ քաղքականությամբ ,այլ ոչ թե վատ բնակլիմայական պայմաններով կամ վատ մենեջմենթով:Այս երկու հիմնական ցուցանիշները խոսում են այն մասին ,որ կա ոչ կոմպետենտություն և չկա պատկերացում,թե ինչպես լուծել խնդիրները:Մենք հաջորդ տարի մոտ 1 միլիարդ դոլորի արտաքին պարտք ենք փակելու՝և վարկի մարում և դրա սպասարկում:Այս մասին որևէ տեղ չի հայտարարվում: Կառավարության մյուս մոլորությունը,որ կար, իրենք կարծում էին,որ կարելի է իշխանության գալով և այսպես կոչված կուլակաթափության քաղաքականություն վարելով միլիարդավոր դոլարներ հավաքել.չկա աշխարհում նման փորձ,խոսում են անցումային արդարադատության ,մեղավորության կանխավարկածի մասին,հնարավոր չէ այդ մոտեցումով միլիարդավոր դոլարներ բերել,որովհետև դրանք բլեֆ են:Դա հնարավոր չէ անել հատկապես 21-րդ դարում:

-Հանրությունը նստած սպասում է դրան,ամեն մեկի դուռը պետք է թակեն և առնվազն մի կես միլիոն բերեն:

-Հանրությանը պետք է սթափ,ողջամիտ,ռացիոնալ ճշմարտությունը ասել և լուծում առաջարկել:Օրինակ երեկ ասում էին՝հանրությոնը մեզ պետք է թուղթը տա և ասի՝գնա այս հարցով Ղարաբաղի հակամարտությունը կարգավորի:Հանրությունը այդպիսի թուղթ տվող չի,այդ թուղթը պետք է ձևավորեն իշխանությունները,քաղաքական էլիտան նեկայացնի հանրությանը և էլիտաների մակարդակով քննարկումներ տեղի ունենան,և հանրությունը կարողանա որոշումներ կայացնել՝լիազորությունները գրեթե 100 տոկոսով ինձ,պատասխանատվությունը 100 տոկոսով քեզ ու բոլորին :Եվ այդ մեկ մարդը դու ես,բոլոր հարցերի համար պատասխանատու է մեկ մարդ և այդ մեկ մարդը ոչ թե ես եմ ,որ իշխանություն եմ վերցրել,այլ դու ես,գնա ինքդ էլ որոշի,թե ինչպես ես լուծելու Արցախի խնդիրը,տնտեսական ,սոցիալական խնդիրները :

-Ի՞նչ հիմքերով է խոսում 50 000 աշխատատեղի մասին:

-Այդ հայտարարությունը հետագայում վերանայվեց.մի տեղ հայտարարել էր,որ ստեղծել ենք նոր աշխատատեղ, հետո պարզվեց ,որ ուղղակի գրանցել են այդ աշխատողներին :Դրսում ասվեց,որ դա մեր աշխատաշուկայի 10 տոկոսն է,ներսում ասվեց,որ 9 տոկոսն է:Թվերի առումով անպատասխատու մոտեցում կա,կլոր թվերը խաբում են: Ինձ դեռևս ուսանող տարիներից են սովորեցրել ,որ եթե ձեզ կլոր թվեր են ներկայացում,ուրեմն դա խաբերություն է,հարկը որպես կանոն կլոր չի լինում:

Շարունակությունը՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 4062 անգամ
Լրահոս
Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա «Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան Ջուր չի լինելու «Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Երեկ արդեն պարզ ասում էին՝ հո դուք անասուն չե՞ք, հո դուք վայրենի չե՞ք․ Գեղամ Մանուկյան (video) Ես սարսափեցի․ երեկ տեսնեիք՝ ադրբեջանական ալիքներն ինչ էին խոսում Նիկոլի մասին․ քաղաքացի (video) Ի՞նչ խուլիգանություն․ Սուրենը մեզ հետ պայքարել է հանուն հողի․ էս ի՞նչ ստեր են տարածում (video) Պիտի տավուշեցիներին մենակ չթողնենք, շատ արագ միանանք, մեր տունը պահենք․ քաղաքացի (video) Մենք թուրքին տրյապկա չե՛նք դառնալու․ ինձ Նիկոլի տված հացը պետք չի․ ես իմ տանն եմ մնալու․ Կիրանցիներ (video) Ադրբեջանցիները Տավուշը վերցրեցին, մի քանի ամսից հասնելու են Երևան․ իրանահայ (video) Սա արդեն վերջն է․ Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում․ Ավետիք Չալաբյան (video) Քաղաքացի՛, դուրս արի փողոց․ Ռուբեն Հակոբյան (video) Սրանց պետք է ուղարկել համապատասխան տեղը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ–ի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am