15-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողը նրա համադասարանցին է
Ապրիլի 27-ին՝ ժամը 18.10-ին, ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում Տաշիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2004 թվականին ծնված մի երիտասարդ, որը բուժհաստատությունում մահացել է։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են հանցագործությունը։ Նախնական տվյալներով` տղային դանակահարել է նրա համադասարանցին, որը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Տաշիրի բաժին։ Դեպքի վայրում՝ Տաշիրի մարզադպրոցի հետնամասում, հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով` հանցագործության գործիքն է։ Հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները պարզվում են, այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության ֆեյսբուքյան էջից: