Միհրան Պողոսյանի պարագայում կարող է գործել «Չվերադարձելիության» սկզբո՞ւնքը

ՀՀ դատախազությունը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընցաթը կասեցնելու վերաբերյալ որեւէ ծանուցում չի ստացել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։

Ինչպես հայտնի է, Միհրան Պողոսյանը դիմել է Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով։ Համենայն դեպս, այդ մասին ապրիլի 24-ին հայտարարել է նրա փաստաբանը, իսկ նման դեպքերում կոնվենցիայի համաձայն գործում է անվերադարձելիության սկզբունքը։ Այսինքն՝ արտահանձնելու գործընթացով որոշում չի կայացվի, քանի դեռ չի որոշվել նրան ապաստան տալ-չտալու հարցը։ Իսկ որոշման գործընթացը բավական երկարատև է, եւ կարող է տևել 2-3 ամսից՝ մինչև մեկ տարի և ավելի երկար: Դեպքեր կան, երբ մեր քաղաքացիների համար Եվրոպայում այն տեւել է մինչև 10 տարի: Բնականաբար, հարց է ծագում՝ ի՞նչ ընթացք կստանա ՌԴ համապատասխան ատյանների կողմից՝ ԴԱՀԿ նախկին ղեկավարի հայցը՝ քաղաքական ապաստանի վերաբերյալ:

Այս համատեքստում զրուցելով ոլորտի մի շարք փորձագետների հետ՝ ներկայացնում ենք խնդրի վերաբերյալ օրենսդրական հիմնավորումները:

Պարզվում է՝ ՌԴ գործող ֆեդերալ օրենսդրությամբ առանձին սահմանում չունեն «քաղաքական ապաստան» և «քաղաքական փախստական» եզրույթները: Ապաստանը պաշտպանության համակարգ է, որը տրվում է օտարերկրացիներին՝ փախստականի կարգավիճակով: Վերջինիս տրման հիմք է ծառայում 1951թ. Ժնևյան կոնվենցիան, որն իրավական ոլորտում ամենահանրաճանաչ միջազգային գործիքակազմերից է, և որին Հայաստանը նույնպես անդամակցել է: Այնտեղ սահմանված է, թե ով է փախստական հանդիսանում և ազգային օրենսդրությունները հենց այդ սահմանումն են ընդունում և կիրառում:

Ըստ այդմ, ՌԴ օրենսդրությամբ փախստականն այն օտարերկրյա քաղաքացին է, ով ռասսայական, կրոնական, ազգային պատկանելության, քաղաքացիության, սոցիալական որոշակի խմբերի պատկանելության, քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղ ունի, գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից: Այս համատեքստում քաղաքական հայացքները պատճառներից մեկն է, և ըստ էության, այս դեպքում ՀՀ քաղաքացի Միհրան Պողոսյանի պաշտպանը հենց քաղաքական մոտիվացիան է վկայակոչում:

Բնականաբար, ընթացակարգը ենթադրում է, որ իր ներկայացրած դիմումի հետ Միհրան Պողոսյանը պիտի ներկայացնի նաև դիմումում նշված հանգամանքների մասին վկայող ապացուցողական փաստեր: Բացի այդ, ՌԴ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները հարցազրույց են ունենում՝ պարզելու համար հալածանքի ենթարկվող անձի երկրում կատարվող գործընթացները, ինչպես նաև՝ որքանով են այնտեղ առկա հալածանքի հիմքերը:

Բայց սա էլ ամբողջը չէ, քանի որ ՌԴ Ոստիկանության համապատասխան կառույցները դիմումատուի ծագման երկրի, այս դեպքում՝ Հայաստանի և այնտեղ կատարվող պրոցեսների վերաբերյալ սեփական տեղեկատվությունն են հավաքում՝ համադրելով այն դիմումատուի ներկայացրածի հետ, եւ այս ամենի արդյունքում միայն որոշում՝ բավարարել թե՞ մերժել ապաստանի հայցը: Ի դեպ, ,«ապաստան հայցող»-ի կարգավիճակը ժնևյան կոնվենցիայով է ընդունված, և նրան չի կարելի իր կամքից անկախ վերադարձնել իր քաղաքացիության երկիր: «Չվերադարձելիության» սկզբունքը անկյունաքարային նշանակություն ունի:

Նկատենք, որ եթե պատասխանը չի բավարարում հայցվորին, նա իրավունք ունի այն վիճարկել դատական կարգով: Նկատենք, որ Հայաստանում նույնպես այս հերթականությամբ ու կարգով են առաջնորդվում նմանօրինակ դիմումների դեպքում:

«Փախստականների մասին» ՌԴ ֆեդերալ օրենքի 5-րդ հոդվածով /Федеральный закон от 19 февраля 1993 г. N 4528-I"О беженцах"/ սահմանվում են բոլոր այն 10 դեպքերը, երբ ապաստան հայցողի դիմուը, ըստ էության, քննության չի առնվում: Օրինակ՝ եթե անձի հանդեպ ՌԴ տարածքում հանցագործություն կատարելու համար նրա նկատմամբ քրգործ է հարուցված կամ եթե նա ՌԴ քաղաքացու հետ ամուսնություն ունի:

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել: Այդ մասին «Ռունա» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Միհրան Պողոսյանի պաշտպան Միխայիլ Յամչիտսկին: Նա հայտնել է, որ դիմումն արդեն ներկայացվել է, որոշումը պետք է կայացնի ՌԴ նախագահին առընթեր հանձնաժողովը: Նա պնդել է, որ Միհրան Պողոսյանին իր հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով

դիտվել է 808 անգամ
Լրահոս
Սամվել Վարդանյանին ծեծել են․ քաղբանտարկյալներին ասում եք՝ մեր դեմ խաղ չկա․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպանի կոնկրետ պատասխանը (video) Ոստիկաննե՛ր, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուլիգան․ Սամվելին տվել եք ծեծող բանդայի ձեռքը․ Տաթև Արցախ (video) Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը (video) «Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am