«Գազպրոմում» խոսքը 500-1000 աշխատողների կրճատման մասին է. Գարեգին Բաղրամյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր, անդրադառնալով հարցին, թե արդյոք չարաշահումներ չկան գազի եւ էլեկտրաէներգիայի ոլորտներում, որոնց մասին ժամանակին նշում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասաց, որ չարաշահումներ հայտնաբերվել էին էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերություններում, որոնք ներդրումներում գնման ընթացակարգերում խախտումներ եւ չարաշահումներ են եղել: Այդ երեւույթները պարբերաբար համապատասխան մարմինների հսկողության ներքո են, եւ եթե վերահսկողության ծառայությունը կամ վերահսկիչ պալատը իրականացնում են համապատասխան ստուգումներ, բոլոր հայտնաբերված չարաշահումները ներկայացվում են դատախազություն: 

Հարցին, թե հնարավո՞ր է լինեն ուռճացված ծախսեր «Գազպրոմ Արմենիա»-ում եւ դրա հաշվին հնարավոր լինի փոխհատուցել սահմանին գազի 15 դոլարով թանկացումը, ՀԾՀԿ նախագահը պատասխանեց. «Գազպրոմի» մասով մի քիչ խնդիրն այլ է, քանի որ կան միջպետական համաձայնագրեր, որոնք Ազգային Ժողովում վավերացվել են եւ օրենքի ուժ են ստացել: Իրենք ուղղակի պարտադրել են որոշ գների ձեւավորում եւ որոշ գործողություններ»:

Բաղրամյանի խոսքով` 2013 թվականից հետո որեւէ ծախսի վերանայում տեղի չի ունեցել. «Հիմա քննարկումների փուլում մենք նայում ենք նաեւ այդ բոլոր ծախսերը: Օրինակ, կա «Գազպրոմ Արմենիա»-ում աշխատակիցների օպտիմալացման խնդիր, կա որոշակի նյութածախսային խնդիր: Օրինակ, ավտոմեքենաների կրճատման խնդիր ենք դրել: Աշխատավարձերի մասով դա ծախսերի մոտ 70 տոկոսն է: Սակագնում ներառված է ֆիքսված միջին աշխատավարձ կոնկրետ թվաքանակի աշխատողների համար: Խոսվում է շուրջ 500-1000 աշխատակիցների կրճատման մասին՝ 4-5 տարվա ընթացքում»:

 

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am