«Գվիդ» մականունով 36-ամյա քաղաքացին գարեջրի շշով հարվածել է երիտասարդի գլխին. Փամբակում տեղի ունեցած միջադեպի մանրամասները

Ապրիլի 12-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «Գլխի ձախ քունքային շրջանի պատռված վերք՝ հյուսվածքների անկանոն դեֆեկտով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Փամբակ գյուղի 28-ամյա մի բնակչի:

Մեկնած ոստիկաններին նրա հայրը հաղորդում է տվել, որ նույն օրը, Փամբակ գյուղում ծագած վիճաբանության ժամանակ, 51-ամյա Աբգար Ջ.-ն ձեռքով հարվածել է իր որդուն, իսկ նրա ընկերը գարեջրի շշով խփել է նրա գլխին:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժածն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 12-ի կեսօրին Աբգար Ջ.-ն գնացել է Փամբակ գյուղի կենտրոնում գտնվող հրապարակ, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, խուլիգանական դրդումներով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ներկա գտնվողների հասցեին հայհոյանքներ հնչեցրել:

Այնուհետև վրդովվելով երիտասարդի արարքից, բռունցքով մի քանի անգամ հարվածել է նրան, ծեծի ենթարկել: Միջադեպին միացել է նաև նրա ընկերը՝ «Գվիդ» մականունով 36-ամյա Արտակ Ս.-ն, որը ապակյա շշով հարվածել է երիտասարդի գլխին: Շիշը կոտրվել է, և «Գվիդը» կոտրված մասով կրկին հարվածել է նրա գլխին՝ պատճառելով վնասվածք:

Հարուցվել է քրեական գործ:

Անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ երկուսն էլ ներկայացել են Վարդենիսի քննչական բաժին, ներգրավվել որպես կասկածյալ և ստորագրությամբ բաց թողնվել:

Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 382 անգամ
Լրահոս
Ոստիկաննե՛ր, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուլիգան․ Սամվելին տվել եք ծեծող բանդայի ձեռքը․ Տաթև Արցախ (video) Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը (video) «Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video) «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am