Դավիթ Տոնոյանը պրիլյան պատերազմում պայմանավորվածության մասին
ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ սահմանային իրավիճակն այս պահին կայուն է:
«Սահմանային իրավիճակն այս պահին կայուն է, այսպես ասած՝ նույն վիճակում է գտնվում։ Այն կողմից կրակոցներ լինում են, բայց ոչ թիրախավորող, և վիճակը կայուն է»,- ասաց Դավիթ Տոնոյանը։
Լրագրողների հարցին, թե 2016 թվականի Ապրիլյան պատերազմը պայմանավորվա՞ծ է եղել ՀՀ վերին օղակների հետ, Դավիթ Տոնոյանը հայտարարեց. «Ապրիլյան պատերազմում որևէ պայմանավորվածություն չի եղել, չկա նման բան»։