Տոնոյանը ԱՄՆ-ից առաջարկ ստացել է՞
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով զենքի մատակարարման վերաբերյալ հարցին, ասաց, որ բոլոր այն մատակարարումները, որոնք պիտի կատարվեն տարվա վերջ, մյուս տարվա ընթացքում բոլորի վերաբերյալ պայմանավորվածություններ կան:
ԱՄՆ-ից զենք ձեռք բերելու հնարավորության մասին էլ նախարարն ասաց, որ դեռևս առաջարկ չի ստացել:
«Ես դեռևս որևիցե առաջարկ չեմ ստացել։ Նման հայտարարություն եղել է, բայց ես որևէ առաջարկ չեմ ստացել։ Մենք շուկան դիտարկում ենք որակի և գնի համատեքստում»,- պարզաբանեց Տոնոյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 25-ին Հայաստանում գտնվող ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռևս վերջնական որոշում չունի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը չեղարկելու վերաբերյալ, որով արգելվում է ԱՄՆ կառավարության կողմից օգնություն տրամադրել Ադրբեջանին: