«Մարտիմեկիստների» բազմամյա սուտը հերքվեց (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Թեման 2008-ի մարտի 1-ի հետ կապված իրադարձություններն էին:

«Լևոն Տեր-Պետրոսյանն՝ ընդդեմ Հայաստանի» հայցին ի պատասխան՝ ՄԻԵԴ-ը հերքել է 1-ին նախագահի ու իր թիմակիցների բազմամյա սուտն ու բացահայտել մանիպուլյացիան:

Տեր-Պետրոսյանը վիճարկել էր իրեն, այսպես կոչված, տնային կալանքի ենթարկելու իրավաչափության հարցը: Նրա համոզմամբ՝ տեղի է ունեցել իր ազատության և ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակում:

Ի՞նչ է վճռել ՄԻԵԴ-ը

Ինչպես հայտնի է, Լևոն Տեր-Պետրոսյանը և «Մարտի 1»-ի մյուս շահարկողները տարիներ շարունակ պնդում էին, որ Տեր-Պետրոսյանին այն ժամանակվա իշխանությունները զրկել էին ազատ տեղաշարժի իրավունքից, ու դա էր պատճառը, որ նա չեկավ Մյասնիկյանի արձանի մոտ ու չփորձեց տեր կանգնել իր կողմնակիցներին: ՄԻԵԴ-ն, ահա, անհիմն ու անընդունելի է համարել Տեր-Պետրոսյանի բողոքն այն մասին, որ ինքը 2008թ. մարտի 1-ին զրկված է եղել ազատ տեղաշարժվելու իրավունքից: Այսինքն՝ ՄԻԵԴ-ը հերքել է սուտն այն մասին, թե, իբր, Տեր-Պետրոսյանին մարտի 1-ին «տնային կալանքի» տակ են պահած եղել:

Սա շատ ուշագրավ որոշում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ Նիկոլ Փաշինյանի պատվիրած գործով սպասվելիք դատավարությանն ընդառաջ:

Երբ նախկինում հիմնավոր տեսակետներ էին հնչում, որ Տեր-Պետրոսյանը, հանրահավաքներից մեկի ժամանակ արտասանելով «Մահվան տեսիլը», իրականում առաջնորդվում էր «Թող լիքը զոհ պահանջվի ինձնից բացի» կարգախոսով, ու դա էր պատճառը, որ նա տնից դուրս չեկավ 2008-ի մարտի 1-ին և տնից փաստացի ղեկավարում էր բախումները, մարտիմեկիստները կոկորդիլոսի արցունքներ էին թափում, թե բա՝ նա տնային կալանքի տակ է եղել և ուրեմն, ինչպե՞ս կարող էր գալ ու կանխել արյունահեղությունը: ՄԻԵԴ-ը վճռեց, որ Լևոնենց ասածները սուտ են:

Տեր-Պետրոսյանը կարող էր գալ հրապարակ ու հանդարտեցնել ժողովրդին՝ կանխելով մահվան ելքով բախումները, բայց նրան մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումներից հետո արդեն զոհեր էին պետք՝ դրանք շահարկելու և իշխանությունը վերցնելու համար: Որպես գործիք՝ նա օգտագործեց Նիկոլ Փաշինյանին, ով փաստացի ղեկավարում էր բախումները, և ով փախավ, երբ պարզ դարձավ, որ բախումներով իշխանությունը չեն կարողանալու վերցնել (տե՛ս կից տեսանյութը):

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ վճռի մյուս կետերին, ապա հարկ է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքին: Այո՛, ՄԻԵԴ-ում գտնում են, որ 2008-ի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իշխանություններն անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ և խախտել են նրանց՝ հավաքներ անելու իրավունքը, բայց բոլորին էլ հայտնի է, որ մարտի 1–ի առավոտյան զոհեր չեն եղել: 10 զոհը եղել է մարտի 1-ի երեկոյան ու լույս 2-ի գիշերը:

Կրկնենք. արյունահեղությունը կարող էր կանխել Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց նա դա չարեց, քանզի այլ հաշվարկներ ուներ: Հետագայում, իհարկե, Լևոնենք փորձեցին արդարանալ, թե բա՝ Քոչարյանենք տանն էին փակել Լևոնին, և հետևաբար, նա չէր կարող գալ Մյասնիկյանի արձանի մոտ, բայց ՄԻԵԴ-ը վերջնական կնիք դրեց մարտիմեկիստների այդ բազմամյա ստի վրա: ՄԻԵԴ-ը հաստատեց, որ Տեր-Պետրոսյանը կարող էր ազատ տեղաշարժվել ու գալ Մյասնիկյանի արձանի մոտ: Մնացած եզրակացություններն արդեն հայ ժողովուրդը պետք է անի՝ «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» բառերն արտասանողի վարքագծին անդրադառնալով:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: 1996-ից հետո նախագահական բոլոր ընտրությունները՝ բացառությամբ 1998թ. տեղի ունեցածի, ուղեկցվել են հետընտրական ընդվզմամբ: Բոլոր ընդդիմադիր թեկնածուները համարել են, որ ընտրությունները կեղծվել են ու դուրս են եկել փողոց: Բայց միայն 2008թ. ընտրություններից հետո ունեցանք զոհեր:

Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը չգնացին ամեն գնով իշխանությունը վերցնելու և մինչև վերջ իրենց կողմնակիցներին օգտագործելու ճանապարհով, իսկ ահա Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես ընդդիմության առաջնորդ, վարվեց այլ կերպ: Արդյունքում՝ 2008թ. մարտի 1-ի արյունահեղությունը ոչ միայն չկանխվեց, այլ զոհերն արդեն մտնում էին նրա հաշվարկների մեջ:

Տեր-Պետրոսյանը չէր էլ թաքցնում, որ շատ հանգիստ քնել է, քանզի 10 զոհերը նրան առավելագույնը կարող էին իշխանության բերել, իսկ նվազագույնը՝ մշտական շահարկման ու քաղաքական առևտրի առարկա դառնալ:

Հ.Գ.-2: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վերջերս հայտարարել էր, որ 2008թ. մարտի 1-ի բախումների ժամանակ բացի 10 զոհերից՝ ունեցել ենք նաև վիրավորներ: Վիրավորվել են 187 ոստիկան և 32 ցուցարար: Այս թվերը ևս մեկ ապացույցն են այն բանի, թե ինչպիսին է եղել Տեր-Պետրոսյանի կոմղնակիցների վարքագիծը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

«Մարտի 1»-ի գործը բումերանգի էֆեկտով հարվածելու է այն շահարկողներին ու այն քաղաքական նպատակներով օգտագործողներին:

7or.am/

դիտվել է 537 անգամ
Լրահոս
«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am