Դավիթ Սանասարյանը կպահանջի՞ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

«Մերժի՛ր Սերժին» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդներից մեկին՝ Դավիթ Սանասարյանին ԱԱԾ-ն մեղադրանք է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ ԱԱԾ-ի՝ նա իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Նորաձև լեզվով ասած՝ հեղափոխական Սանասարյանը մեղադրվում է կոռուպցիայի մեջ:

Ի դեպ, 308–րդ հոդվածի 1-ին մասի խախտումը կարող է առաջացնել պատիժ մինչև 4 տարի ազատազրկման ժամկետով:

Կա՛մ Նիկոլն է «գործ սարքող», կա՛մ Դավիթը՝ կոռուպցիոներ

Սանասարյանը մի ժամանակ «քաղաքացիական ակԾիվիստ» էր աշխատում ու հակառուսական քարոզով արևմտյան գրանտներ «կպցնում»: Նա հաճույքով օգտագործվում էր տարատեսակ իշխանական էժանագին նախագծերում ու զուգահեռաբար «թունդ ընդդիմադիր» խաղում:

«Թավշյա հեղափոխությունը» փոխեց վարձով ապրող Դավթի կյանքը, ու նա միանգամից հայտնվեց Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում՝ մինչ այդ նույնիսկ 3-հոգանոց կոլեկտիվ ղեկավարած չլինելով:

Սանասարյանը քաղաքական դաշտում ու պետական կառավարման համակարգում լուրջ ֆիգուր չէ, բայց նրա դեմ քրեական գործը կարող է լուրջ ներիշխանական ու ներքաղաքական հետևանքներ ունենալ, քանզի տարբեր շրջանակներ կարող են հարցը շահարկել և «Մյուսներին թողած Սանասարյան Դավոյին են բռնում» թեմայով Նիկոլի հետ հակադրության մեջ մտնել ավելի թունդ հեղափոխականի դիրքերից:

«Թավշյա» իշխանությունների և հանրության համար սա ջրբաժանային գործ է դառնալու: Եթե գործը, ինչպես Սանասարյանենք են պնդում, սարքած է, ուրեմն նոր Հայաստանում գործ սարքելը խաղի կանոն է, ու բոլորի դեմ են գործ սարքում, այդ թվում՝ նախկինների: Իսկ եթե Սանասարյանի գործը սարքովի չէ, և նա իրոք կոռուպցիայով է զբաղվել, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դառնում է ոչ լեգիտիմ, քանզի հայտարարվել էր, որ Հայաստանում կոռուպցիա չկա, մինչդեռ հեղափոխական շրջանակների կարկառուն ներկայացուցիչներից մեկն է մեղադրվում կոռուպցիայի մեջ:

Նախորդ տարի տեղի ունեցածի հիմնական շարժիչը հակակոռուպցիոն կոդն էր: Հիմա պարզվում է՝ դա բլեֆ է եղել, քանզի նորերն են զբաղված կոռուպցիայով: Իսկ դա ապալեգիտիմացնում է գործող իշխանություններին:

Դավիթը կպահանջի՞ Նիկոլի հրաժարականը

Պարզ է, որ Փաշինյանին ձեռնտու չէ այս պատմությունը: Չխախտելով հանդերձ Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հարկ է նշել, որ հազիվ թե նրա դեմ գործ հարուցվեր առանց լուրջ հիմքերի:

Ի դեպ, Սանասարյանի գործի շրջանակներում լսվում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջներ: Հեղափոխությունից չօգտված աբիժնիկները և «Սասնա ծռերը» գրեթե ուղիղ տեքստով չեն ասում, բայց փաստացի մեղադրում են Փաշինյանին «գործ սարքելու» մեջ ու պահանջում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականը: ԱԱԾ-ն, ինչպես հայտնի է, վարչապետին կից մարմին է: Մեղադրել ԱԱԾ-ին «գործ սարքելու» մեջ ու պահանջել Վանեցյանի հրաժարականը նույնն է, որ «գործ սարքողի» պիտակ կպցնեն Նիկոլ Փաշինյանին ու պահանջեն նրա հրաժարականը:

Վարչապետն այս ամենը շատ լավ հասկանում է, ու դա է պատճառը, որ հրապարակավ պաշտպանեց ԱԱԾ-ին՝ անուղղակիորեն հաստատելով, որ Սանասարյանն օրենք է խախտել:

Թեև Սանասարյանը պնդում է, որ ինքը մաքուր է, և որ այս թեմայով դուրս չի գա Նիկոլ Փաշինյանի դեմ, բայց ակնհայտ է, որ գործն օգտագործվելու է տարբեր շրջանակների կողմից և, ի վերջո, բերելու է Փաշինյանի մասով հստակ վերաբերմունք արտահայտելու «հեղափոխական շրջանակների» պարտադրվածությանը:

Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը պնդում է, որ գործը շինծու է: «Գալային» տված հարցազրույցում Պետրոսյանը նշել է, որ ՊՎԾ ղեկավար Սանասարյանը ստուգումների էր մտել մի ոլորտ, որտեղ չպետք է մտներ: Սանասարյանն, ըստ փաստաբանի, չի հասկացել կամ էլ չի ուզել հասկանալ «մեսիջները», եւ այդ իսկ պատճառով խնդիր դրվեց նրան մեկուսացնել, հեռացնել իշխանությունից:

Նկատենք, որ Սանասարյանի փաստաբանի այդ հայտարարությունները նշանակում են, որ նա արդեն կոռուպցիայի մեջ մեղադրում է համապատասխան պետական կառույցներին: Իսկ դա նշանակում է, որ կոռուպցիոն մեղադրանքի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է:

Պարզ է, որ Սանասարյանի փաստաբանն, առանց իր պաշտպանյալի հետ համաձայնեցման, նման հայտարարություն չէր անի: Իսկ դա նշանակում է, որ ընտրվել է «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» տարբերակը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Սանասարյանը կոռուպցիայի մեջ է մեղադրում արդեն Փաշինյանին: «Թավշյա» տղաներն, ըստ այդմ, պետք է կողմնորոշվեն, թե ով է կոռուպցիոներ՝ Սանասարյա՞նը, թե՞ Փաշինյանը: Մինչ այդ հպարտ քաղաքացիները կնշեն «քաղաքացու օրը», որը քաղաքացու վճարած հսկայական հարկերի հաշվին է կազմակերպվելու:

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 2639 անգամ
Լրահոս
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am