«Մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում՝ Միհրան Պողոսյանը ո՞նց գնաց Ռուսաստան»․ Մարուքյան
«Մեկիդ մոտ հարց չառաջացա՞վ՝ Միհրան Պողոսյանն ի՞նչ գործ ունի Մոսկվայում։ Մի տարի ա գիտենք, որ Միհրան Պողոսյանը պետք է քրեական հետապնդման ենթարկվի։ Էդ մեր նախաքննական մարմիններն էնքան սպասեցին, մինչև էդ մարդուն տարան, առոք-փառոք ճանապարհեցին, որ հետո չկարողանան բռնե՞ն։ Մեկդ էդ հարցը չի բարձրացնում՝ ի՞նչ բանի էիք, որ էդ մարդը գնաց, ի՞նչ բանի էիք, որ Բուլկի Արամը գնաց, ինձ էդ հարցն է հետաքրրքում։ Իսկ որ մարդն արդեն գնացել է և կարա դիմի ապաստանի համար, նոր էսպիսի հարցեր եք տալիս։ Գոնսալեսը Պրահայում է դիմել, որ ինքը քաղաքական հետապնդվող է, Ռոդրիգեսը Մոսկվայում է դիմել, Խոսե Իգնասիոն էլ կարողա ասենք Մեքսիակայում դիմի։ Բերել Հայաստանը սարքել եք սերիալ, սա ի՞նչ բան է»,- լրագրողների հետ զրույցում զարմանք արտահայտեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: