Սիրիայում ական է պայթել. երկու երեխա է մահացել
Ինչպես հայտնում է Life.ru-ն, Սիրիայում Խիրբեթ Գազալե գյուղի և Դարա քաղաքը կապող ճանապարհի վրա ահաբեկիչների կողմից տեղադրված ականի պայթյունի հետևանքով երկու երեխա է մահացել: Նախնական տվյալներով` պայթյունի հետևանքով տուժել են ավտոմեքենայի մեջ գտնվող ընտանիքի 4 անդամները:
Նշվում է, որ ընտանիքի հայրը որդու հետ միասին վիրավորվել է: Երեխաներից երկուսը մահացել են: Տուժածներին տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Գյուղատնտեսական հողերի, բնակավայրերի և ճանապարհների վրա պայթուցիկ սարքերը և ականները, ենթադրվում է, տեղադրել է «Ջեբխաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը: