«Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին». Գարո Փայլան
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին»:
Հայ պատգամավորը հրապարակել է Հայոց ցեղասպանության ժամանակ Քյութահիայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Ֆաիք Ալի Օզանսոյի լուսանկարը, ով այդ տարիներին հրաժարվել էր իրականացնել հայերին տեղահան անելու ու կոտորելու երիտթուրքական կառավարության հրահանգը: «Հարգանքով խոնարհվում եմ բոլոր այն անձանց, ովքեր իրենց կյանքի գնով հրաժարվեցին իրականացնել ցեղասպանության հրահանգը՝ ի դեմս Քյութահիայի նահանգապետ Ֆաիք Ալի Օզանսոյի», - գրել է Փայլանը: