Սերժ Սարգսյանը համառորեն լռեց, վերջում միայն մի բառ արտաբերեց. տեսանյութ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր թիմակիցների հետ եկավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այնտեղ ծաղիկներ խոնարհեց անմեղ զոհերի հիշատակին, ապա հեռացավ։
Հեռանալու ընթացքում լրագրողները փորձեցին հարցեր տալ եւ պատասխաններ ստանալ նրանից, սակայն ճանապարհի ողջ ընթացքում նա ոչ մի բառ չարտաբերեց։
Միայն վերջում ասաց. «Ցտեսություն»։