Կիմ Չեն Ընն առաջին անգամ հարցազրույց է տվել օտարերկրյա լրագրողին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստան ժամանելուց հետո բացառիկ հարցազրույց է տվել «Ռոսիա» հեռուստաալիքի լրագրող, հաղորդավար Պավել Զարուբինին:
Ինչպես նշում է vesti.ru-ն, սա առաջին դեպքն է, երբ Կիմ Չեն Ընը հարցազրույց է տալիս օտարերկրյա լրագրողին: Հարցազրույցի ընթացքում հյուսիսկորեացի առաջնորդն ասել է, որ Ռուսաստան այցի սկիզբն իր մոտ ջերմ տպավորություններ է առաջացրել:
«Ես Ռուսաստան եմ եկել մեր ժողովրդի ջերմ զգացումով: Լիահույս եմ, որ այս այցը հաջող և օգտակար կլինի, և որ հարգարժան նախագահ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կկարողանամ քննարկել Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ կոնկրետ հարցեր»,-ասել է նա: