ԵՊՀ ռեկտորն ուզում է ցույց տալ, որ իր համար Փաշինյանը եղած-չեղած մի հաշիվ է
«Ժամանակ» թերթը
գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երեւանի պետական համալսարան
այցից առաջ համալսարանի ռեկտորատ է այցելել նրա օգնականներից մեկը, ով
համալսարանի աշխատակազմին փոխանցել է Փաշինյանի ցանկությունը, ըստ որի՝
վարչապետ Փաշինյանը չի ցանկանում տեսնել Արամ Սիմոնյանին:
Սիմոնյանը փոխանցել է, որ վարչապետի եւ իր ցանկությունները ընդհանուր
են, ինքն էլ չի ապրում նրա հետ տեսակցելու փափագով: Փաշինյանը փորձում է
Սիմոնյանին մեկուսացնել եւ համալսարանի ֆակուլտետների դեկաններին եւ
ամբիոնների վարիչներին հասկացնել, որ պետք չէ ռեկտորին լուրջ վերաբերվել,
Սիմոնյանն էլ իր հերթին է ուզում ցույց տալ, որ Փաշինյանն իր համար
եղած-չեղած՝ միեւնույն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում