Աղքատներն իրենք են մեղավոր, որ աղքատ են․ Փաշինյանի երջանկության մեխանիկան

«ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին՝ առնվազն քաղաքացիների մի մասը, 22 տարեկանում պետք է ունենան բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն»,- ԵՊՀ մասնաշենքում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հիշել մի քանի օր առաջ իր ֆեյսբուքյան ասուլիսին քաղաքացիներից մեկի հարցը:
«Մի հարց էին ինձ ուղղել, որի մասին մինչ օրս մտածում եմ: Քաղաքացին ասում էր՝ 22 տարեկան եմ և աշխատանքի ընդունվելուց ուզում են բարձրագույն կրթություն, 3 տարվա աշխատանքային փորձ և 3 լեզուների իմացություն: Ասում էր, այս ի՞նչ աբսուրդ է: Առաջին հայացքից՝ սա աբսուրդ է թվում, բայց ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին կամ առնվազն քաղաքացիների մի մասը, հատկապես՝ իգական սեռի ներկայացուցիչները, ովքեր բանակ չեն գնում, 22 տարեկանում պետք է ունենան բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և ավելացրել, թե լավ մասնագետը մեր երկրում չի կարող առանց աշխատանքի մնալ։ «Ինչ վերաբերում է մեթոդին, ինչպես քաղաքական հեղափոխության, այս դեպքում էլ մեզ համար հիմնական և առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը: Մեր հիմնական գործիքակազմը պետք է լինի քաղաքացիների տնտեսական գործունեությունը խրախուսելը, յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելը»,- հավելել է ՀՀ վարչապետը և կարծիք հայտնել, թե լավ մասնագետը կարողանում է նաև աշխատատեղ ստեղծել։
Հետաքրքիր և խորհրդանշական փիլիսոփայություն՝ սիրո և թավշյա հեղափոխության առաջին տարեդարձին՝ ՀՀ հպարտ քաղաքացու սպասելիքներն արադարացնելու համատեքստում։ Անցյալ տարի, երբ այս օրերին Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում դուրս գալ փողոց, փակել ճանապարհները և աջակցել իրեն, որ Հայաստանում տեղի ունենա հեղափոխություն, խոստանում էր, որ մենք ապրելու ենք երջանիկ Հայաստանում․ <<Կեցցենք մենք և մեր երեխաները, որ արդեն իսկ ապրում ենք երջանիկ Հայաստանում>>,- հրապարակից հայտարարում էր Փաշինյանը։

Անցել է մեկ տարի, և հարցը, թե արդյո՞ք ՀՀ հպարտ քաղաքացին ապրում է ավելի երջանիկ Հայաստանում, չունի միանշանակ պատասխան, նախ և առաջ այն պատճառով, որ չկան չափելի արդյունքներ։ Թերևս դրանք կան, բայց վկայում են, որ ՀՀ քաղաքացին ավելի երջանիկ Հայաստանում չի ապրում․ գործազուրկների և աղքատների թիվը չի պակասել, հակառակը՝ ամեն օր հայտարարվում է նորանոր կրճատումների մասին, ներդրումներ չկան, գները չեն նվազել, տնտեսական հեղափոխությունը, որը պետք է բարեկեցության հիմքը լիներ, չկա ու չի նշմարվում։ ՀՀ հպարտ քաղաքացին դեռևս հույսով սպասում է՝ մտածելով, որ մեկ տարին մեծ ժամանակ չէ՝ բոլոր հարցերը լուծելու համար։ Խնդիրը, սակայն, ժամկետները չեն, այլ այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վրայից հանում է և շատ սահուն կերպով դնում ՀՀ քաղաքացու վրա՝ նրանից պահանջելով անհատական ջանքեր։ Թող քաղաքացին կրթվի, լեզուներ սովորի, բուհը չավարտած աշխատանքային փորձ ձեռք բերի, թող բիզնես նախաձեռնություն ցուցաբերի, աշխատատեղ ստեղծի, տնտեսական ակտիվ գործունեություն ծավալի, որպեսզի երջանիկ լինի։ Իհարկե հրաշալի է ասված՝ ինչո՞ւ պիտի քաղաքացին իր բաժին երջանկությունը իշխանությունից պահանջի, բայց չէ՞ որ նախկին իշխանության ժամանակ էլ այդ նույն հատկանիշներն ունեցող քաղաքացին կարող էր բարեկեցիկ և երջանիկ ապրել։ Ուրեմն առնվազն ազնիվ չէր՝ մեղադրել նախկիններին, թե նրանց ապաշնորհ քաղաքականությունն է պատճառը, որ Հայաստանում մարդիկ աշխատանք չունեն, աղքատ են, մի խոսքով՝ երջանիկ չեն։
Հիմա ի՞նչ է ստացվում՝ մեզ մոտ յուրաքանչյուր երրորդ մարդու աղքատ լինելու մեղավորը իշխանությու՞նն է, թե՞ այդ նույն աղքատի ապաշնորհությունը։ Ստացվում է, որ աղքատներն իրենք են մեղավոր, որ աղքատ են, գործազուրկներն էլ մեղավոր են, որ գործազուրկ են։ Իսկ իշխանությունը ոչ մի մեղք չունի, որ չկան աշխատատեղեր, չկան բարձր աշխատավարձ առաջարկող մեծաքանակ ընկերություններ, և կա մշտական կրճատումների սպառնալիք։ Ի վերջո, 3 լեզու իմացող պրոֆեսիոնալը Սերժի ժամանակ էլ էր գործ գտնում, Նիկոլի ժամանակ էլ կգտնի։ Բայց դա  որևէ կապ չունի նրանց ղեկավարման արդյունավետության հետ։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 1741 անգամ
Լրահոս
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am