Բա որ Ադրբեջանի իշխանությունը գժվեց ու ճանաչեց .մենք պատրա՞ստ ենք պատերազմի .Սամվել Բաբայան

Հարցազրույց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար,Արցախի հերոս Սամվել Բաբայանի հետ:/Մաս 2-րդ/

-Մեղրու թեմայի մասին.վերջին շրջանում մարդիկ են հայտնվում,ովքեր առիթից օգտվելով խոսում են այն մասին,որ պատրաստ էին հանձնել:Իսկապես նման բան եղե՞լ է:

-Ինձ այդ հարցը էլի են ուղղել,պատասխանել եմ:Խնդիրն այն էր,որ Մեղրու երկարությունը ընդհանուր 49 կլիոմետր տարածք է կազմում, դրանից հետո հետո 110 կիլիոմետր այսօրվա ազատագրված տարածքներ են, Մեղրին հանձնելուց պետք է չէ սրա մասին էլ խոսե՞լ:Այստեղ ես եմ եղել պատասխանատուն ,զորքին ես պետք է հրաման տամ ետ քաշվել ,ինձ պետք է հրաման տա նախագահը: Նախարարը իրավունք չունի,նախագահը պետք է հրաման տա,բանակի հրամանատարը,ըստ կանոնադրության ,միայն ենթարկվում է նախագահին,ուրիշ ոչ մեկին:Նախարարի հետ ինքը աշխատում է ,նա ուղղակի իրավունք չունի արտաքին քաղաքականությամբ զգաղվել,բայց բոլոր հարցերով նախագահի հրամանն է կատարում:Եթե նման բան է եղել,ինձ պետք է հրավիրե՞ին ,ասեին,որ այդ տարածքները պետք է տանք:Ես վերջերս եմ լսել,որ Մեղրիի հարց է քննարկվել,կարող է քննարկել են իրենք իրենց մեջ:

-Ինչը դրդեց,որ Վաղարշակ Հարությունյանը ,Վահան Շիրխանյանը դրա մասին խոսեն,նամակ գրեն,այն էլ այս փուլում:

-Առաջինը Շիրխանյանը խոսում ,ասում է՝Վազգեն Սարգսյանն է իրեն ասել: Վազգենն այն անձն էր,որ չէր կարող Շիրխանյանի հետ նման հարց քննարկել,դա մեկ: Երկրորդը՝Ռոբերտ Քոչարյանը չէր կարող Վազգեն Սարգսյանի հետ առանց համաձայնեցնելու ,առանց խոսելու նստել ադրբեջանցու հետ Մեղրու հարց քննարկի:Չի կարող նման բան լինել,ինքը հասկանում էր,որ ուժային կուռույցների ղեկավարները պետք է գոնե իմանան, որ այդ փոխզիջման խոսակցություն վարի:Ես չեմ կարծում,որ Վազգենի ողջ եղած ժամանակ նման բան կարող էր լինել:Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող ասել,որ այն ժամանակ , խոսվում էր լաչինի,կան այլ տարածքների հանձնման մասին առանց Վազգեն Սարգսյանի հետ խոսելու կարող էր նման բան որոշել:

-Ո՞մ էր պետք ,որ այս փուլում սրա մասին սկսեցին խոսել:

-Մարդիկ,որ նեղ տեղում են լինում,կամ դա է պատճառը,կամ ուզում են մեկին քսվեն,ցույց տան իրենց ծառայությունը:Ես չգիտեմ իրենք ինչ են ասել…

-Դուք հաստատ բոլորին լավ գիտեք:

-Իմ ներկայությամբ կամ ինձ հետ նման բան չեն քննարկել,ինքն ասում է՝ես մտա Ռոբերտ Քոչարյանի մոտ,սեղանը շուռ տվեցի, թռա պատալոկից կախվեցի, հիմա պատմում է,ինքն իր անեկդոտը պատմում է ,Քոչարյանը փակված է,ինքը՝դրսում:Չի կարող նման բան լինել,սուտ է:Ես չեմ ուզում իրենց հեքիաթներին մասնակցել:

-Պատմությունը ցույց է տվել,որ հնարավոր չէ հաղթել արցախցուն,մի քանի անգամ փորձել են,բայց դա չի հաջողվել: Նորից ապացուցեցին ,որ դա այդպես է: Ամենակարևորը՝ուժեղ են ,շատ են սիրում իրենց հողն ու ջուրը և շատ միասնական են: Պատահական չէր այն լուսանկարի պատմությունը,ինչ տեղի ունեցա՞վ ,ինչո՞ւ Սամվել Բաբայանը հայտնվեց մի տեղում, Ռոբերտ Քոչարյանը մեկ այլ,Արկադի Ղուկասյանը,Սերժ Սարգսյանը և մյուս առաջնորդները,Արցախի հերոսները մեկ այլ: Ի՞նչն էր ձեր մեջ ամենախորքային հակասությունը:

-Իմ մասով կարող եմ ասել,խնդիրը զուտ գաղափարական էր,Ղարաբաղի հարցի շուրջ ես դեմ եղել եմ Լաչին,Քյալբաջար հարց քննարկելը:Ռոբերտ Քոչարյանը այն ժամանակ ,երբ 2000-2001 թվականին Քի Վեստում փորձում էին ստորագրել միայն Լաչինի տարածքը ԼՂՀ-ի հետ:Հիշենք 1999-ին իմ հետ ստեղծված կոնֆլիկտը, և հանում արխիվներից ,որ Քյալբաջարը բանակցային թեմա չէ, այն ժամանակվա Ղարաբաղի իշխանությունները,այդ ձեր ասած անձը գոռում էին,որ նման թեմա չկա,հայտարարում է,որ մենք Քյալբաջարը չենք տալիս, անգամ նոր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հանձնարաեց,որ հարցազրույց տա և հայտարարի ,որ նման թեմա չկա, բոլորը դա կհիշեն:Իմ ու իրենց միջև սա է եղել,թե ինչ է կատարվել իրենց մեջ հետագայում,տեղյակ չեմ:

-Այսինքն ՝Արցախում իշխանության կռի՞վ չէր: Երկրորդ կարևոր բանը.պատերազմը մի պատմություն է,խաղաղությունը մեկ այլ:Կան մարդիկ,որ հերոս են,հերոսկան ճանապարհ ունեն,բայց խաղաղության պայմաններում չեն կարողանում իրենց ճիշտ դրսևորել:

-Փորձեմ փարատել այդ կարծիքը.առաջինը.Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելուց,ես ՝ինքս,թե պառլամենտում,առաջին անգամ ինքը երկու տարով պառլամենտով նախագահ ընտրվեց,հետո ժողովրդական, ելույթ ունեցա պառլամենտում.այն իմ հեղինակությանը այն ժամանակ քիչ չի եղել:Մինչ այդ Ռոբերտ Քոչարյանը ստանում էր 7-8 ձայն ,այդ օը ստացավ 51 ձայն և անցել նախագահ:

-Ինչո՞ւ ոչ դուք ,այլ Ռոբերտ Քոչարյանը:

-Առաջինը՝ես երիտասարդ էի,երկրորդը՝կային մի շարք գործոններ,ես չէի համարում,որ ես պատրաստ եմ լինել նախագահ:Դա իմ որոշումն է եղել:Դրանից հետո ,երբ գնում էինք հմաժողովրդական ընտրության,էլի խնդիր է եղել, Ռոբերտ Քոչարյանը նույն կերպ է մտածել,որ ես ինքս եմ ուզում լինել ,ես պարզ բացատրել եմ ,որ եթե դուք չեք մասնակցում,ես ինքս չեմ մասնակցում,կգա նոր իշխանություն ,ես նրանց հետ չեմ էլ աշխատելու:Խնդիրը՝կամ դուք դնում եք,կամ երկուսս էլ չենք դնում,թող ընտրություն լինի,ով կընտրվի,թող ընտրվի:Հետագայում ինքը համոզվել է,որ ես անկեղծ եմ:Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում հայտարարում է,որ Ղարաբաղում իրեն փոխարինելու է Լեոնարդ Պետրոսյանը ,և դրանից հետո միջորդներ են գալիս,բանակցում Ղարաբաղի հարցի շուրջ ,ես տեսնում եմ ,որ Լեոնարդը պարտրաստ չէ:Հետո ես Երևանի իշխանությունների հետ բանակցում եմ .Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահն էր,Ռոբերտ Քոչարյանը վարչապետ,փորձում եմ համոզել,որ ճիշտ է Արկադին է:

-Դուք էիք համոզո՞ւմ:

-Այո:Արկադիին էլ համոզեցինք,որ ինքը լինի թեկնածու :Ինքը համարել է,որ ես հետո չարաշահել եմ,իրեն առաջարկել եմ այդ պաշտոնին, իր մտածելակերպով ինքը կամակատար է դարձել, դա իր մտածելակերպն է:Մարդը ոնց ուզում ,այնպես էլ մտածում է:Այդ ժամանակ Հայաստանում արդեն կային խնդիրներ,1998 –ի իմ նամակը ,եթե հիշում եք իմ նամակը Սարգսյան Վազգենին , սկսում են խաղալ Երևան-Ստեփանակերտ՝պարոն Բաբայանի դեմ,որն ավարտվում է նրանով,ինչով ավարտվում է :

-Բայց Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ձեզ լավ գիտեին:

-Այո,լավ գիտեին,բայց հնարավոր է որևէ մեկին դու խանգարում ես:

-Կա՞ մի բան ,որ հետադարձ հայացք գցեք և ասեք՝գուցե զիջեի և այսպես չլիներ:

-Ես չեմ գտնում ,որ ես ինչ-որ տեղ ինչ-որ բանում պետք է զիջեի,համաձայնեի իրենց կարծիքի հետ:Ես ասացի պատճառը՝Լաչին ,Քյալբաջար,տարածքների հարցը,թե ինչ տարածների վրա պետք է մնա Ղարաբաղը:Եթե լավ իշխանություն է,լավ դիվանագիտություն,թող մի քիչ էլ ավել պահեն:

-Պահեցին, փաստորեն լավ իշխաություն էր,լավ դիվանագիտություն:

-Խնդիրն այն է,որ պահելը մի հարց է ,կարևորը ,որ օրինականցրած լինեինք,հասնեինք նպատակին,դա էլ մի հարց է:

-2000-2004 թվական,ի՞նչ տարիներ էին ձեզ համար,չնայած ձեզ դատեցին 14 տարի:

-4,5 տարի նստեցի:Ղարաբաղի օրենսգիրքը փոխվեց,14-ը դարձավ 11,հետո առողջական խնդիր կար,Երևանից պրոֆեսորներ հրավիրեցին,զննություն կատարեցին,պատասխան տվեցին ,որ անհապաղ պետք է դուրս գամ:

-Գնահատեցին,որ հերոսի հետ գործ ունեն:

-Ուզում եմ,որ հասարակության համար ամեն ինչ պարզ լինի:Մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել բժիշկներին ,որոնք իրենց վրա մեծ պատասխնատվություն են վերցրել և գրել են այն ձևով ,որ այնընտրանք չէր մնացել այդ իշխանությանը՝կամ նա մնում է բանտում և մահանում է,կամ գնում է ստացիոնար բուժման:Նրանք ձևակերպեցին,որ ինձ համաներմամբ ազատ են արձակում:Իրականությունը սա է:

-Այս ամենից հետո երբևէ առիթ ունեցել եք հանդիպելու Արկադի Ղուկասյանի հետ:

-Դրանից հետո անմիջապես հանդիպել ենք,խոսել ենք ինչ –որ թեմաների մասին,հետո այդպես էլ այն,ինչ պայմանավորվել էինք,չեն կատարել:Դա գաղտնիք թող մնա:Դրանից հետո ոչ էլ հանդիպել եմ՝ոչ ցանկություն ունեմ,ոչ առիթ:

-Քաղաքական հայտ ներկայացրեցիք,չստացվեց,ակնհայտ էր,որ իշխանությունը թիրախ ընտրել էր ձեզ և պարզ էր ,որ իշխանությունը ամեն ինչ պետք է անի,որ ՕՐՕ-ն չհայտնվի ԱԺ-ում :Դա նրանց հաջողվեց,ձեզ ձերբակալեցին Իգլայի գործով:Շատերն ասում են,որ դա շինծու գործ է ,ժամանակը ցույց կտա:Դուք հիմա երախտիքի ինչ-որ բան ունենք այսօրվա իշխանության նկատմամբ,որ ազատ արձակեցին ձեզ,թե՞ արդարությունը պետք է մի օր հաղթեր:

-Դրանից հետո մենք պետք է գնայինք Եվրոդատարան, ամեն դեպքում այդ արդարությանը մենք հասնելու էինք:Իհարկե, Նիկոլ Փաշինյանի գալով մենք արագացված դուրս եկանք ,բանտում չնստեցինք,չսպասեցինք:

-Եթե այսօր անօրինական ինչ-որ բան տեսնեք,ձեզ կկաշկանդի՞ այն հանգամանքը ,որ այսօրվա իշխանությունների շնոհիվ ազատության մեջ եք,չքննադատել,չասել խնդիրների մասին,կլինի Արցախի շուրջ,Հայաստանի ,թե Արցախի ներսում:Ազա՞տ եք ձեր կարծիքը արտահայտելու համար:

-Ես որևէ ժամանակ կաշկանդված չեմ եղել, չեմ փորձել մեկի նկատմամբ ռեվերանսներ անել,աչքին լավ լինել, հակառակը ,ես բոլոր իշխանությունների հետ ես իմ սկզբունքները,իմ դիրքորոշումը ունեցել եմ,ցանկացած հարցով,ուղղակի ժամանակ առ ժամանակ մեր հասարակությունը այս մեկի կողմն անցավ,այն մեկի,իշխանությանն է պաշտպանումկամ հակառակը:Ինձ ճիշտ ընկալեք,ես ասում եմ այն ,ինչ մտածում եմ,ինչը գիտեմ ճիշտ է:

-Սամվել Բաբայանը շարունակում է միայնակ գայլի կերպարով մնա՞լ:

-Ուզում եք համարեք միայնակ գայլ,կամ ոնց ուզում եք:

-Նիկոլ Փաշինյանը հայտարարում է,որ նոր կետից ենք սկսում,Լավրովը հայտարարություն է անում,պարզվում է,որ ոչ մի նոր կետ չկա:Հայտարարեց ,որ Արցախը պետք էբանակցային կողմ դառնա ,մենք տեսանք ,որ բանակցային սեղանի շուրջ նստած չեն:Մադրիդյան սկզբունքների մասին դուք խոսեցիք,ի՞նչ կասեք սրա մասին,ի՞նչ կետում ենք,և ինչպե՞ս եք գնահատում Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և վարած քաղաքականությունը:

-Հայտարարությունները,որ Արցախը պետք է կողմ լինի,միանշանակ ընդունելի է…

-Տեսաք՞ սեղանի շուրջ Արցախը:

-Երկրոդ խնդիրն այն է,որ Մադրիդայն սկզբունքը բանակցային թեմա չպետք է լինի, դա Ադրբեջանի թելադանքն է,դեռ 2009-2010թվականներից,դրա շուրջ նստել բանակցել,ոչ թե ես չեմ ուզում,այլ նման լուծում չկա,դա բերում է պատերազմի:

-Բայց դա պահում է ստատուս-քվոն:

-Ես այսօր Ղարաբաղում ցանկացած գյուղ մտնում եմ,այդ հարցը ուղղում եմ՝ ժողովուրդ,եթե վաղը Ադրբեջանը մեզ ճանաչում է …

-Մենք միշտ հույս ենք դրել այն բանի վրա,որ նրանք մեզ չեն ճանաչի…Ռոբերտ Քոչարյանն իր գրքում ասել է,որ մեկ անգամ ենք մոտ եղել դրան,բայց Ալիևը հրաժարվել է:

-Համարենք ,որ մոտ ենք եղել ու Ադրբեջանի իշխանությունը գժվում է ու ճանաչում է:

-Այ դա ուրիշ հարց է:

-Հույսով չի կարելի ապրել,դա ինքնախաբեություն է:

-Եթե պատրաստ չենք ,նշանակում է պատերազմ:

-Իսկ այդ պատերազմին պատրաստ ենք:

-90-ականներին պատրա՞ստ էինք, բայց պարզվեց պատրաստ ենք:

-Դրա համար,ես երբ գնում եմ այդ գյուղերը,ես իզուր չեմ շեշտում,որ նայում ես այն տղաներին,որ զոհվել են,նայում ես քարերը,անկեղծ եմ ասում ,50 տոկոսը 1992 թվի տղաներ են: Հիմա նորից այս 18 տարեկան երեխաներին տանե՞նք:

-Այսօրվա իշխանությունները երբ ասում են՝խաղաղություն ենք ուզում հաստատել,ինչ նկատի ունե՞ն:Լավրովն էլ ասաց,նոր բան չկա:

-Այսօր իշխանությունները վարում են նախորդների սեղանին դրած փաստաթուղթը ,փորձում են վստահություն ներշնչել,երկու կողմերը իրար հետ,հումանիտար քայլերով փորձել հասկանալ,որ ժողովուրդները իրար հասկական ,այդ մթնոլորտը իրանց մեջից դուրս գա:

-Իսկ դա իրատեսակա՞ն է:

-Ես չասացի,որ դա իրականացնելու են,ասացի այն,ինչ կա: Դա ցանկությունն է ,սկսել են այդ կետից:Ես որևէ վտանգավոր բան չեմ տեսնում,հայ ժողովուրդը ոչ մեկի նկատմամաբ թշնամանք չի տեսնում,բայց իր հողերն էլ չի տալու ոչ մեկին:

-Ինչ կառաջարկեիք այսօրվա իշխանությանը,փաստորեն այն,ինչ ասում են,որ նոր կետից են սկսելու,դա չկա:

-Հումանիտարը նոր կետ է, հումանիտար քայլերով հավաստիացնում ենք,որ իրար դեմ լավ ենք լինելու, սիրելի ղարաբաղցիներ,այդ Լաչինի միջանցքը հերիք է ձեզ,համաձայնվեք թուրքերի հետ էլ լավ բարեկամություն ենք անելու:

-Ինչին համաձայնե՞նք:

-Ես վստահ եմ,որ այդ պահը չի գալու:Առաջին տարբերակ ՝այդ ժողովրդին պետք է ասել՝վեշերդ կապեք,տեղափոխվեք Հայաստան, այդ տարածքները հանձնում ենք,երկրորդ տարբերակ՝ դա պատերազմն է:Երրորդ տարբերակը՝երբ ղարաբաղցիների հետ որպես սուբյեկտ գալիս եք համաձայնության մի տարածքի շուրջ ,միջազգային դիտորդները գծում են մի նոր քարտեզ ,միջանկյալ որոշում ,և այդ տարածքը պատերազմական գոտուց դուրս է գալիս,այլևս այդտեղ պատերազմ չի լինելու:

Առաջին հատվածն ՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 17063 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am