Նիկոլ Փաշինյանը Սահմանադրություն է խախտել.ովքեր կարող են դատի տալ նրան.Արծվիկ Մինասյանը նույնիսկ հուշել է

Հարցազրույց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի հետ:/Մաս 2-րդ/

-Եվ աշխատատեղեր:

-Այո,և լրացուցիչ աշխատատեղեր:Այս տեսակետից,որպես տնտեսության զարգացման ազգային մոդել ,իմ համար անհասկանալի է այն մարդկանց մոտեցումը,ովքեր փորձում են ներկայացնել,որ ներմուծումը ամեն գնով խրախուսենք ,որպեսզի մենք՝ իբր կարողանանք մրցակցային միջավայր ստեղծել:

-Այսօր ամենահզոր երկրներն են պայքարում դրա դեմ:

-Եվրոպական երկրները,Ռուսաստանը ,ԵԱՏՄ-ի գրեթե բոլոր երկրները առանձին պաշտպանական մեխանիզմներ են կիրառում :Մենք ունենք գործող օրենսդրություն, ներքին շուկայի մասին պաշտպանության մասին օրենք ,որը նախատեսում է այս իմ թվարկած ընթացակարգերը:Կառավարությունը,որի հիմնական կռիվը պետք է լիներ այստեղ,ոչ թե թողել մասնավորի վրա:Մասանավոր կազմակերպությունը չպետք է մտնի այս կռիվների,բանավեճերի մեջ,այս թեմաների մեջ:Կառավարթյունը հենց նրա համար է,որ գործընկերության շրջանակներում ներմուծողներ,արտադրողներ ,սպառողներ,շինակարական կազմակերպություններ,բոլորի խորհրդակցության արդյուքնում պետք է ներկայացներ այս փաթեթը:Կառավարությունը հիմա ձեռքերը լվացել,քաշվել է մի կողմի,ասել է՝գնացեքպառլամնտում կռվեք իրար հետ: Դրա համար էլ տեղի -անտեղի կարող են օգտագործվել նաև կազամկերպությունների անուններ, անձանց անուններ ,ես կոչ կանեմ,նաև կազմակերպությունների սեփականատերերին չլարվել այս իրավաիճակում,ակնհայտ է անգամ ,եթե կազմակերպված քայլ չի սա ,դրսի հրահրված, քաղաքական այս կամ այն խնդիրը լուծելու ,առնվազն միամտության կարող է հայտնվեն վատ վիճակի մեջ:

-Բայց ասացիք,որ հնարավոր է մարդիկ գերշահույթների հարց են լուծում:

-Դա այլ թեմա է,որովհետև ես հիմա խոսում եմ երկրի քաղաքական ,տնտեսական հարթության մեջ ֆունկցիաները ճիշտ բաշխելու մասով:Պատգամավորը ,պետք է լինի պատգամավոր, մենք այսօր Հայաստանում չունենք ընդունված լոբինգի մասին օրենք,որը ի միջայլոց շատ երկրներում ընդունված է,որը այս կամ այն տնտեսության շահը սպասարկելու համար կոնկրետ նախատեսում է օրինական միջոցներ ՝ինչպես քարոզել,ինչպես ներկայացնել ,ինչ ֆինանսավորմամբ:

-Երևի թե անհրաժեշտություն կա,որ կառավարությունը սեփականատերերի հետ նորից նստի ,քննարկի:

-Ես կարծում եմ,որ քանի որ հիմա պառլամենտն է ներգրավված,հանձնաժողովի նախագահը՝ պարոն Թունյանն էլ է նախաձեռնելու դա,իր հետ զրույցի արդյունքում վստահ եմ,որ այս հարցը ի վնաս տեղական արտադրության չի մնալու ,այս պահի դրությամբ գոնե քննարկման մակարդակում:

-Այլապես սեփականատերը ստիպված է լինելու գնալ կրճատումների:

-Ոչ միայն ստիպված լինելու,որևէ տրամաբանություն չի լինելու այդ գիգանտը պահել: Սա նշանակում է մեր տնտեսության քայքայում, կազմակերպված հարձակում է տնտեսության վրա,որը չպետք է թույլ տալ:Դրա համար ես հույս ունեմ,քանի որ Թունյանը մինչ այդ եղել է տնտեսական լրագրող,դաշտը ուսումնասիրել է,նա գոնե ինչ-որ բան կփոխել: Ես նկատի չունեմ Իմ քայլը դաշինքին,որովհետև Իմ քայլի նկատմաաբ ես այլ պատկերացում ունեմ:

-Կստեղծենք 12 նախարարություն ,հետո բովանդակության մասին կմտածենք.Իմ քայլի պատգամավորիեց մեկի տեսակետն է: Ի՞նչ կարծիք ունեք և ուր է տանում այս նոր փոփոխությունը:

-Ակնհայտ է,որ սա անպատասխանատու մոտեցում է,սահմանադրությունը նախատեսում է գործադիր իշխանության համար կոնկրետ պարտականություններ,ֆունկցիաներ,լիազորություններ ,քաղաքական որոշումներ և ծառայությունների դաշտ:Այն քաղաքական որոշումները,որոնք նկարագրված են և մեր երկրի առջև ծառացած են ,այդ մասով պետք է լինեն նախարարություններ:Կառավարության կառուցվածքը այստեղից պետք է ծնվի,այլ ոչ թե ինչպես փոխվարչապետն է ասում կամ պատգամավորներից շատերը,բերեք ստեղծենք իքս նախարարություն,հետո սկսենք բովանդակություն հաղորդել:Դա անպատասխանատու վերաբերմունք է:

-Կասկածու՞մ եք,որ սա ընդունվելու է:

-Ես չեմ կասկածում,նույնը Մշակույթի,Սփյուռք ,Գյուղատնտեսության ,Սպորտի և երիտասարդության նախարարությունների մասին է:Ինչով եք դուք դատում, այս նախարարությունը արդյունավետ է եղե՞լ ,թե չէ:Ենթադրենք թե Սփյուռքն ուՄ չափելու ինչ որ բան չունեիք նկարագրված,բա Սպորտը՞:Աշխարհի,Եվրոպայի չեմիոններով ենք ուզում դատել,լավագույն արդյունքներ են ցույց տվել,ո՞րն է չափման միավորը,որ դուք որոշում եք սա ունենանլ,սա չունենալ:

-Ինչու գնացի՞ն դրան:Գուցե բյուջեն դատարկ է և գնում են նման քայլերի՞:

-Դա ամենաոչպրոֆեսիոնալ հիմքը կարող է լինել:Իմ կարծիքով երկու պատճառ կա.առաջինը՝ժամանակին քաղաքական հայտարարություն է արել վարչապետը ,հիմա որոշել մեծամասնությունը ,այդ թվում նաև կառավարություն ձևավորած ուժը,որ այդ հայտարարությանը միս ու արյուն հաղորդի,որը ի դեպ իրենց այսօրվա քաղաքական տեսակետից որոշում կայացնելու առումով շատ ավելի դյուրին է դարձնում:Պատկերացրեք կառավարության 21 անդամի ներկայությամբ,որոնք իսկապես եթե կառավարության անդամներ էին, խոսք կարող էին ասել,նրանց պայմաններում խոսելը ,որոշում կայացնելը,այլ բան է 14-ի պայմաններում:

-Կարծու՞մ եք դա է պատճառը:

-Ես կարծում եմ,որ ինչքան քիչ մարդկանց հետ գործ ունենան,այնքան ավելի լավ:Այլ բացատրություն ես չունեմ:

-Փող չա:

-Այս արտահայտությունն էլ է աբսուրդ:Այս օպտիմալացման արդյուքնում,որ անընդհատ գոռում -գոչում ենք,որ դուք օրենքի համաձայն պետք է ազդեցության գնահատականներ բերեք ,ինքներս ենք նստել հաշվարկել,թե ի վերջո սրա ազդեցությունը ինքան է լինելու:Մաքսիմում խոսքը 1 միլիարդ դրամի մասին է,1 միլիարդ դրամը այն փողն է,որը կարող է ցնցում առաջացնե՞լ մեր տնտեսության մեջ կամ մեր պետական կառավարման համակարգու՞մ:Անշուշտ՝ոչ:Մանավանդ հիմա խոսում են տասնյակ միլիարդավոր դրամների մասին,որ մենք կարող ենք բերել բյուջե:Իմ խորին համոզմամբ, ոչ պրոֆեսիոնալիզմ,որակյալ կադրային պակաս,չունենք նախարար բերեք նախարարությունը վերացնենք ,բայց ես այս ամնի մեջ շատ կարևորում եմ սահմանադրականության հարցը:Այն ,ինչ հիմա իրենք անում են կառուցվածքի հետ,հիմք են ընդունում սահմանադրության այն նորմը ,որ կառավարությունն է ներկայացնում ,հետևաբար վստահենք կառավարությանը:Դա այդպես չէ: Կառավարությունը, ի վերջո գործադիր իշխանությունն է ,և գործադիր իշխանությունը երկրինն է, նրա ամեն մի գործողություն պետության ,հասարակության վրա ազդեցություն ունի,այդ դեպքում եթե այդ տրամաբանության շարժվենք ,որ կառավարությունը ոնց ուզենա,այնպես շարժվի,սահմանադրական նորմը կասեր ՝կառավարություն,կառուցվածքը դու որոշի,ոչ թե բեր պառլամենտ:Երկրորդ բացասական բանը՝մենք այս ընթացքում տեսնում ենք,որ ակնհայտ սահմանադարական խախտումներ կան:Օրինակ՝հինգ նախարարություն արդեն 4-րդ ամիսն է առանց նախարար են գործում ,դրանցից առնվազն երկուսում ակնհայտ սահմանադարական խախտումը շատ ակնառու է՝Սփյուռքը և Մշակույթը:Երկուսի փոխնախարարները,որոնց վերապահել են այսպես կոչված նախարարի լիազորություններ իրականացնող անձինք ,այս մարդիկ երկքաղաքացիներ են:Երկրորդը՝մենք մեր գործող օրենսդրությամբ՝սահմանդրությամբ և օրենքներով,չենք գտնի մի կետ,որտեղ գրված լինի նախարարին փոխարինող անձ,կամ ավելի ճիշտ՝նախարարի պարտականությունները կատարող անձ:Նախարարաի պարտականություններ կատարող անձը ստորագրում է հրամաններ ,որոնք փաստացի իրավական հետևանքներ են առաջացնում մարդկանց նկատմամբ՝Կոնստանտին Օրբելյանի,այլ ՊՈԱԿ –ների պարագան:Մեր խորին համոզմամբ,մեր մասնագիտական ոլորտային հանձնախմբերի ուսումնասիրության արդյուքնում մենք տեսնում ենք ,որ վարչապետը իրավունք չուներ չներկայացնելու նախարարի թեկնածու:

-Ավելորդ համարեցին,որովհետև կրճատելու էին:

-Այդպիսի հիմք օրենքը չի տալիս:Հարցը,որոշում կայացնելու իրավունքը թողնում է փոխանախարարի վրա,երկրորդ սխալն է թույլ տալիս,բայց քանի որ նախարարին նշանակում է նախագահը վարչապետի առաջարկությամբ, այստեղ ստացվում է,որ վարչապետը յուրացրեց նախագահի լիազորությունը:Իսկ նախագահը,այս դեպքում,որպես սահմանադրական մեկ այլ մարմին,պարտավոր է արձագանքել,որովհետև Սահմանադարության ապահավման պատասխանատուն է ,երկրի գլուխն է :Սահմանադրության մեջ ուղիղ է գրված ,նա ինքը պետք է քայլ ձեռնարկի վերացնելու այս հակասահմանադրական փաստը:

-Հնարավոր է դիմեք դատարան այդ հակասահմանադրական քայլերի համար:

-Սահմանադրությունը հստակ ասում է,թե ովքեր կարող են դիմել ՝նախագահը,կառավարությունը և պառլամենտի 1/5-րդը՝27 պատգամավորներ: Ի դեպ,ես նաև հրապարակային կոչ եմ արել պատգամավորներին,թե Լուսավոր Հայաստան,թե Բարգավաճ Հայաստան, թե կարող են նաև Իմ քայլից լինել պատգամավորներ,ովքեր սահմանադրականությունը ,այնուամենայնիվ ,ավելի վեր են դասում,քան ընթացիկ,նեղ շահը,փորձեն հավաքվել և դիմել,որպեսզի ստանան հստակ պարզաբանում:Իմ խորին համոզմամբ ,մենք գտնվում ենք հակասահամանադրական ընթացքի մեջ:Ինչ վերաբերում է փոխնախարարների գործողություններին ,այսօր անըհդհատ խոսվուէմ այդ մասին,տնօրենի են ազատել և այլն,այս դեպքում կարող են այս մարդիկ վարչական դատարանով վիճարկել փոխնարարների տված հրամանները:Մենք,ի վերջո,պետք է սովորենք ապրելու օրինականության պայմաններում,այլ տարբերակ չունենք ,մանավանդ ,որ վարչապետը ամեն անգամ լինի Հայաստանում,կամ որևէ այլ տեղ,խոսում է սահմանադրականության մասին,եթե խոսում ենք,ուրեմն պետք է ապրենք այդ ձևով,եթե պետք է ապրենք,նշանակում է մեր ամենօրյա գործողության հիմքում պետք է լինի սահմանադրությունը,օրենքի գերակայությունը,իրավունքի գերակայությունը ,այլ ոչ թե անընդհատ և ամեն քայլափոխի օրենքի անտեսումը,մարդու իրավունքի ոտնահարումը կամ սահմանադրական կարգի խախտումը:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 4919 անգամ
Լրահոս
Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am