Բողոքի ակցիաներ՝ Ալժիրում. 5 գործարար է ձերբակալվել
Ալժիրում 5 միլիարդատեր է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է BBC-ն` նշելով, որ նրանք բերման են ենթարկվել կոռուպցիոն բացահայտումների հիման վրա:
Գործարարներից մեկը՝ արդյունաբերության մագնատ Իսադ Ռեբրաբը Twitter-ում հերքել է իր ձերբակալման մասին լուրերը: Նա հավելել է, որ ինքն իր գործերի համար է ոստիկանական բաժանմունք գնացել:
Մյուս 4 գործարարներն էլ կասկածվում են պաշտոնաթող նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հետ սերտ հարաբերությունների համար: