Ես նոր եմ ինքնասպանության մասին մտքից ձերբազատվել. դատարանը լսում է Զարուհի Մեջլումյանի և Մհեր Ենոքյանի բողոքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ապրիլի 18-ին տեղի ունեցավ Մհեր Ենոքյանի և Զարուհի Մեջլումյանի՝ ոստիկանություն ներկայացված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշման բողոքարկման գործով նիստը։ Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին։ Ինչպես նշում է Իրավաբան.net-ը, նիստին ներկայացել էին Զարուհի Մեջլումյանը, Մհեր Ենոքյանը, ինչպես նաև դատախազության ավագ դատախազ Փիլիպոսյանը, ավագ քննիչ Քարտաշյանը։

«Կինս՝ Զարուհի Մեջլումյանը, ներկայացրել է բողոք իրեն զրպարտելու հետ կապված, իրեն մերժել են, մերժման որոշման մեջ փաստական տվյալները իսպառ բացակայում են»,- նշեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը։

Նա նշեց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղարկել է հաղորդում հանցագործության մասին, որը բաղկացած է եղել 167 էջից և լազերային սկավառակ՝ մի քանի ժամյա տեսագրություններով: Դատախազությունը նյութը ուղարկել է քննչական կոմիտե, սակայն մեկ օր հետո, այսինքն առավելագույնը 24 ժամ հետո քննիչը արդեն մերժել է տվյալ բողոքը, փաստացի առանց բողոքի բողանդակությանը ծանոթանալու։

«Իմ և անչափահաս երեխայի սահամանադրական իրավունքները ոտնահարվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Եթե ես որևէ կերպ ներկա գտնվեի քննչական բաժնում, որպեսզի բացատրություններ տայի, դա կլիներ իմ իրավունքների բավարար պաշտպանություն, սակայն քննիչը տեսնելով, որ ես դատապարտյալ եմ նույնիսկ չի ցանկացել ծանոթանալ բողոքի բովանդակությանը։ Նշեմ, որ Զարուհի Մեջլումյանը հրավիրվել է և ըստ կարգի ամեն բան նորմալ է եղել, սակայն իմ անձը և անչափահաս երեխայի անձն ու մեր իրավունքները ամբողջությամբ արհամարհվել են»,-նշեց Ենոքյանը։

Ենոքյանը մեջբերեց քննիչի որոշումից հատվածներ, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում իրականությանը. «Զարուհի Մեջլումյանը և Մհեր Ենոքյանը չեն կարող համարվել սովորական մասնավոր անձինք, և նրանց մասին տեղեկատվությունը համարվում է հանրային մեծամասնությանը հետաքրքրող տեղեկատվություն, իսկ նրանց ամունացած լինելու փաստը հանրամատչելի փաստ»։

Ըստ Ենոքյանի, սա հակասում է փաստական տվյալներին, քանի որ նրանք թաքցրել են իրենց ամուսնացած լինելու հանգամանքը, այսինքն, եթե դա չհրապարակվեր կոնկրետ անձի կողմից, շատ քիչ մարդիկ կային, ովքեր տեղյակ էին այդ փաստի մասին և դա չէր կարող լինել հանրությանը հայտնի փաստ։

Մհեր Ենոքյանը նշեց նաև, որ Նարեկ Մալյանը խուլիգանական և անբարոյական արտահայտություններ է թույլ տվել իր կնոջ՝ Զարուհի Մեջլումյանի հասցեին։

«Կնոջս անվանում են «մարդասպան», ինձ անվանում են «մարդակեր, ստահակ, փսիխոպատ», այս արտահայտությունները խորը հոգեկան տառապանքներ են մեզ պատճառել, սակայն քննիչը նույնիսկ անդրադարձ չի կատարել դրանց, իսկ այդ արտահայտություններ կատարած անձը մինչև օրս չի պատժվել»,-նշում է նա:

Ըստ Ենոքյանի՝ քննիչն ինքն իրեն հակադարձում է նույն նախադասության մեջ ասելով. «Նարեկ Մալյանը չէր կարող կանխատեսել, որ հոգեկան ցավ կպատճառի Զարուհի Մեջլումյանին, սակայն նա նման արարք չի կատարել»։

Զարուհի Մեջլումյանը հավելեց, որ Նարեկ Մալյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բազմաթիվ ֆեյք էջերից որոշակի գրառումներ է կատարել և որ այդ ֆեյքերը ոչ մի կերպ չեն կարող համարվել հասարակություն։

«Ես այսքան ժամանակ հետո նոր ինքնասպանության մասին մտքից ձերբազատվել եմ, շատ ծանր օրեր եմ ունեցել»,-նշեց նա:

Քննիչը և դատախազը ասացին, որ իրենց դիրքորոշումը կհայտնեն հաջորդ դատական նիստին, երբ բողոքին առնչվող անձ Նարեկ Մալյանը ևս կծանուցվի դատական նիստի մասին ու կորոշի՝ ներկայանալ, թե՝ ոչ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 14-ին։

Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը՝ փաստաբան Զարուհի Մեջլումյանը, հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), 143-րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը), 144 հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածել) մասով ընդդեմ Նարեկ Մալյանի:

Հիշեցնենք, որ 20 տարեկանում` 1996 թ-ին Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովի սպանության համար (ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր): ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

Իրավաբան.net

 

դիտվել է 4201 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am