«Մանչեսթեր Յունայթեդը» 0:4 հաշվով պարտվեց «Էվերթոնին»
Armsport-ը գրում է.
Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Գուդիսոն Փարկ» մարզադաշտում հյուրընկալվեց «Էվերթոնին» և անակնկալ կերպով զիջեց մրցակցին 0:4 հաշվով:
Մարկու Սիլվայի գլխավորած թիմի կազմում 13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ռիշարլիսոնը: 28-րդ րոպեին Գիլֆի Տոր Սիգուրդսոնը կրկնապատկեց տանտերերի առավելությունը:
56-րդ րոպեին Լուկա Դինը հաշիվը դարձրեց խոշոր: Վերջնական հաշիվը ձևակերպվեց 64-րդ րոպեին: Աչքի ընկավ Թեո Ուոլքոթը:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 64 միավորով մնաց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: «Էվերթոնը»՝ շրջանցելով «Վուլվերհեմփթոնին», «Լեսթերին» և «Ուոթֆորդին», բարձրացավ 7-րդ տեղ: