Զելենսկին տուգանվել է լրացված քվեաթերթիկը հրապարակավ ցուցադրելու համար
Ուկրաինայի ոստիկանությունը տուգանել է Ուկրաինայի նախագահ թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկուն այն բանի համար, որ նա հրապարակավ ցուցադրել է լրացված քվեաթերթիկը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։
Արձանագրություն են կազմում այն բանի համար, որ նա հրապարակավ ցույց է տվել լրացված քվեաթերթիկը։ Կսահմանեն տուգանք և Զելենսկին կվճարի:
Ասվում է Զելենսկու ընտրական շտաբի հայտարարության մեջ։