Ուկրաինայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Այսօր՝ ապրիլի 21-ին, Ուկրաինայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն, «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկին:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 08:00-ին և կաշխատեն մինչև 20:00-ն:
Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անց էր կացվել մարտի 31-ին, սակայն ընտրությունների արդյունքում թեկնածուներից ոչ ոքի չէր հաջողվել ստանալ ձայների 50%-ից ավելին, ամենաշատ ձայները հավաքել էր Զելենսկին՝ 30,24%, մինչդեռ Պորոշենկոն ստացել էր ընդհանուր քվեների 15,95%-ը: