Երեկույթի ժամանակ հրաձգության պատճառով զոհվել է 13 մարդ
Մեքսիկայում, Մինատիտլան քաղաքում հրաձգության հետեւանքով զոհվել է 13 մարդ, տուժել չորս հոգի, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով AFP-ին։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 19-ի երեկոյան, ընտանեկան խնջույքի ժամանակ։ Զինված մարդկանց խումբը ներխուժել է հաստատություն, որտեղ տեղի էր ունենում խնջույքը, եւ խնդրել կանչել տիրոջը։
Նրանց գործողության դրդապատճառներն անհայտ են։