Նիկոլը որոշել է սուխոյ ատկազով դատվել…Արթուր Դանիելյան

Հարցազրույց քաղաքագետ Նարեկ Սամսոնյանի և Արթուր Դանիելյանի հետ:/Մաս 1-ին/

-Այս օրերին այլ նախաձեռնությամբ եք հանդես եկել,խոսքը`ՍուտՆիկոլ Նախեռնության մասին է:Սրանք էժան քայլե՞ր չեն հանրությանը ներկայանալու համար:

Արթուր Դանիելյան.Վերջին 11 ամիսներին անընդհատ ասում են`արածդ էժան տրյուկ է:Այդ տրյուկների բուկետը միասին չենք կարո՞ղ համարել ,որ արդեն թանկ է:

-Կարելի է:

Արթուր Դանիելյան.Կամ,երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամիբիոնից ստեր և կեղծիք էր տարածում,ու դա ապացուցվեց իր իշխանության օրոք`դա էժան տրյո՞ւկ չէր:

-Ինչը նկատի ունե՞ք:

Արթուր Դանիելյան.Կարմիր գծերի մասին էր խոսում,Սաշիկի,կոռուպցիայի,ստվերային տնտեսության ,գազի գնի ,երբ խոսում էր և փաստացի մեկ տարի պաշտոնավարման ընթացքում պարզ դարձավ,որ այդ ամենը զուտ հռետորաբանության ,էսթետիկ հաճույքի համար էր,այլ ոչ թե քաղաքական ,բովանդակային ,դա էժա՞ն էր:

-Հայտարարեց,որ ինչ խոստացել է,հարյուր տոկոսով կատարվել է,և ես հառ առ հատ կներկայացնեմ:

Արթուր Դանիելյան.Նիկոլը որոշել է սուխոյ ատկազով դատվել…

Նարեկ Սամսոնյան.Ես մի պարզ պատասխան տամ այդ էժան լինել-չլինելու հետ կապված հարցին.ցանկացած երևույթ գնահատական է ստանում տվյալ միջավայրում,որտեղ գործում է առկա փաստերի համադրության արդյունքում :Եթե չլինի լավը,չի երևա վատը և հակառակը;Երբ մենք մեր հայկական իրականությունը դնում ենք այդ համատեքստում ,մեր արածը մի քանի անգամ ավելի թանկարժեք է,քան ինչ որ կառավարությունն է անում, մեր արած քայլը 3-4 անգամ ավելի լուրջ է,քան կառավարության ծրագիրը ,որտեղ չկան թվեր,ավելի իրականությանը համապատասխանող է,քան Նիկոլ Փաշինյանի ցանկացած ելույթ: Եթե վերցնենք Նիկոլ Փաշինյանի ցանկացած ելույթ,դնենք ՍուտՆիկոլի կողքին,կտեսնենք,որ մեր արածը պարզապես գնահատում է Նիկոլ Փաշինյանին,եթե անգամ դա էժան է,ապա այն գնահատականը ,որին նա արժանի է,դա էժա՞նն է :Այդ հարցը շատ կարևոր է:

Արթուր Դանիելյան.Քաղաքական,մշակութային, քաղաքակրթական նշաձողը այնքան  է իջեցրել Նիկոլ Փաշինյանը,իջեցրել, հասցրել է ֆեյքով քֆուր տալու մակարդակի:Սա է հիմա աշխատում:

-Ինքը,թե՞ մեր իրականությունն է:

Արթուր Դանիելյան.Տասնյակ հազարավոր ֆեյքերը միայն իրեն են պահում:

-ԱԱԾ-ն ձերբակալեց մի մարդու,ով կապ չուներ Նիկոլ Փաշինյանի հետ:Դուք ամեն օր հրապարակում եք այդ ֆեյքերին,ԱԱԾ-ն արձագանքե՞ց:

Նարեկ Սամսոնյան.Իհարկե ոչ,անպատասխան մնաց,մեր օգնության կարիքը չունեն,քանի որ պետք է մեր վրա աշխատեն ,այլ ոչ թե իրենց իրական աջակցողների :Ասում եք`ինչո՞ւ եք անձնավորում ,ի՞նչ անենք, պառլամենտում ճանաչո՞ւմ եք քսան պատգամավոր Իմ քայլը խմբակցությունից,անուններ կարող եք տա՞լ:

-Տասին միգուցե:

Նարեկ Սամսոնյան.Այդ մարդիկ Նիկոլի համար են այնտեղ ,Նիկոլի շնորհիվ են այնտեղ ,նախկինում ,եթե իշխանությունը անձնավորվում էր Սերժ Սարգսյանով ,Ռոբերտ Քոչարյանով ,Լևոն Տեր-Պետրոսյանով ,հիմա տասն անգամ ավելի անձնավորված է իշխանությունը :Այս իշխանության պաշտոնյաների 99 տոկոսը պարտական են Նիկոլ Փաշինյանին:

-Այդ մարդկանց ղեկավարը`ֆեյքերի ղեկավարը,՞ինքն է:

Նարեկ Սամսոնյան.Եթե մենք հիմա հիշեցնենք սուպելիդերության դեմ ելույթները,դա կնշանակի մենք էժան տրյուկ ենք անո՞ւմ: Հիմա Հայաստանի երբևէ ամենասուպերլիդերը ինքն է:Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ կային վառ անհատականություններ…

-Գիտեք մեկին,ում նվիրեն թանկարժեք կոստյում,ինքը հրաժավի:

Նարեկ Սամսոնյան.Այո,բարոյական կոդեքս ունեցող մարդիկ ,որոնք հայտարարում են ,որ մենք ունենք բարոյական կոդեքս,իրենք հետևում են դրան:Նիկոլ Փաշինյանն էլ է հայտարարոել բարոյական կոդեքսների մասին ,բայց ինքը դրանից հեռու է :

Արթուր Դանիելյան.Հետաքրքիր է այդ կոստյումից հրաժարվելու տեքստը ոնց է եղել,ասել է`կնոջս ֆոնդին փող տու՞ր…

-Երբ ասում են ֆոնդին,հանրությունը այդ երեսուն միլինի մասին գիտի,էլի գումարնե՞ր կան:

Արթուր Դանիելյան.Խնդիրն այն է,որ տվյալներ չեն հրապարակում:

Նարեկ Սամսոնյան.Հայ Առաքելական եկեղեցին հիմնադրամին գումար է փոխանցում անմիջապես այն բանից հետո,երբ կաթողիկոսի ճանապարհը փակում են, ոստիկանությունը ուշադրություն չի դարձնում,հենց գումարը փոխանցվում է ,գործողությունները դադարեցվում են:Կան կոռուպցիոն ռիսկեր ,որոնք հանրությունը իր մեծամասնությամբ դեռևս չի տեսնում,բայց դրանք իհարկե տեսանելի են լինելու ,հետևաբար պետք է անձնավորել:Սա կրկես է,որտեղ կա մեկ խաղացող,կամ թատրոն է,որն ունի մեկ դերասան:Այնտեղ միայն Նիկոլ Փաշինյանի անձն է:

-Այն խնդիրը ,որ դրել էիք ձեր առաջ ակցիայից առաջ,իրագործեցի՞ք:

Արթուր Դանիելյան.Խնդիրը սա էր.ցույց տալ մեր համակիրների նև հենց անձամբ Նիկոլ Փաշինայնին,որ ՀՀ պետականության դիմադրությունը կոտրված չէ:Հեր հայրենազրկման իմունիտետը դեռ մինչև վերջ կոտրված չէ :Իրենք չպետք է հույս ունենան,որ այսքան հեշտ կարող են սղացնել իրենց բարեփոխում կոչվածը:Բոլորը պետք է հասկանան,որ դիմադրություն լինելու է,այս պետությունը այդքան հեշտ չի հանձնվելու:

-Ձեր կարծիքով 3 հոգով արված ակցիան ազդակ ուղարկե՞ց իշխանությանը և հենց Նիկոլ Փաշինյանին և վաղը եթե Արցախի հետ կապված որոշում կայցնեն,հիշելո՞ւ են այդ 3 հոգուն ,հրաժարվելո՞ւ են:

Արթուր Դանիելյան.Այն փաստը,որ Հայաստանի յոթ քաղաքներում 30-ից ավել մասնակիցներ դուրս էին եկել և իրենց վերաբերմունքը ցույց տվել,դա արդեն ազդակ է:Ես վստահ եմ,որ այն փաստը,որ իրենք ստիպված եղան դրան արձագանքել,ևս մեկ ազդակ է:Ապագա ակցիաները,որոնք անպայման լինելու են ,էլ ավելի մեծ են լինելու,ավելի լուրջ քաղաքական հետևանքներով:

Նարեկ Սամսոնյան.Երեք հոգու մասով ասեմ՝նախ երեք չի եղել,շատ է եղել,երեսունից ավել մարդ,պասիվ մասնակիցներ :Հարցը ո՞րն է.Նիկոլ Փաշինյանը սկսում է իր քայլարշավ կոչվածը 10-15 հոգու հետ ,երբ Փաշինայնը իր ընդդիմադիր կեցվածքի պիկին հասած մի գրառում էր անում ,ֆեյսբուքում ուներ 2,3,4 պակաս համակիրներ և հավանումներ և մարդիկ ,որոնք կիսում էին իր կարծիքները :Մենք այսօր ավելի լուրջ պոտենցիալ ունեցող դեռևս ոչ քաղաքական ,բայց լուրջ ուժ ենք,դա նրանք զգում են,այնպես,որ դրա հետևանքը լինում են հայհոյանքները ,ֆեյքահյին գրոհները :Շուրջ 9000 ֆեյք այդ օրն աշխատել է մեր դեմ:Ունեցել ենք 10 անգամ ավելի շատ հավանումներ ,քան չհավանողներ:Սա է ցուցիչը:

-Լայքամանիան տիրում է համացանցում :

Նարեկ Սամսոնյան.Լայքամանիայի մասին չէ խոսքը ,այսօր Հայաստանը կառավարվում է ֆեյսբուքով և այսօր Նիկոլ Փաշինայնի համար ,երբ պառլամենտում չկա  ընդդիմություն,դա փաստ է:

-Այդ ուժերը վերջին օրերին բավականին ընդդիմադիր կեցվածք են ընդունել :

Նարեկ Սամսոնյան.ԲՀԿ-ին ինչ-որ զիջումներով կարելի է համարել ընդդիմություն….

Արթուր Դանիելյան.Էդմոն Մարուքյանին ասեք,թող ավելի ոգևորված ելույթներ ունենա,մի երկու ուրիշ նախարարի հրաժարական էլ պահանջի…

-Ձեզ նման գա ասի`ՍոտՆիկո՞լ…

Նարեկ Սամսոնյան.Թող Արթուր Բաղդասարյանի հետ խորհրդակցի…

Արթուր Դանիելյան.ՍուտՆիկոլ գրելով չէ,նախ մենք երեքս և մեր մնացած համակիրները ,կներեք ,բայց մեկ ագավորկա ունենք, մեր  մեջ չկա մարդ,ով չի ընդունում ,որ անցած տարի այս ժամանակ տեղի է ունեցել հեղաշրջում, սահմանադրական կարգի տապալում, և որ Հայաստանում իշխանությունը զավթվել է օտարերկրյա գործակալական ցանցի կողմից:Էդմոն Մարուքյանը ,երբ դա հասկանա,ընկալի ու մեզ բացատրի,թե ինչու ինքը դա չէր հասկանում մեկ տարի առաջ, կարող է այդ սուտՆիկոլ գրելն էլ նորմալ ընդունվի:

Այնպես չէ,որ Մարուքյանը սկզբում աջակցում էր : Ձեզ մեղադրում են,որ դուք Սաշիկ Սարգսյանի կողմից գումարներ եք ստանում և նման նախաձեռնությամբ եք հանդես գալիս:

Արթուր Դանիելյան.Ես նման բան ասողին կարող եմ միայն մոր քաֆուր տալ,բայց ես ուրիշ բան ասեմ՝ օգտվելով առիթից.խնդրում եմ Սաշիկ Սարգսյանին,Սերժ Սարգսյանին ,Ռոբերտ քոչարյանին,նախկին քրեաօլիգարխիկ համակարգի բոլոր տարրերին ,եթե կարող եք իրոք աջակցել ,մենք բանկային հաշիվ ենք հրապարակել,հանդիսավոր միջոցառում ենք անելու,մրցանակաբաշխություն է լինելու ,ֆինանասական օգնության կարիք ունենք,ուզում ենք Հայաստանի արվեստագետներին դրամական պարգևներ տալ Սուտ Նիկոլ նախաձեռնության շրջանակնեում:Ով ուզում է օգնել,թող աջակցի:

-Եթե Սաշիկ Սարգսյանը կարող է իրենց իշխանությանը նվիրատվություն անել,ինչո՞ւ ձեզ չի կարող :

Նարեկ Սամսոնյան. Ի տարբերությանը  իշխանությանը,մենք ռեկետով չենք զբաղված:

-Դուք մեղադրանքներ եք հնչեցնում:

Նարեկ Սամսոնյան.Ես կարող եմ պնդել այդ մեղադրանքները,և ասեմ`դատվելու են նրանք այդ մեղադրանքներով, հաստատվելու են մեղադրանքները:

-Հիմա իրենք կարող են ձեզ դատել:

Նարեկ Սամսոնյան.Խնդրեմ, թող փորձեն,ես պատրաստ եմ սա ևս պնդել ցանկացած ատյանում:Այս զրույցից հետո մենք դառնալու ենք ԲՀԿ-ական, վաղը եթե մեզ տեսնեն օրինակ Պողոսի հետ հանդիպելուց,խոսելիս ,մենք դառնալու ենք պողոսկան:Երկրի առաջին դեմքի մակարդակը իջել է այն աստիճանի,որ ինքը չգիտի,չի հասկանում հիմա մենք Սաշիկի,Ռոբերտ Քոչարյանի,Սերժ Սարգսյանի կողմակից՞ն եք, իրեն ոչ ոք չի կարող քննադատել,իրեն ինչպես է թվում ինքը ոչ մեկի հետ կապ չունի,իրեն դա պարզապես թվում է:

-Ինքը ապացուցեց,որ   ոչ մեկի հետ կապ չունի և միայնակ հեղափոխություն արեց:

Նարեկ Սամսոնյան.Իր կողքի մարդկանց 90 տոկոսն էլ ժամանակին իրեն ասում էին,որ ինքն էլ Սերժ Սարգսյանի գործիքն է և Սորոսի:Թող  Նիկոլ Փաշինյանը նստի տաքսի կերպարանափոխված ու լսի տաքսիստը իր մասին ինչեր է ասում:

-Դուք հիմա Նիկոլ Փաշինյանի անունը կապում եք Սորոսի հետ …նշանակում է ձեր խնդիրը միայն Նիկոլ Փաշինյանը չէ:

Արթուր Դանիելյան.Նիկոլ Փաշինյանը առհասարակ խնդիր չէ, Նիկոլ Փաշինյանը արտացալանքն է մեր հասարակության խորքային խնդիրների :Նա ընդամենը հայելի է,նա մեր հասարակություն եղած հիվանդությունների հավաքական կերպարն է:Հիվանդություններ,որոնք շահագործվել են օտարերկրյա գործակալական ցանցերի կողմից իրենց օրակարգից բխելով,իրենց օրակարգը սպասարկելու համար:Մենք ոչ թե Նիկոլի դեմ պետք է պայքարենք, այլ այդ խնդիրների դեմ,բայց այս խնդիրների մարմնավորումը այս պահին Նիկոլ Փաշինյանն է:

-Տրանսգենդերի հայտնվելը ո՞ւմ մարմնավորումն էր:

Արթուր Դանիելյան.Ես տրանսգենդերի հետ խնդիր չունեմ, ոչ գեյերի...

-Աճեք,բազմացեք,երեխաներ ունեցեք ,եթե կարող եք…

Արթուր Դանիելյան.Նույնիսկ շնորհակալ կլինենք,բայց ես խնդիր ունեմ տրանսգենդեր աշխատողի հետ,ով փող է ստանում ,որ տրանսգենդեր աշխատի ու եթե իրեն այդ գումար տար տեղացի օլիգարխը ու ամեն ինչը վերահսկվեր մեր ԱԱԾ-ի կողմից,կարելի էր հանդուրժել,բայց ես գիտեմ ,որ նրանք հովանավորվում են դրսի ուժերի կողմից :

-Երբ ասում եք`գիտեմ,այ դրա համար էլ ձեզ կարող են պատասխանատվության կանչել,որտեղի՞ց գիտեք:

Արթուր Դանիելյան.Գրանտների ցուցակը հրապարակված է …

-Իրենք էլ ասացին,որ այդ գրանտներով բազմաթիվ ծրագրեր են իրականացվել:

Նարեկ Սամսոնյան.Ինչ կապ ունի ՝ինչ են արել,այսինքն եթե լավը արել են,վատը անելու իրավու՞նք են ստանում:Սա էլ է աբսուրդ:Ասում են՝ այդ մարդկանց փող են տալիս , որ աշխատեն տրանսգենդեր կամ գեյ,հետո ասում են ոստիկանությունն էլ է գրանտ ստացել:Ժողովուրդ,կներեք ոստիկանությունը գրանտ է ստացել լավ բանի համար,բայց ոչ նա վատ է ,ոստիկանությունն   է վատը,սա աբսուրդ է: Սա նաև այդ գրագիտության,կրթական մակարդակի,ցենզի պակասի արդյուքն է:Բանավեճի մակարդակը հակադրությունների այնպիսի անտրամաբանական շղթայի մեջ են դնում, որ վերջում ծիծաղելի է դառնում:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

 

 

 

դիտվել է 8229 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am