Նախկին նախագահի տանը հայտնաբերել է միլիոնավոր եվրոներ
Սուդանի ռազմական ոստիկանությունը երկրի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի տունը խուզարկելու արդյունքում հայտնաբերել է 6 մլն եվրո, 351 հազար դոլար, ինչպես նաև 5 մլրդ սուդանյան ֆունտ:Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Սուդանի լրատվամիջոցներին:
Ավելի ուշ, հայտնաբերված գումարը փոխանցվել է երկրի Կենտրոնական բանկին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: